Ստիվ Վոզնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստիվ Վոզնյակ
Steve Wozniak by Gage Skidmore.jpg
Ծնվել է օգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3] (68 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոն Դեիզմ
Կրթություն Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, De Anza College, Homestead High School, Կոլորադոյի համալսարան և University of Colorado Boulder
Մասնագիտություն համակարգչային գիտնական, գյուտարար և ծրագրավորող
Աշխատավայր Էփլ
Ամուսին Ջանեթ Հիլ
Պարգևներ և
մրցանակներ
Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[4] Գրեյս Մյուրեյ Հոպերի մրցանակ Ազգային գյուտարարների փառքի սրահ Computer History Museum fellow Hoover Medal և Heinz Award
Անդամություն Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Կայք woz.org
Steve Wozniak Վիքիպահեստում

Ստիվեն Վոզնյակ (անգլ.՝ Stephen Gary Wozniak, օգոստոսի 11, 1950(1950-08-11)[1][2][3], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, «Էփլ Քոմփյութեր» ընկերության համահիմնադիր (1976 թ., Սթիվ Ջոբսի հետ միասին), աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվ Վոզնյակ (ձախից) և Հովհաննես Կիզողյան Երևանում

Ստիվ Վոզնյակը ամերիկացի ծրագրավորող է և աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նրա ծնողները տեղափոխվել են Ամերիկա պատերազմից[փա՞ստ] հետո. հայրը ուկրաինացի է, իսկ մայրը գերմանուհի։ 1976 թ. Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնադրել է Apple ընկերությունը։ Ժամանակի ընթացքում Apple ընկերությունը ձեռք բերեց մեծ հեղիանակություն, սակայն հիմնադրումից 12 տարի անց Ստիվ Վոզնյակը հեռանում է ընկերությունից՝ ստեղծելով CL9 ընկերությունը, որը զբաղվում էր հեռակառավարման վահանակների արտադրությամբ։ 2004 թ. մայիսին Վոզնյակը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից ստանում է դոկտորի աստիճան՝ անհատական օգտագործման համակարգիչների ոլորտում ունեցած ավանդի համար[5]:

Վոզնյակը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. նոյեմբերի 9-ին Ստիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին Երևանում Ստիվեն Վոզնյակին շնորհվել է ՀՀ նախագահի՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը[6]։ Մրցանակը ստեղծվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]