Jump to content

Էլին Պելին (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլին Պելին
բուլղար․՝ бен
Ծննդյան անունբուլղար․՝ Димитър Иванов Стоянов
Ծնվել էհուլիսի 18, 1877(1877-07-18)[1][2]
ԾննդավայրԲայլովո, Օսմանյան կայսրություն կամ Բուլղարիա[3]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[4][1][5][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Գրական անունЕлин Пелин, Чичо Благолаж, Камен Шипков, Елчо, Пан, Пелинаш, Поручик, Мито, Чер Чемер, Иван Коприван, Горна Горчица, Катерина, Бокич և Слова
Մասնագիտությունգրող, մանկագիր, գրադարանավար, լրագրող, դպրոցի ուսուցիչ, ուսուցիչ, արձակագիր և թարգմանիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
Ուշագրավ աշխատանքներThe Gerak Family?
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
Изображение автографа
 Elin Pelin Վիքիպահեստում

Էլին ՊԷլին (բուլղար․՝ Елин Пелин) Դմիտր Իվանով Ստոյանով (բուլղար․՝ Димитър Иванов Стоянов, հուլիսի 18, 1877(1877-07-18)[1][2], Բայլովո, Օսմանյան կայսրություն և Բուլղարիա[3] - դեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[4][1][5][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[4]), բուլղարացի գրող, հայտնի է գյուղական թեմաներով ստեղծագործություններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուլղարիայի Բայլովո գյուղում։ Պատանեկան տարիքից սիրել է գրել և կարդալ։ 1895 թվականին դասավանդել է իր հայրենի գյուղի դպրոցում։ Առաջին անգամ հրատարակվել է 1901 թվականին։ 1903 թվականին տեղափոխվել է Սոֆիա, եղել համալսարանի գրադարանի գրադարանավար։ Հենց այս տարիներին նա իր համար ընտրեց «պԷլին» (օշինդր) կեղծանունը։ 1906-1907 թվականներին ապրել է Ֆրանսիայում` կատարելագործելով լեզվական հմտությունները։

1910-1916 թվականներին եղել է Ազգային գրադարանի հատուկ հավաքածուների տնօրեն, միաժամանակ եղել է տարբեր ամսագրերի խմբագիր, այդ թվում մանկական Veselushka ամսագրի խմբագիրը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է պատերազմական թղթակից։

Իր ստեղծագործություններում Պիլինն անդրադառնում է հին Բուլղարիայում տիրող գյուղական մթնոլորտին։ *Pizho and Penda

  • Yan Bibiyan
  • Earth (Zemya, 1922)
  • The Gerak Family (Geratsite, 1911)

1924-1944 թվականներին աշխատել է Իվան Վազովի անվան թանգարանում` միաժամանակ շարունակելով գրել, մասնավորապես մանուկների համար, և հրատարակել։ 1940 թվականին եղել է Բուլղարիայի գրողների միության նախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա կարողանում է դուրս սողոսկել Բուլղարիայի կոմունիստական կառավարության արգելված գրողների սև ցուցակից։ Ռեժիմը նրա ստեղծագործությունները համարել է ռեալիստիկ, ՊԷլինին համարելով քննադատ գրող, սոցիալական ռեալիզմի ավետաբեր, գրող, ով գիտի՝ ինչպես ներկայացնել շահագործվող գյուղացիների կենսակերպն ու անհատական ապստամբությունները։

«Երկիր» և «Գերակ ընտանիք» ստեղծագործությունները ի թիվս այլ ստեղծագործությունների մի քանի անգամ էկրանավորվել են (1930, 1957, 1958).

