Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա
բուլղար․՝ Владимир Димитров-Майстора
Ի ծնեբուլղար․՝ Владимир Димитров Поппетров
Ծնվել էփետրվարի 1, 1882(1882-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրՖրոլոշ, Kocherinovo Municipality, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1960(1960-09-29)[4][1][2][…] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 24, 1960(1960-09-24)[5] (78 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՊետկո Կլիսուրով, Ժեկո Սպիրիդոնով, Անտոն Միտով և Իվան Միրկվիչկա
ԱշակերտներPetŭr Kushlev?
 Vladimir Dimitrov Maystora Վիքիպահեստում

Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա (բուլղար․՝ Владимир Димитров-Майстора, բառացի՝ Վարպետ, փետրվարի 1, 1882(1882-02-01)[1][2][3][…], Ֆրոլոշ, Kocherinovo Municipality, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[4] - սեպտեմբերի 29, 1960(1960-09-29)[4][1][2][…] կամ սեպտեմբերի 24, 1960(1960-09-24)[5], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]), բուլղարացի նկարիչ, գծագրիչ և ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Դիմիտրովի նկարները Պլովդիվի կերպարվեստի թանգարանում

Վլադիմիր Դիմիտրովը ծնվել է 1882 թվականի փետրվարի 2-ին Ֆրոլոշ գյուղում՝ մակեդոնացի փախստականների ընտանիքում[6]։ 1889 թվականին ընտանիքը տեղափոխվում է քաղաք Կյուստենդիլ, որտեղ կրթություն է ստացել ապագա նկարիչը։ Փոխել է մի քանի մասնագիտություն. աշխատել է որպես ներկարար և գրագիր շրջանային դատարանում, որտեղ էլ նկատում են նրա տաղանդը։ Համաքաղաքացիների կողմից կամավորությամբ հավաքված գումարով Վլադիմիր Դիմիտրովը մեկնում է Սոֆիա, որտեղ 1903 թվականին ընդունվում է Գեղարվեստի ուսումնարան (ներկայում՝ Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա)՝ աշակերտելով Ժեկո Սպիրիդոնովին, Անտոն Միտովին ու Իվան Միրկվիչկային։ Ուսումնարանն ավարտել է 1910 թվականին[7]։

Իր ստեղծագործական գործունեության առաջին շրջանում Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան հիմնականում ստեղծել է դիմանկարներ ու նատյուրմորտներ։ Բալկանյան երկու պատերազմների ու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան՝ որպես նկարիչ, ընդգրկված է եղել Բուլղարիայի բանակի Ռիլայի դիվիզիայում։ Այդ ընթացքում նա ստեղծել է նկարների շարք, որ ռեալիստորեն պատկերում են ճակատային կյանքը։

Պատերազմից հետո Վլադիմիր Դիմիտրովը մեծ համբավ է ձեռք բերում որպես նկարիչ, որ մարտահրավեր է նետել ակադեմիզմին։ 1922 թվականին նա իր անհատական ցուցահանդեսում հանրությանն է ներկայացնում «Հունձք» շարքի նկարները։

Վլադիմիր Դիմիտրովը շատ է ճանապարհորդել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրանից հետո. եղել է Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ 1923 թվականին Վլադիմիր Դիմիտրովն աշխատել է Իտալիայում։ 1924-1951 թվականներին նա մշտապես բնակվել է Շիշկովցի գյուղում, որ տեղակայված է Կյուստենդիլ քաղաքից ոչ հեռու։ Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսները Սոֆիայում, երկրի այլ քաղաքներում, ինչպես նաև իր հայրենի երկրամասի գյուղերում։ Այդ ժամանակաշրջանում նկարչի աշխատանքների թեման առավել հաճախ եղել են Կյուստենդիլի երկրամասի բնակիչների կյանքը և շրջակա բնությունը։

1944 թվականին Վլադիմիր Դիմիտրովն արժանացել է Կյուստենդիլի պատվավոր քաղաքացու կոչման։

Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 29-ին Սոֆիայում։

Վլադիմիր Դիմիտրով-Մայստորայի ամենահայտնի աշխատանքների շարքին են պատկանում «Աղջիկներ» (1925-1935), «Երիտասարդ քույրերը Դիվլյա գյուղից» (1928-1930), «Ծաղկազարդի կիրակի» (1928), «Աղջիկները Կյուստենդիլի երկրամասից», «Հնձվորուհի» և «Աղջիկը խնձորների հետ» (երեքն էլ՝ 1930-1935 թվականներ), «Ճաշող հնձվորուհիները» և «Գյուղացի աղջիկը կակաչների մեջ» (երկուսն էլ՝ 1935-1938 թվականներ) նկարները։ Նկարչի ավելի քան 700 աշխատանքներ ցուցադրվում են Վլադիմիր Դիմիտրովի պատկերասրահում, որ գտնվում է Կյուստենդիլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Статья о Владимире Димитрове — Майсторе
  • Վլադիմիր Դիմիտրով-Մայստորայի նկարները(չաշխատող հղում)
  • Галереи с репродукциями: Галерея «Домино»
  • # Assenova, Valentina (2006). «Vladimir Dimitrov-Maistora's Bulgarian Madonna: Creed, Criticism, Propaganda» (PDF). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա» հոդվածին։