Հոգեբանական գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեբանական գիտափորձ, գիտական գիտելիք ստանալու նպատակով հատուկ պայմաններում անցկացվող փորձ, որի իրականացման ժամանակ հետազոտողը նպատակաուղղված միջամտում է հետազոտովողի գործունեությանը։

Տարբեր հեղինակներ «հոգեբանական գիտափորձ» տերմինը մեկնաբանում են տարբեր կերպ։ Հաճախ գիտափորձ ասելով հոգեբանության մեջ հասկանում ենք մի շարք էմպիրիկ մեթոդների կոմպլեքս (փաստացի գիտափորձ, դիտում, զրույց, թեստավորում)[1]։ Սակայն փորձարարական հոգեբանության մեջ գիտափորձը հիմնականում համարվում է անկախ մեթոդ։

Հոգեբանական գիտափորձի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության մեջ փորձարարական հետազոտությունն ունի իր յուրահատկությունները, ինչը թույլ է տալիս այն այլ գիտությունների հետազոտություններից անկախ դիտարկել։ Հոգեբանական գիտափորձի առանձնահատկություններն են՝

  • Անհնար է անմիջականորեն ուսումնասիրել հոգեկանը որպես կառույց, իսկ նրա գործունեության մասին կարելի է ենթարկել միայն դրսևորումների հիման վրա, օրինակ`որոշակի վարքագծի վերլուծության ձևով։
  • Հոգեկան գործընթացների ուսումնասիրության ժամանակ անհնար է դրանցից որևէ մեկի առանձնացումը, հետևաբար ազդեցությունը մշտապես տեղի է ունենում ամբողջ հոգեկանի վրա (կամ ժամանակակից տեսանկյան համաձայն օրգանիզմի վրա՝ որպես միասնական անբաժանելի համակարգի)։
  • Մարդկանց հետ գիտափորձերի ժամանակ (ինչպես նաև մի քանի բարձրագույն կենդանիներ, օրինակ՝ պրիմատների), փորձարկողի և հետազոտվողի միջև ակտիվ փոխազդեցություն կա։
  • Այդ փոխազդեցությունը անհրաժեշտ է դարձնում հրահանգների առկայություն (ինչը բնորոշ չէ բնական գիտությունների գիտափորձերի համար)։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Վուդվորթը (RS Woodworth) հրապարակել է իր դասական փորձարարական հոգեբանության դասագիրք ( «Փորձարարական հոգեբանություն», 1938 ), որտեղ սահմանում է գիտափորձը որպես կանոնակարգված հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը ուղղակիորեն փոփոխում է մեկ գործոն (կամ գործոններ), պահում է մյուսները անփոփոխ և դիտարկում մշտական փոփոխությունների արդյունքները։ Փորձարարական մեթոդի տարբերակիչ առանձնահատկությունը նա համարում է փորձարարական գործոնի կառավարումը կամ, Վուդվորթի տերմինաբանությամբ «անկախ փոփոխականի», և հետևում է դրա ազդեցությանը դիտարկվող արդյունքի կամ «կախյալ փոփոխականի» վրա։ Փորձաչկողի նպատակը բոլոր պայմանների անփոփոխության պահպանումն է, բացի մեկից՝ անկախ փոփոխականից[2]։

Պարզեցված օրինակով անկախ փոփոխականը կարելի է դիտել որպես որոշակի ազդակ (St(r)), որի ուժը փորձարկողը փոփոխում է, իսկ կախյալ փոփոխականը հետազոտվողի, նրա հոգեկանի (P) արձագանքն է (R) տվյալ ազդակի ազդեցությանը։

Սակայն, որպես կանոն, բացի անկախ փոփոխականից մյուս բոլոր պայմանների կայունության պահպանումը անհասանելի է հոգեբանական գիտափորձում, քանի որ գրեթե միշտ այդ երկու փոփոխականներից բացի առկա են լրացուցիչ փոփոխականներ՝ անտեղի ազդակներ (St (1)) և պատահական ազդակներ (St (2)), որոնք բերում են համապատասխանաբար համակարգային և պատահական սխալների։

Հետևաբար, գիտափորձում կարելի է առանձնացնել երեք տեսակի փոփոխականներ՝

  1. Անկախ փոփոխականներ
  2. Կախյած փոփոխականներ
  3. Լրացուցիչ փոփոխականներ (կամ արտաքին փոփոխականներ)

Այսպիսով, փորձարկող փորձում է սահմանել ֆունկցիոնալ կախվածություն կախյալ և անկախ փոփոխականների միջև, որն արտահայտվում է հետևյալ ֆունկցիայով՝ 'R=f(St(r)), փորձելով միաժամանակ հաշվի առնել անհարկի ազդակներով պայմանավորված համակարգային սխալները։ Հետազոտության արդյունքում պատահական սխալների ազդեցությունը նվազեցնելու համար հետազոտողը իրականացնում է գիտափորձերի շարք (պատահական սխալի օրինակ կարող է լինել, օրինակ, հոգնածությունը կամ հետազոտվողի աչքի մեջ ընկած բիծը)։

