Բորիս Միտով
Բորիս Միտով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11 (23), 1891 |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիա |
Վախճանվել է | հուլիսի 6, 1963 (72 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Բորիս Անտոնով Միտով (բուլղար․՝ Борис Антонов Митов, հունվարի 11 (23), 1891, Վառնա, Բուլղարիա - հուլիսի 6, 1963, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար նկարիչ[1], մանկավարժ։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1951)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Միտովը ծնվել է 1891 թվականի հունվարի 11-ին Վառնայում՝ նկարիչ Անտոն Միտովի և Օլգա Հրամցովայի ընտանիքում։
Նկարել է մանկությունից, տասնհինգ տարեկանից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ Սովորել է Սոֆիայի Բուլղարիայի գեղարվեստի ուսումնարանում՝ Իվան Անգելովի ղեկավարությամբ։
1911 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1914 թվականը սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ Ֆերնան Կորմոնի ստուդիայում և Իվան Միրկվիչկայի գեղարվեստի դպրոցում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմային նկարիչ (1915-1918)։ 1924-1929 թվականներին եղել է նկարչության և գեղանկարչության ուսուցիչ, Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1929-1959)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի քաղաքական և մշակութային մի շարք ականավոր գործիչների դիմանկարների հեղինակ, որոցից են Գեորգի Դիմիտրովը, Էլին Պելինը, Ժեկո Սպիրիդոնովը, Իվան Շիշմանովը, Դոբրի Խրիստովը, Անտոն Միտովը և այլք։
Բացի դրանից, նա ստեղծել է նյու ժանրի մի շարք նկարներ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի արվեստի պետական մրցանակ «Ակնառու գեղարվեստական գործունեության համար» (1932)
- Դիմիտրովյան մրցանակ (1951)
- «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան (1961 և 1963)
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1951)