Վիլհելմ Կինցլ
Վիլհելմ Կինցլ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Wilhelm Kienzl |
Ծնվել է | հունվարի 17, 1857[1][2][3][…] Waizenkirchen, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] |
Երկիր | Ավստրիական կայսրություն, Նացիստական Գերմանիա, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1941[1] (84 տարեկան) Վիեննա, Նացիստական Գերմանիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, դաշնակահար և կենսագիր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Վիեննայի համալսարան, Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Պրահայի կոնսերվատորիա |
Ամուսին | Pauline Kienzl? և Helene Kienzl?[6] |
Պարգևներ | |
Wilhelm Kienzl Վիքիպահեստում |
Վիլհելմ Կինցլ (գերմ.՝ Wilhelm Kienzl, հունվարի 17, 1857[1][2][3][…], Waizenkirchen, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] - հոկտեմբերի 3, 1941[1], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտագետ։
Մեծացել է Գրացում, որտեղ առաջին քայլերն եմ կատարել Յոհան Բուվայի դպրոցում դաշնամուրի նվագակցությամբ, սակայն հաջողությունների բացակայության պատճառով անցել է ջութակի պարապմունքներին քաղաքային նվագախմբի կոնցերտմայստեր Իգնաց Ուլի ղեկավարությամբ, այնուհետև զբաղվել է Վիլհելմ Մայերի ստեղծագործությամբ, նաև դաշնամուրի դասեր է վերցրել Մորտյե դե Ֆոնտենի մոտ, որն այդ ընթացքում աշխատել է առավելապես Մյունխենում։ Այնուհետև սովորել է Պրահայի և Լայպցիգի կոնսերվատորիաներում, պաշտպանել է ատենախոսություն Վիեննայի համալսարանում երաժշտագիտության գծով։ Կինցլի ուսուցիչները տարբեր ժամանակներում եղել են Էդվարդ Գանսլիկը, Ֆերենց Լիստն ու Յոզեֆ Քրեյչին․ Քրեյչին իր հետ Բայրոյթ է վերցրել «Նիբելունգի մատանին» պրեմիերայի ժամանակ, և օպերային ժանրի Վագներյան ըմբռնումը մեծապես ազդել է Կինցլի վրա։
Ըստ էության, Կինցլը օպերային կոմպոզիտոր էր, և առավել հայտնի դարձավ «Ավետարանչականները» օպերայի շնորհիվ (գերմ.՝ Der Evangelimann, 1895)։ Նրա մյուս օպերաները։ «Urvasi» (1886), «Heilmar der Narr» (1892), «Դոն Կիխոտ» (1898), «Der Kuhreigen» (1911)։ Կինցլը համարվում է նաև Գուգո Վոլֆի հետ միասին, Շուբերտի ժամանակներից ի վեր կարևորագույն երգահան։ Նրա մշակումների թվում են նաև «Տղայի կախարդական եղջյուրը» հավաքածուի երգերը[7] (օրինակ, «An einen Boten»[8])։ Կինցլի վոկալ այլ փոքր ստեղծագործությունների թվում էր նաև Ավստրիայի առաջին պետական օրհներգը (մինչև 1929 թվականը)։
Կինցլի երաժշտագիտական աշխատանքները ներառում են Վագների կենսագրությունը (1904), «Երաժշտական ասմունք» գիրքը (գերմ.՝ «Die musikalische Declamation») և բազմաթիվ հոդվածներ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինցլը պատկերված է 2007 թվականի ավստրիական փոստային նամականիշի վրա[9]։
- Վիեննայում կոմպոզիտորի ապրած տանը հուշատախտակ է տեղադրվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Krackowizer F., Berger F. Biographisches Lexikon des Landes Österreich ob der Enns (գերմ.): Gelehrte, Schriftsteller und Künstler Oberösterreichs seit 1800 — Pas, Linz: Verein und Institut für Ostbairische Heimatforschung, 1931. — S. 152—154. — 411 p.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118777149 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Catalog of Copyright Entries: Musical compositions. Library of Congress, Copyright Office. 1941. էջ 1362.(անգլ.)
- ↑ «Wilhelm Kienzl». www.muziekweb.nl (հոլանդերեն). Stichting Centrale Discotheek. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Sonderpostmarke.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Кинцль, Вильгельм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Կինցլ» հոդվածին։ |
|