Հոգեբանական փորձի հիմնական խնդիրը R=f(S, P ) կապի հաստատումն է (գոյություն ունեն տարբեր կապերի ձևեր՝ պատճառահետևանքային, ֆունկցիոնալ, կորելյացիոն և այլն)։ Այս դեպքում R- ը հետազոտվողի արձագանքն է, S- ը իրավիճակը, իսկ P- ն սուբյեկտը[3]։ Այսինքն, կոպիտ ասած, քանի որ անհնար է «տեսնել» մտավոր գործընթացները հոգեբանական գիտափորձում, փորձարկվողի կողմից կարգավորվող արձագանքման հիման վրա արվում է եզրակացություն մտավոր գործընթացների կամ հետազոտվողի անձի մասին։

Գիտափորձի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր գիտափորձում կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը՝

  1. Գիտափորձի խնդրի, նպատակի և ծրագրի հաստատում։
  2. Շրջակա աշխարհի վրա ակտիվ ազդեցության գործընթաց, որի արդյունքում կուտակվում են օբյեկտիվ գիտական փաստեր։ Այդ փաստերի ձեռքբերումը մեծապես պայմանավորված է ճիշտ ընտրված փորձարարական մեթոդիկայով:Որոշ գիտափորձերի համար մշակված մեթոդիկան կարող է հարմար լինել այլ գիտափորձերի համար, այսինքն ձեռք բերել համընդհանուր նշանակություն [1] Արխիվացված 2013-12-19 Wayback Machine:

Վալիդությունը հոգեբանական գիտափորձում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե գիտափորձը վալիդ է, գիտնականը կարող է վստահ լինել, որ հետազոտել է հենց այն, ինչ պլանավորել էր հետազոտել։ Շատ միջոցներ են ձեռնարկվում վալիդության բոլոր տեսակների պահպանման համար[4]։ Այնուամենայնիվ, պետք է համոզված լինել, որ ցանկացած ուսումնասիրության մեջ, հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել վալիդության բոլոր չափանիշները։ Կատարյալ գիտափորձ իրականացնելը դեռևս անհասանելի է։

Գիտափորձերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված անցկացման պայմաններից առանձնացնում են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լաբորատոր գիտափորձ, որի իրականացման պայմանները հատուկ կազմակերպվում են փորձարկողի կողմից։ Հիմնական խնդիրը բարձր ներքին վալիդության ապահովումն է։ Բնութագրական է մեկ անկախ փոփոխականի ուսումնասիրումը։ Արտաքին փոփոխականների վերահսկման հիմնական միջոցը էլիմինացիան է՝ վերացումը։ Արտաքին վալիդությունը ավելի ցածր է, քան դաշտային գիտափորձում։
  • Դաշտային կամ բնական գիտափորձ, որն իրականացնում է հետազոտվողի համար սովորական պայմաններում։ Բնութագրվում է համակարգային անկախ փոփոխականների բաշխմամբ։ Արտաքին փոփոխականների վերահսկման հիմնական ուղիներն են ռանդոմիզացիան և հաստատունությունը։ Ներքին վալիդությունը սովորաբար ցածր է, քան լաբորատոր փորձերում։

Կախված գիտակցվածության աստիճանից առանձնացնում են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • այնպիսին, երբ հետազոտողը լիարժեք տեղեկատվություն է տրամադրում ուսումնասիրության նպատակների ու խնդիրների մասին,
  • այնպիսին, երբ փորձի նպատակից կախված տեղեկատվությունը թաքնվում է կամ խեղաթյուրվում (օրինակ, երբ անհրաժեշտ է, որ հետազոտվողն չիմանա ուսումնասիրության ճշմարիտ վարկածը, կարելի է կեղծն ասել)
  • և այնպիսին, երբ հետազոտվողը չգիտի գիտափորձի նպատակի, նույնիսկ առկայության մասին (օրինակ՝ երեխաների հետ անցկացված գիտափորձերը)։

Գիտափորձի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարյալ գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի գիտության մեջ ոչ մի փորձ չի կարող համապատասխանել բոլոր չափանիշներին։ Սակայն Ռոբերտ Գոտսդանկերը փորձարարական հոգեբանության մեջ առաջարկեց «կատարյալ գիտափորձ» տերմինը, որը պետք է լիովին բավարարի երեք չափանիշների (իդեալականություն, անսահմանություն, լրիվ համապատասխանություն)[5]։

Կատարյալ գիտափորձը գործնականորեն անհնար գիտափորձի մոդել է, որն օգտագործվում է հոգեբանների կողմից որպես չափանիշ։ Այդ տերմինը առաջարկել է Ռոբերտ Գոտսդանկերը, ով գտնում էր, որ նման նմուշի հետ ստացված գիտափորձի համեմատումը ավելի արդյունավետ կլինի։

