Վարդան Գրիգորյան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վարդան (Վլադիմիր) Ռուբենի Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1929 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 28, 2019[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ | «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) |
Վարդան (Վլադիմիր) Ռուբենի Գրիգորյան (հունվարի 26, 1929, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2019[1], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1975)։ Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Գրիգորյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 26-ին, Դիլիջանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1968 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1960-1968 թվականներին եղել է գիտքարտուղար, 1979-1997 թվականներին՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչ, 1997 թվականից՝ փոխտնօրեն։
1989 թվականից Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ է, 1974 թվականից՝ Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո անդամ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, 1977 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը» թեմայով:
Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցադրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը[3]։
Մեծ աշխատանք է կատարել արխիվային փաստաթղթերի, մասնավորապես, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում, որի արդյունքում լույս է տեսել Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակը: Հայոց հայրապետի նամակագրության աշխարհագրությունն ունի լայն ընդգրկում` Ռուսաստան, Պարսկաստան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք: Այդ նամակները ոչ միայն մասնավոր խնդիրներին վերաբերող վավերագրեր են, այլև ժամանակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը, հայ գաղթաշխարհի վիճակը ներկայացնող հավաստի աղբյուրներ:
Գրիգորյանի նախաձեռնությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ. 1-2, 1984-2003 թթ.) գրքերը։ Լույս են տեսել նաև հայ գաղթաշխարհի, մասնավորապես՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատություններ, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը», «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները[4]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2019 թվականի մարտի 28-ին, երկարատև հիվանդությունից[5][6]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 21-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով, հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Վարդան Գրիգորյանին շնորհվել է «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), որի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Մատենադարանում[7][8]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թվականներ), Երևան, 1958[9]։
- Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դար), Երևան, 1963[10]։
- Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր: Հատոր Ա (1780-1785), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984[11]:
- Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Азербаджане, Е., 1992.
- Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվինգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թվականներ), Երևան, 1996[12]։
- Արցախի պաշտպանության դիրքերում, Երևան, 1997։
- Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր: Հատոր Բ: (1786-1792): Երևան, Գիտություն, 2003[13]:
- Իրաքի հայերը: Երևան, Ա. հ., 2003[14]:
- Հայ դիվանականության պատմություն: Երևան, Հայկական հարցերի հաստատություն, 2004[15]:
- История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е., 2005.[16]
- Ավետիս Ահարոնյան, Հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը: Երևան, Տիր, 2014[17]:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երանուհի մայրիկի «թաշկինակը»: «Գարուն», 1967 թ., № 1։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը: Երևան: Լուսակն, 2003[18]:
- Баженов Л. В. Подолье в трудах исследователей и краеведов XIX—XX вв.: Историография. Биобиблиография. Материалы. — Каменец-Подольский, 1993. — С. 178.
- Славяноведение в СССР: Изучение южных и западных славян: Биобиблиографический словарь. — New York, 1993. — С 146.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 news.am (հայ.)
- ↑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ»։ www.matenadaran.am։ Վերցված է 2019-04-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ»։ www.matenadaran.am։ Վերցված է 2019-04-03
- ↑ Մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
- ↑ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
- ↑ Армянского историка отмечено украинским орденом «За заслуги»
- ↑ Указ Президента Украины от 21.08.2007
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի (1958)։ Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում: 1780-1800։ Պատմության ինստիտուտ Հայկական ՍՍՌ ԳԱ։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի, ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», eds. (1963)։ Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները =: Акты армянского суда города Каменец-Подольского: (XVI դ.)։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ
- ↑ Ղուկաս Կարնեցի, Գրիգորյան Վարդան Ռուբենի (1984)։ Խաչիկյան Լևոն Ստեփանի, Մարտիրոսյան Վ, Եգանյան Օ, eds.։ Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր. Հատոր Ա: 1780-1785։ «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի (1996)։ Անտոնյան Հիրիկ, ed.։ Հայությանը նվիրված կյանք: Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951թթ.)։ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ, Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ։ Երևան: Ամարաս
- ↑ Ղուկաս Կարնեցի, Գրիգորյան Վարդան Ռուբենի (2003)։ Չոբանյան Պավել Աշոտի, ed.։ Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր. Հատոր Բ: 1786-1792։ «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: Գիտություն։ ISBN 9785808005174
- ↑ Ալպոյաճյան Արշակ Աստվածատուրի (2003)։ Գրիգորյան Վարդան Ռուբենի, ed.։ Իրաքի հայերը =: The Armenians of Irak։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: Ա.հ
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի (2004)։ Հայ դիվանականության պատմություն։ Երևան: Հայկական հարցերի հաստատութիւն
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի (2005)։ Խաչիկյան Լևոն Ստեփանի, Дашкевич Я. Р., eds.։ История армянских колоний Украины и Польши: Армяне в Подолии։ Матенадаран Институт древних рукописей им. М. Маштоца при Совете Министров АрмССР (2-е изд., факсим ed.)։ Ереван: ООО "ЛАС Принт"
- ↑ Գրիգորյան Վարդան Ռուբենի (2014)։ Բագրատյան Հասմիկ, ed.։ Ավետիս Ահարոնյան. հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը։ Երևան: Տիր։ ISBN 9789939910901
- ↑ Գալստյան Լուսինե (2003)։ Արզումանյան Հ, ed.։ Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը։ Երևան: Լուսակն։ ISBN 9789993096900