Ալթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալթա
բուկմոլ՝ Alta
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1863[1] թ.
Մակերես3849,6 կմ²
Պաշտոնական լեզուբուկմոլ
Բնակչություն21 317 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքalta.kommune.no(նորվ.)
Ալթա (Նորվեգիա)##
Ալթա (Նորվեգիա)

Ալթա[3][4][5] (նորվ.՝ Alta), քաղաք և կոմունա Ֆինմարք ֆյուլքեում` Նորվեգիայի հյուսիսում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամունան Ալթա են անվանել հարևան Ալտա-ֆյորդի անվանումից։ «Ալթա» բառն ըստ էության հին սկանդինավյան դիցաբանության մեջ կարապի անունն է։ Կամ էլ ֆիննական alaattia բառից, որը տեղանքի անվանումն է։ Մինչ 1918 թվականը կոմունան անվանել են Alten:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղանքը, որտեղ ներկայումս տարածված է քաղաքի տարածքը, հին ժամանակներում ապրել են կոմս անվանումով ժողովուրդները։ Այդ մասին են վկայում Ալթայի ժայռապատկերները, որոնք ստեղծվել են մոտավորապես 4200 թվականին մեր թվարկությունից առաջ, և մինչև մինչև 500 թվականը մեր թվարկությունից առաջ։

Ալթա-Տալվիկի մունիցիպալիտետը ձևավորվել է 1838 թվականին, իսկ 1868 թվականին այն տրոհվում է Ալթա և Տալվիկ առանձին կոմունաների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալթայի հարավ-արևմուտքում գտնվող Ալթա-ֆյորդի մոտ տեղակայվել էին ֆաշիստական Գերմանիայի Քրիգսմարինե զորքերը։ Այսօր այդ հատվածում տեղակայաված է «Տիրպից լինկորի թանգարանը»։

Պատերազմի վերջին հատվածում քաղաքն ավերվում է ու հրդեհվում։ Ավարտից հետո այն տարիների ընթացքում վերականգնվում է։

1964 թվականին Ալթա և Տալվիկ կոմունաները կրկին վերամիավորվում են և կոչվում Ալթա։

1970-ական թվականներին քաղաքում զանգվածային խռովություններ հասունացան։ Մասնակիցները հիմնականում սաամներն էին, որոնք պայքարում էին, որպեսզի Ալթա գետի վրա ջրաէլեկտրակայան չկառուցվի։ Սակայն ոչինչ հաշվի չառնվեց և այն կառուցվեց։

2000 թվականի հունվարի 1-ին Ալթային միացան նաև հարևան մի քանի բնակավայրեր և արդյունքում ձևավորվեց նոր քաղաք, որը կոչվեց Ալթա։ Դրանից հետո քաղաքի բնակչության թիվը անընդհատ աճում է։

Տեղադրություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթան գտնվում է Ալթա-ֆյորդի[6], որը Նորվեգական ծովի մաս է կազմում։ Ֆյորդի երկարությունը 40 կմ է։

Ալթան այսօր համարվում է Ֆինմարքի ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը կազմում է շուրջ 18 հազար։

Այստեղ կա օդանավակայան[6]։ Հրատարակվում է Altaposten օրաթերթը հինգ հազար տպաքանակով (2010 թվականի տվյալներով)[7]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթա քաղաքի գլխավոր տեսարժանությունը համարվում է ժայռապատկերները։ Հյուսիսային Նորվեգիայի 5000 ժայռապատկերներից միայն 3000-ը հենց այստեղ է գտնվում։ Այն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ 1985 թվականին Ալթայի ժայռապատկերները մտցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության կազմ։

Մյուս տեսարժան վայրերից են համարվում նաև հյուսիսափայլի աստղադիտարանը՝ «Հալդեն», որը Սուկկերթրոփեն լեռան վրա է և հիմնադրվել է 1899 թվականին[5]։ Այս գիտահանրամատչելի կառույցը հասանելի է զբոսաշրջիկների այցելության համար[6]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  3. Норвегия. Справочная карта. Կողմ. — Изд. четвёртое. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
  4. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 15. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
  5. 5,0 5,1 Կաղապար:КЭ
  6. 6,0 6,1 6,2 Александрова И. Норвегия: в поисках северного сияния // Norge.ru — 20 июня 2009.(Ստուգված է 3 հունվարի 2012)
  7. Aviskatalogen, tall fra nettsidene til Mediebedriftenes Landsforening Արխիվացված 2012-02-25 Wayback Machine(նորվ.)
  8. Կաղապար:КЭ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալթա» հոդվածին։