Վրոցլավի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրոցլավի համալսարան
լեհ.՝ Uniwersytet Wrocławski
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1702
ՀիմնադրիրԼեոպոլդ I
Անվանված էԲոլեսլավ Բերուտ, Ֆրիդրիխ Վիհելմ III և Լեոպոլդ I
ՌեկտորPrzemysław Wiszewski? և Robert Olkiewicz?[1]
Ընդհանուր անձնակազմ3480 մարդ
ԱնդամակցությունSocrates-Erasmus Programme? և Եվրոպայի համալսարանների միություն[2]
Երկիր Լեհաստան[3]
ՏեղագրությունՎրոցլավ
Կայքuwr.edu.pl(լեհ.) և uwr.edu.pl/en/(անգլ.)
Վրոցլավի համալսարան (Լեհաստան)##
Վրոցլավի համալսարան (Լեհաստան)
Վրոցլավի համալսարան, Լեհաստան
 Wrocław University Վիքիպահեստում

Վրոցլավի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Wrocławski), հանրային համալսարան Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Ստորին Սիլեզիայի վոևոդության խոշորագույն համալսարանն է, որ 1945 թվականից ի վեր ունեցել է շուրջ 100.000 շրջանավարտ[4]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրոցլավի համալսարանը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից է։ 2008 թվականի նոյեմբերի տվյալներով նրա 12 ֆակուլտետներում սովորում էր մոտ 37.280 ուսանող։ Դասախոսների ու գիտաշխատողների թիվը 3.390 է։ Համալսարանում դասավանդումն իրականացվում է հետևյալ ֆակուլտետներում.

  • Բանասիրություն
  • Պատմություն և մանկավարժություն
  • Իրավունք, կառավարում ու տնտեսագիտություն
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Բիոտեխնոլոգիա
  • Կենսաբանություն
  • Աշխարհագրություն, երկրաբանություն և շրջակա միջավայր
  • Սոցիալական գիտություններ
  • Քիմիա
  • Մաթեմատիկա և ինֆորմատիկա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրոցլավի համալսարան

Վրոցլավում համալսարան հիմնադրելու առաջին փորձը վերաբերում է 1505 թվականին, երբ հուլիսին Լեհ-լիտվական, ինչպես նաև Չեխական և Հունգարական թագավորության արքա Վլադիսլավ II-ը` Յագելլոների դինաստիայից, հրաման ստորագրեց համալսարան բացելու մասին։ Սակայն այդ տարածքներում մշտական պատերազմների, ինչպես նաև միջոցների բացակայության ու Կրակովի համալսարանի հետ մրցակցել չկարողանալու պատճառով այն այդպես էլ չի ստեղծվել։ 1702 թվականին, 1638 թվականին բացված դպրոցի հիմքի վրա, Ճիզվիտների օրդենը Սիլեզիայի բարձրագույն խորհրդի համագործակցությամբ և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ի հրամանով համալսարան է հիմնում Բրեսլաուում, որի միակ ֆակուլտետը փիլիսոփայության ու կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետն էր։ Համալսարանը ստանում է Լեոպոլդինա անվանումը։ Այն պաշտոնապես բացվում է 1702 թվականի նոյեմբերի 15-ին։

Յոթնամյա պատերազմից հետո, երբ Սիլեզիան Ավստրիայից անցնում է Պրուսիայի տիրապետության տակ, համալսարանը կորցնում է իր հակառեֆորմացիոն բնույթը` շարունակելով, սակայն, մնալ կաթոլիկ հոգևորականության բարձրագույն դպրոց Գերմանիայում։ 1811 թվականի օգոստոսի 3-ին Պրուսիայում կրթական բարեփոխում անցկացնելու և Բրեսլաուի ու Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանների միավորման արդյունքում համալսարանը ստանում է նոր անուն` «Ֆրիդրիխ-Վիլհելմի սիլեզյան համալսարան»[5]։ Այդ ժամանակ արդեն ուսանողները սովորում էին հինգ ֆակուլտետներում` կաթոլիկ աստվածաբանություն, բողոքական աստվածաբանություն, իրավունք, փիլիսոփայություն և բժշկություն։ Այդպիսով, Բրեսլաուի համալսարանը գերմանական առաջին համալսարաններից էր, որն ուներ միաժամանակ և՛ կաթոլիկ, և՛ բողոքական ֆակուլտետներ։ Համալսարանում կազմակերպվում են աստվածաբանական երեք դասընթացներ, գերմաներենի, անգլերենի, ռոմանական բանասիրության, պատմության, մաթեմատիկա-ֆիզիկական, իրավաբանության և պետական քաղաքականության սեմինարներ։ 1842 թվականին դրանց ավելանում է սլավոնագիտության ամբիոնը։ Համալսարանի ղեկավարությամբ գործում են բնագիտության 12 ինստիտուտներ, կլինիկական 6 կայաններ և թանգարանային 3 հավաքածուներ։ 1881 թվականից համալսարանը ենթարկվում է Պրուսիայի գյուղատնտեսական ինստիտուտին։ 1884 թվականին ուսանողների թիվն ինստիտուտում կազմում է 1.481, իսկ դասախոսներինը` 131։

