Վարդան Գրիգորյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան (Վլադիմիր) Ռուբենի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1929 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 28, 2019[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդան (Վլադիմիր) Ռուբենի Գրիգորյան (հունվարի 26, 1929, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2019[1], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1975)։ Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Գրիգորյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 26-ին, Դիլիջանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1956-1968 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1960-1968 թվականներին եղել է գիտքարտուղար, 1979-1997 թվականներին՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչ, 1997 թվականից՝ փոխտնօրեն։
1989 թվականից Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ է, 1974 թվականից՝ Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո անդամ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, 1977 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը» թեմայով։
Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցադրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը[3]։
Մեծ աշխատանք է կատարել արխիվային փաստաթղթերի, մասնավորապես, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում, որի արդյունքում լույս է տեսել Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակը։ Հայոց հայրապետի նամակագրության աշխարհագրությունն ունի լայն ընդգրկում` Ռուսաստան, Պարսկաստան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք։ Այդ նամակները ոչ միայն մասնավոր խնդիրներին վերաբերող վավերագրեր են, այլև ժամանակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը, հայ գաղթաշխարհի վիճակը ներկայացնող հավաստի աղբյուրներ։
Գրիգորյանի նախաձեռնությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ. 1-2, 1984-2003 թթ.) գրքերը։ Լույս են տեսել նաև հայ գաղթաշխարհի, մասնավորապես՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատություններ, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը», «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները[4]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2019 թվականի մարտի 28-ին, երկարատև հիվանդությունից[5][6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 21-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով, հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Վարդան Գրիգորյանին շնորհվել է «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), որի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Մատենադարանում[7][8]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թվականներ), Երևան, 1958[9]։
- Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դար), Երևան, 1963[10]։
- Ղուկաս Կարնեցի։ Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ։ Բնագրեր։ Հատոր Ա (1780-1785), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984[11]։
- Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Азербаджане, Е., 1992.
- Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվինգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թվականներ), Երևան, 1996[12]։
- Արցախի պաշտպանության դիրքերում, Երևան, 1997։
- Ղուկաս Կարնեցի։ Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ։ Բնագրեր։ Հատոր Բ։ (1786-1792)։ Երևան, Գիտություն, 2003[13]։
- Իրաքի հայերը։ Երևան, Ա. հ., 2003[14]:
- Հայ դիվանականության պատմություն։ Երևան, Հայկական հարցերի հաստատություն, 2004[15]։
- История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е., 2005.[16]
- Ավետիս Ահարոնյան, Հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը։ Երևան, Տիր, 2014[17]։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երանուհի մայրիկի «թաշկինակը»։ «Գարուն», 1967 թ., № 1։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը։ Երևան։ Լուսակն, 2003[18]։
- Баженов Л. В. Подолье в трудах исследователей и краеведов XIX—XX вв.: Историография. Биобиблиография. Материалы. — Каменец-Подольский, 1993. — С. 178.
- Славяноведение в СССР: Изучение южных и западных славян: Биобиблиографический словарь. — New York, 1993. — С 146.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 news.am (հայ.)
- ↑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ». www.matenadaran.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ». www.matenadaran.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
- ↑ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
- ↑ Армянского историка отмечено украинским орденом «За заслуги»
- ↑ Указ Президента Украины от 21.08.2007
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի (1958). Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում։ 1780-1800. Պատմության ինստիտուտ Հայկական ՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի; ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», eds. (1963). Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները =: Акты армянского суда города Каменец-Подольского: (XVI դ.). Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
- ↑ Ղուկաս Կարնեցի; Գրիգորյան, Վարդան Ռուբենի (1984). Խաչիկյան, Լևոն Ստեփանի; Մարտիրոսյան, Վ; Եգանյան, Օ (eds.). Ղուկաս Կարնեցի։ Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ։ Բնագրեր. Հատոր Ա։ 1780-1785. «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия. Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի (1996). Անտոնյան, Հիրիկ (ed.). Հայությանը նվիրված կյանք։ Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951թթ.). Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ, Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ. Երևան: Ամարաս.
- ↑ Ղուկաս Կարնեցի; Գրիգորյան, Վարդան Ռուբենի (2003). Չոբանյան, Պավել Աշոտի (ed.). Ղուկաս Կարնեցի։ Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ։ Բնագրեր. Հատոր Բ։ 1786-1792. «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия. Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ. Երևան: Գիտություն. ISBN 9785808005174.
- ↑ Ալպոյաճյան, Արշակ Աստվածատուրի (2003). Գրիգորյան, Վարդան Ռուբենի (ed.). Իրաքի հայերը =: The Armenians of Irak. Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ. Երևան: Ա.հ.
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի (2004). Հայ դիվանականության պատմություն. Translated by Հովհաննիսյան, Էդուարդ. Երևան: Հայկական հարցերի հաստատութիւն.
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի (2005). Խաչիկյան, Լևոն Ստեփանի; Дашкевич, Я. Р. (eds.). История армянских колоний Украины и Польши: Армяне в Подолии. Матенадаран Институт древних рукописей им. М. Маштоца при Совете Министров АрмССР (2-е изд., факсим ed.). Ереван: ООО "ЛАС Принт".(չաշխատող հղում)
- ↑ Գրիգորյան, Վարդան Ռուբենի (2014). Բագրատյան, Հասմիկ (ed.). Ավետիս Ահարոնյան. հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը. Երևան: Տիր. ISBN 9789939910901.
- ↑ Գալստյան, Լուսինե (2003). Արզումանյան, Հ (ed.). Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը. Երևան: Լուսակն. ISBN 9789993096900.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Գրիգորյան (պատմաբան)» հոդվածին։ |
|