Մորելոս (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորելոս
իսպ.՝ Morelos
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնԿուեռնավակա
Ամենաբարձր կետՊոպոկատեպետլ
ԲԾՄ1169 մետր
Օրենսդրական մարմինCongress of Morelos?
Բնակչություն ([[2012[1]]])1․819․892
Տարածք4879[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 5500[3] մ
Հիմնադրված է1869 թ.
Սահմանակցում էՄեխիկո, Պուեբլա, Գեռերո և Մեխիկո
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-MOR
Փոստային ինդեքսներ62
Ինտերնետ-դոմեն.mx
Պաշտոնական կայքը

Մորելոս (իսպ.՝ Morelos, Լսել moˈɾelos), պաշտոնական անվանումը՝ Մորելոսի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Morelos), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ամենամեծ և ամենախիտ բնակչություն ունեցող նահագն է։ Ունի 33 համայնք, մայրաքաղաքը՝ Կուեռնավակա։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը գտնվում է հարավ-կենտրոնական Մեքսիկայում։ Հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում սահմանակից է Մեխիկո նահանգին, արևելքում՝ Պուեբլային, հարավ-արևմուտքում՝ Գերերոյին։ Մեխիկո քաղաքը գտնվում է Մոլրելոսի հյուսիսում։

Տլասկալա նահանգից հետո Մեքսիկայի երկրորդ ամենափոքր նահանգն է։ Մինչև 1869 թվականը եղել է Մեխիկո նահագի շրջան, այնուհետև Բենիտո Խուարեսի հրովարտակով առանձնացել է Մեխիկո նահանգից և ի պատիվ Խոսե Մարիա Մորելոսի, ով Մեքսիկական անկախության պատերազմի ժամանակ ազատագրել է Կուաուտլա քաղաքը, անվանվել նրա անունով։

Նահանգի կլիման տաք է, բարեխառն, ինչը լավ է շաքարեղեգի և մշակաբույսերի աճեցման համար։ Մեքսիկական հովտից դեպի Մորելոս այցելուները գալիս էին դեռևս ացտեկական ժամանակներից։ Մեխիկո քաղաքի բնակիչներն իրենց հանգստյան օրերն անցկացնում են այս նահանգում, հատկապես Կուեռնավակա քաղաքում։

Նահանգը հայտնի է Chinelos կոչվող ավանդական հագուստով պարողներով, որոնք աչքի են ընկնում կառնավալների, փառատոների ժամանակ։

Մորելոս նահանգում է գտնվում Պոպոկատեպետլ լեռան լանջերի վանական համալիրներով 14-16-րդ դարերի կառուցներ, որոնք 1994 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  4. Earliest 16th-Century Monasteries on the Slopes of Popocatepetl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորելոս (նահանգ)» հոդվածին։