Ադոլֆ Անդերսեն
Ադոլֆ Անդերսեն | |
---|---|
գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 6, 1818[1][2][3] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն |
Մահվան ամսաթիվ | մարտի 13, 1879[1][2][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
365chess | Adolf_Anderssen |
Մասնակցել է | London 1851 chess tournament? և Immortal Game? |
![]() |
Կառլ Էռնստ Ադոլֆ Անդերսեն (գերմ.՝ Karl Ernst Adolf Anderssen, հուլիսի 6, 1818[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - մարտի 13, 1879[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի շախմատի վարպետ, մաթեմատիկոս, մանկավարժ։ Նա հաղթել է 1851 և 1862 թվականների մեծ միջազգային մրցաշարերում, սակայն պարտություններ է կրել Պոլ Մորֆիից 1858 թվականին և Վիլհելմ Շտայնիցից ՝ 1866 թվականին։ Ըստ դրա նա համարվել է աշխարհի առաջատար շախմատիստ 1851-1858 թվականներին և առաջատար ակտիվ խաղացող[4]։ «Աշխարհի առաջատար շախմատիստ» ՝քանի որ 1862-1866 թվականներին «շախմատի աշխարհի չեմպիոն» կոչումը դեռ գոյություն չուներ։
Անդերսենը դարձավ Եվրոպայի ամենահաջողակ մրցաշարի խաղացողը՝ հաղթելով իր մասնակցած խաղերի կեսից ավելին, ներառյալ հայտնի Բադեն-Բադենի 1870 թվականի շախմատի մրցաշարը։ Այս հաջողությունների մեծ մասին նա հասավ 50–ից բարձր տարիքում։
Անդերսենն հայտնի է իր փայլուն զոհաբերական և հարձակողական խաղային ոճով, մասնավորապես իր «Անմահ խաղ» (1851թ․) և «Մշտադալար խաղ» (1852թ․) կոչվող խաղերում։ Մեծ էր Անդերդենի դերը շախմատային խնդիրների զարգացման գործում․առաջ անցնելով ավանդական խաղային ոճերից՝ հասավ խաղային գործելաոճի նրբագեղության և բարդության։ Նա նաև շախմատի վարպետներից ամենասիրելիներից մեկն էր և դարձավ շախմատային «ավագ պետական գործիչ», որին մյուսները դիմում էին խորհրդատվության կամ արբիտրաժի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Wall W.։ «Adolf Anderssen (1818-1879)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-25-ին։ Վերցված է 2008-06-17
|