Վալենտին Կատաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)
Վալենտին Կատաև
Ծնվել էհունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[8]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, խմբագիր և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ, հեքիաթ, վեպ, պիես, պատմվածք, ակնարկ և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱմուսինԷսթեր Կատաևա
ԶավակներՊավել Կատաև
 Valentin Kataev Վիքիպահեստում

Վալենտին Պետրովիչ Կատաև (հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[8]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։

«Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես, աշխատավոր ժողովրդի զավակս (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1939, 173 էջ
  • Գնդի որդին (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1947, 227 էջ
  • Յոթնաթերթիկ ծաղիկը (հեքիաթ), «Հայպետհրատ», 1946, 20 էջ
  • Սպիտակին է տալիս առագաստը մենավոր (վեպ), «Հայպետհրատ» 1948, 378 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Катаев Валентин Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
  8. 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118560522 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282