Ստիվ Վոզնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիվ Վոզնյակ
անգլ.՝ Steve Wozniak
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Սերբիա[4]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Դե Անսա քոլեջ, Homestead ավագ դպրոց (1968), Կոլորադոյի համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Գիտական աստիճանBachelor of Science in Engineering? (1987)
ԵրկերApple I, Apple II, Breakout, Էփլ, Macintosh 128K? և US Festival?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, ծրագրավորող, գործարար, ուսուցիչ և դերասան
ԱշխատավայրԷփլ, Տեխնոլոգիայի համալսարան, Hewlett-Packard և Աթարի[5]
ԱմուսինՋանեթ Հիլ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա[11]
Կայքwoz.org
 Steve Wozniak Վիքիպահեստում

Ստիվեն Վոզնյակ (անգլ.՝ Stephen Gary Wozniak, օգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3][…], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, «Էփլ Քոմփյութեր» ընկերության համահիմնադիր (1976 թ., Սթիվ Ջոբսի հետ միասին), աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվ Վոզնյակ (ձախից) և Հովհաննես Կիզողյան Երևանում

Ստիվ Վոզնյակը ամերիկացի ծրագրավորող է և աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նրա ծնողները տեղափոխվել են Ամերիկա պատերազմից[փա՞ստ] հետո. հայրը ուկրաինացի է, իսկ մայրը գերմանուհի։ 1976 թ. Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնադրել է Apple ընկերությունը։ Ժամանակի ընթացքում Apple ընկերությունը ձեռք բերեց մեծ հեղիանակություն, սակայն հիմնադրումից 12 տարի անց Ստիվ Վոզնյակը հեռանում է ընկերությունից՝ ստեղծելով CL9 ընկերությունը, որը զբաղվում էր հեռակառավարման վահանակների արտադրությամբ։ 2004 թ. մայիսին Վոզնյակը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից ստանում է դոկտորի աստիճան՝ անհատական օգտագործման համակարգիչների ոլորտում ունեցած ավանդի համար։

Վոզնյակը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. նոյեմբերի 9-ին Ստիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին Երևանում Ստիվեն Վոզնյակին շնորհվել է Հայաստանի նախագահի՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը[12]։ Մրցանակը ստեղծվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվ Վոզնյակ» հոդվածին։