Անտոն Միտով
Անտոն Միտով բուլղար․՝ Антон Митов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1862[1] |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1930 (68 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա և Aleksandar Dobrinov? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Անտոն Ստեֆանով Միտով (բուլղար․՝ Антон Стефанов Митов, ապրիլի 1, 1862[1], Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 1930, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղար նկարիչ, արվեստագետ, քննադատ, մանկավարժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1918)։
Բուլղարիայի գեղանկարչության ռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Միտովը ծնվել է 1862 թվականի ապրիլի 1-ին Ստարա Զագորայում[2]՝ վաճառական Ստեֆան Հաջիմիտովի ընտանիքում։ 1881-1885 թվականների սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջուզեպպե Չարաֆնիի ղեկավարության ներքո (1838-1902)։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է հրապարակախոսությամբ, եղել է ուսուցիչ Ստարա Զագորայի, Պլովդիվի, Վառնայի և Սոֆիայի միջնակարգ դպրոցներում։
Անտոն Միտովը եղել է արվեստների պատմության, հեռապատկերի և նկարչության մեթոդիկայի պրոֆեսոր, ինչպես նաև եղել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն (1912-1918 և 1924-1927), որի հիմնադիրներից մեկն է նա եղել (1896)։

Բուլղարական գեղանկարչության առաջին ծովային բնապատկների հեղինակն է՝ «Վառնայի նավահանգիստ», «Վառնայի ափ», «Վառնայի ծով»։ Միտովն ակտիվ մասնակցել է հասարակական-մշակութային ու քաղաքական կյանքում, և հանդես է եկել որպես բորբոքուն հրապարակախոս։
Մի շարք ռեալիստական ժանրային նկարների, ինչպես նաև դիմանկարների, բնապատկների հեղինակ։
Նկարիչ, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր Բորիս Միտովի հայրն է։
Անտոն Միտովը մահացել է 1930 թվականի օգոստոսի 20-ին Սոֆիայում՝ 68 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BgArt: Brief biography Արխիվացված 2021-06-13 Wayback Machine
- Антон Митов @ Facebook: Biography and paintings
- Art & Poetry Blog: Biography and paintings
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Միտով» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Օգոստոսի 20 մահեր
- 1930 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բուլղարացի մանկավարժներ
- Բուլղարացի հասարակական գործիչներ
- Բուլղարացի նկարիչներ
- Բուլղարացի հրապարակախոսներ
- Բուլղարացի արվեստագետներ
- Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