Երգող կեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երգող կեռնեխ (այլ կիրառումներ)
Երգող կեռնեխ
* Բնադրումը՝ դեղին; * Ձմեռումը՝ կապույտ; * Կլոր տարին՝ կանաչ
Բույնը ձվերով
Ձագերին կերակրելիս

Երգող կեռնեխ (լատին․՝ Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է՝ շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը՝ 57-77 գ, թևի երկարությունը՝ 109-120 մմ, բացվածքը՝ 340-350 մմ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորությունը՝ Կենդանիներ
Դասը՝ Թռչուններ
Կարգը՝ Ճնճղուկազգիներ
Ընտանիքը՝ Կեռնեխազգիներ
Ցեղը՝ Կեռնեխներ
Տեսակը՝ Երգող կեռնեխ

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը՝ նաև հատապտուղներով։

Երգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն և երկարատև։ Արձակում է սուլոցներ։ Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ։ Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան և երեկոյան։ Երգում են մինչև բնակալման ավարտը։ Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է։ Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը սարքում է չոր խոտերից՝ ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձու, հաճախ տալիս է երկու սերունդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում[1]։

Երգասեր կեռնեխի պատկերը որպես տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի Փրեմյեր լիգայում հանդես եկող Ուեսթ Բրոմուիչ Էլբիըն թիմի տարբերանշանին պատկերված է երգասեր կեռնեխ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող կեռնեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող կեռնեխ» հոդվածին։