Վալանսիեն
Վալանսիեն (/ˌvælɒ̃ˈsjɛn/, also UK: /ˌvælənsiˈɛn/[1], ֆրանսերեն: ( ); հոլ.՝ Valencijn; պիկարդ.՝ Valincyinne; լատին․՝ Valentianae), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Նոր (Nord) դեպարտամենտում։ Ընկած է Շելդա (Scheldt, (ֆր.՝ Escaut) գետի ափին, Օ դը Ֆրանս երկրամասի վարչական կենտրոնից՝ Լիլ քաղաքից 52 կիլոմետր դեպի հարավ-արևելք, երկրի մայրաքաղաք Փարիզից շուրջ 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 2017 թվականի տվյալներով Վալանսիենի բնակչության թվաքանակը եղել է 43 336։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալանսիենն առաջին անգամ հիշատակվել է 693 թվականին, ֆրանկների արքա Հոլդվիգ II-ի (ֆր.՝ Clovis II, 633 կամ 634 — 657)) փաստաթղթերից մեկում։ 1677 թվականին Լյուդովիկոս Տասնչորսերորդին՝ Լուի Արև արքային հաջողվել է նվաճել քաղաքը և ներառել Ֆրանսիայի կազմի մեջ։ Ժամանակի ընթացքում այն դարձել է կարևորագույն բերդաքաղաքներից մեկը Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։
1890 թվականին Վալանսիենը զրկվել է բերդաքաղաքի կարգավիճակից, նրա հզոր պարիսպներն ավերվել են։ 1900 թվականին քաղաքը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Համաշխարհային երկու պատերազմների ժամանակ քաղաքն ավերվել է։ Երկրորդ աշխարհամարտից հետո նրա կենտրոնը վերակառուցվել է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց ի վեր Վալանսիենը հռչակվել է ժանեկագործությամբ։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ նրա տնտեսությունը կապվել է մերձակա ածխահանքի օգտագործման հետ, որն այն ժամանակներում միակն էր Ֆրանսիայում։ XX դարի վերջերից հիմնական ուշադրությունը դարձվել է ավտոմեքենաշինությանը։ 1968 թվականին բացվել է Վալանսիենի համալսարանը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS and INSEE (1968-2017)[2] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալանսիենը բարեկամական ու գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].
- Ագրիջենտո (իտալ.՝ Agrigento), Իտալիա
- Գլիվիցե (լեհ.՝ Gliwice), Լեհաստան
- Դյուրեն (գերմ.՝ Düren), Գերմանիա
- Իչան ( չինարեն հեշտ. 宜昌 , պինին: Yíchāng), Չինաստան
- Մեդուեյ (անգլ.՝ Medway), Անգլիա
- Չաթեմ (անգլ.՝ Medway), Անգլիա
- Մոսկվա, Ռուսաստան
- Նակա (շվեդ.՝ Nacka), Շվեդիա
- Միշկոլց (հունգ.՝ Salgótarján), Հունգարիա
- Օբուդա, Հունգարիա
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալանսիենում են ծնվել ֆրանսիացի գրող, նկարիչ Լուի Կատիոն (Louis Cattiaux, 1904 – 1953), նշանավոր նկարիչ Ժան-Անտուան Վատոն (Jean-Antoine Watteau, (1684-1721):
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարանի շենքի ճակտոնը
-
Սեն Ժերի եկեղեցին
-
Ճիզվիտների գրադարանը
-
Կանաչ հրապարակը
-
Գեղարվեստի թանգարանը
-
Կայարանը
-
Սեն Նիկոլյա եկեղեցին
-
Նոտր Դամ դյու Սեն Կորդոն բազիլիկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Valenciennes». Collins English Dictionary. HarperCollins. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Valenciennes (Frankreich): Dürens Partnerstadt seit 1959» (PDF). dueren.de (գերմաներեն). Düren. էջ 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Valenciennes թեմայով Վիքիպահեստում:
- Քաղաքի պաշտոնական կայքէջը՝ ֆրանսերեն
- Discover Valenciennes: ֆրանսերեն
- Nordmag History of Valenciennes
- Վալանսիենի ամրությունները
- Национальный институт статистики
- Результаты муниципальных выборов 2020 года
- Топографическая карта Валансьена и его окрестностей, представляющая расположения, позиции, батареи и осадные работы вокруг этого места в 1793 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալանսիեն» հոդվածին։ |
|