Վիլյամ Բոլկոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Բոլկոմ
Բնօրինակ անունանգլ.՝ William Bolcom
Ի ծնե անունանգլ.՝ William Elden Bolcom
Ծնվել էմայիսի 26, 1938(1938-05-26)[1][1][2][…] (85 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան
ԿրթությունՄիլս քոլեջ, Վաշինգտոնի համալսարան և Սթենֆորդի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինJoan Morris?
Պարգևներ
Կայքwilliambolcom.com

Վիլյամ Էլդեն Բոլկոմ (անգլ.՝ William Bolcom, մայիսի 26, 1938(1938-05-26)[1][1][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Ազգային արվեստի մեդալակիր։ Արժանացել է Գրեմմիի երկու մրցանակի և դետրոյթյան երաժշտական մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլկոմը ծնվել է ԱՄՆՍիեթլ քաղաքում։ 11 տարեկանից կոմպոզիցիա է սովորել Վաշինգտոն նահանգի համալսարանում՝ կոմպոզիտոր-մոդեռնիստ Ջորջ Ֆրեդերիկ Մակեի գլխավորությամբ։ Սովորել է նաև դաշնամուր։ Ավելի ուշ սովորել է Սան Ֆրանցիսկոյի Միլս քոլեջում՝ Դարիուս Միյոյի գլխավորությամբ։ Սովորել է Սթենֆորդի համալսարանում և Փարիզի կոնսերվատորիայում՝ Շառլ Մեսսիանի դասարանում։ Իր ստեղծագործությունների վաղ շրջանում նշանավորվում է Բուլեզի և Կառլհայնց Շտոքհաուզենի ազդեցությունը։ Այդ ժամանակաշրջանում գրել է հիմնականում սերիական տեխնիկայով։ Հետագայում կոմպոզիտորը աշխատել է ակադեմիական երաժշտության տարբեր ուղղություններով՝ փորձելով դրանք զուգակցել էստրադային ժանրերի հետ։ Որպես դաշնակահար նա սերտ աշխատակցել է իր կնոջ՝ մեցցո-սոպրանո երգչուհի Ջոան Մորիսի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119297892 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]