«Ռազվիգոր» խմբակը 1921-1924 թվականներին (ձախից աջ) Թոդոր Բորով, Դ.Ստոյանով, Ա. Բալաբանով, Դ.Միտով

1904-1905 թվականներին Դիմիտր Ստոյանովը Սամոկովում հրատարակել է «Գյուղական զրույց» ամսագիրը: Իվան Շիշմանովի միջնորդությամբ նա ստացել է գրադարանավարի աշխատանք Համալսարանի գրադարանում (1903-1907), 1906 թվականին նրան գործուղել են Ֆրանսիա, որի ընթացքում այցելել է Փարիզ և Նանսի: 1905 թվականին Ալեքսանդր Բոժինովի հետ համատեղ Դիմիտր Ստոյանովը քսանօրյա շրջագայությամբ այցելել է Իտալիա, եղել Վենետիկում և Ֆլորենցիայում: 1910-1916 թվականներին Պեյո Յավորովի հետ միասին եղել է Ազգային գրադարանի պահոցի խնամատարը: 1924 թվականին նշանակվել է Իվան Վազովի տուն-թանգարանի տեսուչ, որտեղ աշխատել է քսան տարի մինչև թոշակի անցնելը։ 1944 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից հետո, Ստանիսլավ Վիրխովը մահափորձ է կատարել միապետության կողմնակից Էլին ՊԷլինի դեմ, բայց նրա փոխարեն սպանել է Բորիս Ռումենովին[6]։ 1940 թվականին դարձել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, նույն թվականին դարձել է Բուլղարիայի գրողների միության ղեկավար։ Դիմիտր Ստոյանովը մահացել է 1949 թվականի դեկտեմբերի 3-ին Սոֆիայում՝ 72 տարեկան հասակում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլին ՊԷլինը սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքում՝ Բայլովոյում: 1895 թվականին հրատարակել է իր առաջին պատմվածքները՝ «Սիրելի՛ հայրենիք» պատմվածքը՝ «Զինվորի հավաքածու» ամսագրում, «Մոր գերեզմանը» պատմվածքը, «Ձմեռ» և «Ողջույններ» բանաստեղծությունները «Իզվոր» ամսագրում: 1897 թվականի նոյեմբերին «Հանգիստ վիշտ» վիպակն առաջին անգամ հրատարակվել է Էլին ՊԷլին (օշինդր) կեղծանվամբ: Դիմիտր Ստոյանովի վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են բանաստեղծական երկերը: Իր հետագա ստեղծագործություններում գրողն ավելի հաճախ է դիմել պատմվածքների և վիպակների ժանրերին՝ շարունակելով գրել բանաստեղծություններ երեխաների համար: Էլին ՊԷլինը համարվում է բուլղարացի խոշոշագույն գյուղական գրողներից մեկը: Գյուղական կյանքի ոգով են ներծծված նրա «Աստծո պատուհասը», «Հողմաղացը», «Այն աշխարհում», «Ուրվականը», «Անդրեշկո», «Խաբեության գարունը» և մյուս պատմվածքները: Հեղինակ է մի շարք հումորային պատմվածքների, որոնցում բուլղարացի գյուղացին պատրաստ է կատակներ անել իր կյանքի ամենադժվար պահերին, որոնք ընդգրկված են «Պիժո և Պենդո» ժողովածուում: Նրա «Ուսուցչի ոգին», «Կեղտը» և «Միայնության մեջ» պատմվածքները ներծծված են գյուղական ուսուցչի մասին մեծ կարեկցանքով: Դիմիտր Ստոյանովը մեծ ուշադրություն էր դարձնում եկեղեցու հարցերին՝ նա բացահայտում էր որկրամոլությունը, հարբեցողությունը, ագահությունը և կեղծավորությունը՝ արատներ, որոնց մեջ թաղված էին վանականներն ու քահանաները («Աստծո պատուհասը», «Եղբայրություն» «Գայթակղություն»): Էլին ՊԷլինը հմտորեն է նկարագրում քնարական բնապատկերները, որտեղ բնության գեղեցկությունը կապվում է մարդկանց աշխատանքի և զգացմունքների հետ:

Իր «Գերացիտե» (1911) վիպակում, որը համարվում է բուլղարական գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը, Էլին ՊԷլինը նկարագրում է նահապետական գյուղացիական հասարակության քայքայումը և նոր կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը: Գյուղում մարում է հին կենսակերպը՝ փոխարինվելով նոր սոցիալական խմբերով և նոր սոցիալական կերպարներով: «Հողը» վիպակում (1922) գրողը պատկերում է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների կործանարար ազդեցությունը, որը բարոյալքում և բարոյապես խեղում է մարդկանց: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Էլին ՊԷլինը գրել է մի շարք հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք ամփոփվել են «Ծաղկեփունջ հերոսի համար» (1917) ժողովածուում: 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականներին գրել է բազմաթիվ մանկական պատմվածքներ: Նրա մանկական պատմվածքները լի են հումորով և կյանքի հանդեպ անվրդով սիրով։ Դրանցից ամենանշանավորներն են «Յան Բիբիյան» (1933), «Յան Բիբիյանը լուսնի վրա» (1934), «Ոսկե ճանապարհորդություններ» (1908), «Կում գայլը և Կումա աղվեսը» (1918), «Հեռավոր և սառը անտառներ» (1919), «Ճշմարտություն և անարդարություն» (1920), «Երգեր» (1927), «Արագահոս առվակներ» (1931), «Հեքիաթներ և առակներ» (1949): Էլին ՊԷլինի ստեղծագործությունները բնութագրվում են որպես մարդու հոգևոր բնավորության, ներաշխարհի, բնական ու սոցիալական միջավայրի հետ նրա շփումների ուսումնասիրություն։ Բուլղարացի գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան քառասուն լեզուներով և հայտնի են ամբողջ աշխարհում[7]:

  • Էլին ՊԷլին քաղաքն անվանվել է ի պատիվ գրողի,
  • Հարավ Շեթլանդ կղզիների Սմիֆ կղզու Էլին ՊԷլին կետն անվանվել է ի պատիվ գրողի,
  • Ամերիկայում կա մի գեղեցիկ վայր, որ կոչվում է Էլին ՊԷլին վայր, որտեղ կարելի է զմայլվել գրողի հուշարձանով։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլին ՊԷլինի հուշարձանը համանուն քաղաքում, Բուլղարիա
Էլին ՊԷլինի գերեզմանը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը
  • „Разкази“, т. I (1904)
  • „Пепел от цигарите ми“ (1905—1910)
  • „От прозореца“ (1908)
  • „Златни люлки“ (1909)
  • „Разкази“, т. II (1911)
  • „Гераците“ (1911)
  • „Китка за юнака“ (1917)
  • „Пижо и Пендо“ (1917, 1918)
  • „Гори Тилилейски“ (1919)
  • „Петльо герест златоперест]]“ (1919)
  • „Сладкодумна баба“ (1919)
  • „Правдата и кривдата“ (1920)
  • „Избрани разкази“ (1922)
  • „Сборник от разкази“ (1923)
  • „Сватбата на Червенушко“ (1924)
  • „Цар Шишко“ (1925)
  • „Песнички“ (1927)
  • „Земя“ (1928, повест)
  • „Черни рози“ (1928)
  • „Поточета бистри“ (1931)
  • „Ян Бибиян. Невероятни приключения на едно хлапе“ (1933)
  • „Ян Бибиян на луната“ (1934)
  • „Аз, ти, той. Мили родни картинки“ (1936)
  • „Под манастирската лоза“ (1936)
  • „Дядовата ръкавичка“ (1937)
  • „Кумчо Вълчо и Кума Лиса“ (1939)
  • „Три баби“ (1940)
  • „Щурче-свирче. Весели стихчета за момичета и момчета“ (1940)
  • „Страшен вълк“ (1944)
  • „Антология“ (1945)
  • „Избрани разкази“ (1946)
  • „Мили родни картинки. Весели разкази“ (1946)
  • „Избрани разкази“ (1949)
  • „Приказки и басни“ (1949)
  • Енциклопедия България. Т. 2., София, БАН, 1981 <http://slovo.bg/showbio.php3?ID=85>
  • проф. д-р Кръстьо Генов (1972). Литературен архив „Елин Пелин“ (том IV-ти). Издатество на БАН.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 1 2 3 4 Елин Пелин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  6. Костенцева Р., Величков П. Мой родной город София. — Рива, 2008. — 269 с. ISBN 9789543202065
  7. Пондев П. Болгарская художественная проза. — Болгарский писатель, 1967. — 657 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Պելին (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36