Կատարյալ գիտափորձի չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Գոտսդանկերի, կատարյալ գիտափորձը պետք է բավարարի երեք չափանիշների

  • Իդեալական գիտափորձ (փոփոխվում են միայն անկախ և կախյալ փոփոխականները, արտաքին կամ լրացուցիչ փոփոխականների վրա որևէ ազդեցություն չկա)
  • Անսահման գիտափորձ (գիտափորձը պետք է անվերջ շարունակվի, քանի որ միշտ էլ առկա է նախկինում անհայտ գործոնի դրսևորման հավանականությունը)
  • Լրիվ համապատասխանության գիտափորձ (փորձարարական իրավիճակը պետք է լինի միանգամայն նույնական՝ ինչպես դա տեղի կունենար «իրականում»)

Հոգեբանական գիտափորձի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական գիտափորձի ընդհանուր մոդելը համապատասխանում է գիտական մեթոդի պահանջներին։ Միասնական փորձարարական հետազոտություն անցկացնելիս առանձնանում են հետևյալ փուլերը[6]՝

  1. Խնդրի նախնական դիտարկում
  2. Գիտական գրականության հետ աշխատանք
  3. Վարկածի հստակեցում և փոփոխականների սահմանումը
    • Փորձարարական հիպոթեզի որոշում
  4. Փորձարարական գործիքի ընտրություն, որը հնարավորություն կտա՝
    • Կառավարել անկախ փոփոխականները
    • Գրանցել կախյալ փոփոխականները
  5. Հոգեբանական գիտափորձի պլանավորում
    • Լրացուցիչ փոփոխականների ընտրություն
    • Փորձրարական պլանի ընտրություն
  6. Ընտրանքի ձևավորում և հետազոտվողների բաժանում ըստ խմբերի
  7. Գիտափորձի անցկացում
    • Գիտափորձի անցկացում
    • Հետազոտվողների մոտիվացում
    • Ինքնին գիտափորձ
  8. Տվյալների նախնական մշակում
    • Աղյուսակների կազմում
    • Տեղեկատվության ձևափոխում
    • Տվյալների ստուգում
  9. Վիճակագրական վերլուծություն
    • Վիճակագրական մեթոդների ընտրություն
    • Փորձարարական վարկածի վերափոխումը վիճակագրական վարկածի
    • Վիճակագրական մերամշակման իրականացում
  10. Մեկնաբանության արդյունքների և եզրակացությունների սահմանում
  11. Հետազոտության ամրագրում գիտական զեկույցում, հոդվածում, մենագրությունում, գիտական ամսագրում։

Գիտափորձի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է առանձնացնել հոգեբանական գիտափորձերի հետևյալ առավելությունները[7]՝

  • Գիտափորձի մեկնարկի պահը ընտրելու հնարավորություն;
  • Ուսումնասիրվող իրադարձության կրկնողություն;
  • Արդյունքների փոփոխություն անկախ փոփոխականների շահարկման միջոցով;
  • Ճշգրիտ արդյունքների ստացում;
  • Նման պայմաններում հետազոտությունը կրկնելու հնարավորություն։

Փորձարարական մեթոդի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարարական մեթոդի քննադատները հիմնվում են հետևյալ դրույթների վրա՝

Հայտնի հոգեբանական գիտափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002
  2. Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. СПб.: Питер, 2004. С. 172.
  3. * Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология : учебник. — М. : Проспект, 2005. — С. 74. — 208 с. — 3000 экз. — ISBN 5-98032-770-3.
  4. М.-Л.А. Чепа, Н.М. Бугайова. Проблемы обеспечения валидности эксперимента в условиях виртуальной среды / Экспериментальный метод в структуре психологического знания. - М., 2012. - С. 82-86. ISBN 978-5-9270-0248-1.
  5. Готтсданкер Р. Основы психологического эксперимента. М.: МГППИЯ, 1982. С. 51—54.
  6. Дружинин В. Н. Экспериментальная психология. — 2-е изд., доп. — СПб.:Питер, 2002. С. 78—85.
  7. Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология: учеб. С. 50.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. — 3-е изд. — СПб.: Питер, 2004. ISBN 5-94723-290-1
  • Мартин Д. Психологические эксперименты. СПб.: Прайм-Еврознак, 2004. ISBN 5-93878-136-1
  • Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002 ISBN 5-9268-0141-9
  • Солсо Р. Л., Джонсон Х. Х., Бил М. К. Экспериментальная психология: практический курс. — СПб.: прайм-ЕВРОЗНАК, 2001.
  • Готтсданкер, Роберт; 'Основы психологического эксперимента'; Изд-во: М.: МГУ, 1982 г.;
  • Д. Кэмпбелл. Модели экспериментов в социальной психологии и прикладных исследованиях. М.,Прогресс 1980.
  • Готтсданкер Р. Основы психологического эксперимента. М.: МГППИЯ, 1982. С. 51—54.
  • Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002. С. 78.