Breakout
Breakout | |
---|---|
Մշակող | Աթարի |
Նախագծող | Սթիվ Վոզնյակ, Սթիվ Ջոբս, Սթիվ Ջոբս և Նոլան Բուշնել |
Հրատարակիչ | Աթարի |
Միջերեսի լեզու | անգլերեն |
Սերիայի մաս | Breakout? |
Հաջորդ | Breakout Deluxe? |
Թողարկման թվական | մայիսի 13, 1976[1] |
Պլատֆորմներ | Atari 2600, Atari 5200, Windows, iOS, արկադային խաղ և Dynavision? |
Ժանր | էքշն և Breakout clone? |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ, միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
Կրիչ | խաղարկային քարթրիջ |
Կառավարում | paddle? |
Breakout clones Վիքիպահեստում |
Breakout, արկադային խաղ, որը նման է Pong խաղին, ստեղծվել է Atari ընկերության կողմից 1976 թվականին։ 1978 թվականին թողարկվեց խաղի շարունակությունը, որը կրում էր Super Breakout անունը։
Խաղային վերին մասը զբաղված է մի քանի շարք աղյուսներից։ Էկրանով, վերին և կողային սահմաններից անդրաձարվող գնդակ է շարժում։ Երբ գնդակը դիպչում է աղյուսին կատարում է անդրադարձ, իսկ աղյուսը վերանում է։ Խաղացողը կորցնում է մեկ կյանքը, երբ գնդակը հպվում է էկրանի ներքին հատվածին, սակայն նա կարող է կանխել այս երեևույթը՝ շնորհիվ էկրանի ներքին մասում գնտվող ղեկավարվող հրթիռի, դրանով հպվելով նրան և նորից վեր բարձրացնելով այն։ Խաղային սարքերը պատրաստված էին սև-սպիտակ մոնիտորներից, սակայն աղյուսները գունավոր էին երեևում, քանի-որ վերին մասում տեղադրված էր թափանցիկ գունվորող նյութ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Breakout խաղային սարքը ստեղծվել է Նոլան Բուշնելի կողմից, իսկ ներքին մշակումները կատարել է Apple Computer-ի համահեղինակ Ստիվ Վոզնյակը, այն ժամանակ երբ աշխատում էր Hewlett-Packard-ում։ Սարքում չի օգտագործվել միկրոպրոցեսսոր, այն պատրաստած էր դիսկրետային էլեմենտների հիման վրա։
Վոզնյակի ընկեր՝ Ստիվ Ջոբսը, աշխատում էր Atari-ում և ընդունել էր Էլա Ալկորնի պատվերը։ Ջոբսը գործի հաար վարձեց Վոզնյակին, ով էլ խաղի մշակումը ավարտին հասցրեց 4 օրում Սակայն Atari-ն չկարողացավ օգտագործել նրա մշակումը։ Վոզնյակը մշակել էր սալիկ առավելագույնս պարզեցված սխեմայով, դրանով իսկ նվազեցնելով TTL միկրոսխեմաների քանակը հասցնելով այն 42-ի։ Այս դիզայնը նա հանձնեց Ջոբսին, բայց այն անհնար էր դարձնել իրականություն՝ այն շատ փոքր չափսեր ուներ և բարդ կառուցվածք, որը այդ ժամանակվա Atari-ին ունակ չէր ստեղծել։ Անկախ ամենինչից Ջոբսը ստացավ իր գումարը՝ 5000 դոլլար, իսկ Վոզնյակին տվեց ընդամենը 350 դոլլար։ Atari-ի համար աշխատող տարբերակ նա մշակեց ինքնուրուն, որը պարունակում էր 100 միկրոսխեմա[2][3][4][5]։
Խաղի հաջողությունը պահանջում էր շարունակություն։ Այդ իսկ պատճառով մի քանի տարի անց թողարկվեց՝ Super Breakout։ Չնայած, որ խաղերը շատ նման էին, Super Breakout-ում օգտագործվել է միկորպրոցեսսորներ, ոչ թե դիսկրետային լոգիկա։ Super Breakout խաղը ծրագրավորվել էր M6502 չիպի հիման վրա։ Սա թույլ է տալիս Super Breakout-ը էմուլիացնել MAME-ում։
Խաղային պրոցեսսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Breakout
[խմբագրել | խմբագրել կոդը]Breakout խաղի սկզբում կա 8 տող աղյուս։ Խաղի գույների դասավորությունը ներքևից վերև՝ դեղին, կանաչ, նարնջագույն և կարմիր։ Շնորհիվ միակ գնդակի խաղացողը պետք է հրթիռի օգնությամբ վերացնի, որքան հնարավոր է շատ աղյուսներ։ Դեղին աղյուսները վերցանելու դեպքում ամեն մեկը բերում է 1 միավոր, կանաչներ՝ 3 միավոր, նարնջագույն՝ 5 միավոր, իսկ ամենաբարձ կարմիր աղյուսները բերում են 7 միավոր։ Խնդիրը բարդ է դառնում այնքանով, որ առաջին կարմիր աղյուսակին հարվածելուց հետո հրթիռը կարճանում է։
Առավելագույն միավորների քանակը կազմում է 896։ Այս թվին հասնեու համար անհրաժեշտ է անցել 2 խաղային էկրան, ամեն մեկը 448 միավորով։ Երկրորդ էկրանը մաքրելուց հետո գնդակը խաղի մեջ է մնում այնքան ժամանակ մինչ խաղացողը հոնգնում է։ Հավելյալ էկրաններ չկան։ Սակայն կա գաղտնի միջոց 896 միավորը տեղափոխելու և խաղալ խաղը երկուսով։
Super Breakout
[խմբագրել | խմբագրել կոդը]Super Breakout-ում ավելացել է երեք նոր ռեժիմներ, որոնցից մեկը կարող է ընտրել խաղացողը․
- Երկուական՝ խաղացողին հնարավորություն է տալի է մի անգամից ղեկավարել երկու հրթիռ։
- Փոս, նույնպես ընդգրված է Breakout խաղում, մեկ հրթիռ և մեկ գնդակ։ Բայց հակադիր մասում կա ևս երկու գնդակ, որոնք խաղացող նույնպես կարող է օգտագործել աղյուսների ոչնչացման համար։ Դրա համար տրվում են հավելյալ միավորներ, սակայն այդ միավորները փոխանցվում են միայն այ ժամանակ երբ խաղացողը կարողանում է խաղի մեջ պահել երեք գնդակներն էլ։
- Պրոգրեսային նույնպես ունի մեկ հրթիեռ և մեկ գնդակ, երբ գնդակը հպվում է հրթիռին վերևի շերտը քայլ առա քայլ սկսում է շարժվել ներքև։ Սա երեք ռեժիմներից ամենահետաքրքիրն է, որը պահանջում է կետրոնացում, արագ կողմնորոշում։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե Google Photo-ում գրեք «atari breakout», ապա կբացվի Breakout մինի-խաղ, որտեղ բլոկների փոխքրեն օգտագործվում է փոքր նկարներ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Wozniak, Steven. iWoz. W. W. Norton, 2006. ISBN 978-0-393-06143-7. P. 147—148.
- ↑ Kent, Steven. The Ultimate History of Video Games. Three Rivers, 2001. ISBN 0-7615-3643-4. P. 71—73
- ↑ Coin-op Video Game History Արխիվացված 2007-12-31 Wayback Machine The Dot Eaters
- ↑ breakout video game, atari, inc. (1976)
- ↑ atari breakout — գուգլ նկարներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Making of.. Breakout(անգլ.) : journal. — Live Publishing, 2006. — № 28. — С. 52—55.