Աուլա Լեոպոլդինա, Վրոցլավի համալսարան

Համալսարանական գրադարանը 1885 թվականին ուներ շուրջ 400.000 հատոր, որից 2.400-ը ինկունաբուլաներ` մինչև 1500 թվականի տպագրության, և 2.840 ձեռագրեր։ Այստեղ եղել է նաև աստղադիտարան, բուսաբանական այգի` 5 հա տարածքով և բուսաբանական թանգարանով, իսկ 1862 թվականից նաև կենդանաբանական այգի` մարդաբանական ու կենդանաբանական թանգարանով։ Համալսարանին կից գործել են քիմիական լաբորատորիա, մարդաբանության, բուսաբանության ու հանքաբանության ինստիտուտներ, պատկերասրահ, Սիլեզիայի պետական արխիվը և Սիլեզյան հնությունների թանգարանը։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Բրեսլաուի` Լեհաստանին անցնելուց հետո գերմանական համալսարանը փակվում է, ապա վերաբացվում որպես լեհական պետական համալսարան։ Նրա պաշտոնական բացումը տեղի է ունենում 1946 թվականի հունիսի 9-ին։

1952-1989 թվականներին համալսարանը կրում է Լեհաստանի նախագահի և Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության առաջին քարտուղար Բոլեսլավ Բերուտի անունը։

Սկսած 1988 թվականից` Վրոցլավի համալսարանի և Բոխումի Ռուրի համալսարանների միջև պաշտոնապես հաստատվում են գործընկերային հարաբերություններ։ 2001 թվականին Վրոցլավում կազմակերպվում են տոնական հանդիսություններ` նվիրված համալսարանի հիմնադրման 300-ամյակին։

Նշանավոր ուսանողներ ու դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիների Բրեսլաուի համալսարանում սովորել ու դասավանդել են այնպիսի նշանավոր մարդիկ,գիտնականներ, ինչպիսիք են.

  • Աննա Գերման
  • Ադոլֆ Անդերսեն
  • Մաքս Բորն
  • Սերգեյ Բուբնով
  • Ռոբերտ Վիլհելմ Բունզեն
  • Յոհան Գուստավ Բյուշինգ
  • Դավիդ Կասել
  • Յակով Կարո
  • Գուստավ Կիրխհոֆ
  • Շանդոր ֆոն Կորանի
  • Ֆերդինանդ Լասալ
  • Թեոդոր Մոմզեն
  • Կարլ Նեյման
  • Մաքս Դեն
  • Յակոբ Ռոզանես
  • Մալգոժատա Ռուխնևիչ
  • Էրնստ Ստեյնից
  • Ստանիսլավ Տոլպա
  • Յոհան Ցուկերտորտ
  • Օտտո Շտեռն
  • Ֆերդինանդ Էյզենշտեյն
  • Պաուլ Էրլիխ
  • Քույր Էդիտ Շտայն
  • Օյհեն Քյոլբինգ
  • Ստանիսլավ Լենարտովիչ
  • Յադվիգա Ժիլինսկայա

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մարկ արժողությամբ հուշադրամ, 1911

Համալսարանի բացման 100-ամյակի կապակցությամբ 400.000 օրինակով թողարկվել է 3 մարկ արժողությամբ հուշադրամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph Reinkens: Die Universität zu Breslau vor der Vereinigung der Frankfurter Viadrina mit der Leopoldina. Breslau 1861.
  • Georg Kaufmann (Hrsg.): Festschrift zur Feier des hundertjährigen Bestehens der Universität Breslau. 2 Bände. Breslau 1911.
  • Erich Kleineidam: Die katholisch-theologische Fakultät der Universität Breslau 1811—1945. Köln 1961, ISBN 3-87909-028-9.
  • T. Kulak, M. Pater u. W. Wrzesiński: Historia Uniwersytetu Wrocławskiego 1702—2002. Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego, 2002 (Geschichte der Universität Breslau 1702—2002; Uniwersytet Wrocławski-Verlag)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://radon.nauka.gov.pl/dane/profil/c1ace867-f745-40ef-a300-04f736b3372c (польск.)
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. Małgorzata Porada (July 27, 2009). "Od jezuickiej Leopoldiny do polskiego Uniwersytetu Wrocławskiego (From Jesuit Leopoldina to Polish University of Wrocław)". O nas (About Us) (in Polish). Uniwersytet Wrocławski. Retrieved August 27, 2012. T. Kulak, M. Pater, W. Wrzesiński, Historia Uniwersytetu Wrocławskiego 1702-2002, Wrocław 2002
  5. Norman Davies Microcosm page 389, 390
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավի համալսարան» հոդվածին։