«Շնասահնակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2. Տող 2.
[[Պատկեր:People with dogs and dogsled near bridge, Bering Island, Russia, circa 1880-1900 (AL+CA 3271).jpg|մինի|Շնասահնակով մարդիկ Բերինգի կղզում, 19-րդ դարավերջ]]
[[Պատկեր:People with dogs and dogsled near bridge, Bering Island, Russia, circa 1880-1900 (AL+CA 3271).jpg|մինի|Շնասահնակով մարդիկ Բերինգի կղզում, 19-րդ դարավերջ]]
[[Պատկեր:Trond Hansen (8436514576).jpg|մինի|Ձնասահնակավազք [[Նորվեգիա]]յում]]
[[Պատկեր:Trond Hansen (8436514576).jpg|մինի|Ձնասահնակավազք [[Նորվեգիա]]յում]]
'''Շնասահնակ''', սահակառքի տեսակ, որը քարշում են մեկ կամ մի քանի [[Լծկան շուն|լծկան շներ]]։ Այն օգտագործվում է սառցի վրայով կամ ձյան միջով տեղաշարժվելու համար։ Կան շնասահնակների բազմաթիվ տեսակներ, կախված դրանց նշանակությունից<ref>[https://www.trails.com/list_9381_types-dog-sleds.html Types of Dog Sleds]</ref>։ Շնասահնակները կարող են օգտագործվել նաև շնասահնակավազքի ժամանակ։ [[Գրենլանդիա]]յում շներին շնասահնակին լծում են հովհարաձև, իսկ այլ տարածաշրջաններում, օրինակ, [[Կանադա]]յում, [[Ալյասկա]]յում, [[Սիբիր]]ում` զույգերով կողքեկողք:
'''Շնասահնակ''', սահակառքի տեսակ, որը քարշում են մեկ կամ մի քանի [[Լծկան շուն|լծկան շներ]]։ Այն օգտագործվում է սառցի վրայով կամ ձյան միջով տեղաշարժվելու համար։ Կան շնասահնակների բազմաթիվ տեսակներ, կախված դրանց նշանակությունից<ref>[https://www.trails.com/list_9381_types-dog-sleds.html Types of Dog Sleds]</ref>։ Շնասահնակները կարող են օգտագործվել նաև շնասահնակավազքի ժամանակ։ [[Գրենլանդիա]]յում շներին շնասահնակին լծում են հովհարաձև, իսկ այլ տարածաշրջաններում, օրինակ, [[Կանադա]]յում, [[Ալյասկա]]յում, [[Սիբիր]]ում` զույգերով կողքեկողք։

Շնասահնակը հնագույն տրանսպորտային միջոցներից մեկն է<ref>[https://www.hurtigruten.com/destinations/norway/inspiration/attractions/history-of-dog-sledding/ History of Dog Sledding]</ref>: [[Ձնամեքենա|մոտորասահնակի]] հայտնագործումից առաջ շնասահնակը միակ տրանսպորտային միջոցն էր, որ կարող էր ապահովել մարդկանց և բեռների տեղափոխումը ցածր ջերմաստիճանի և առատ ձյան պայմաններում: Ձնասահնակներին լծելու համար հիմնականում օգտագործում են [[սիբիրյան հասկի]]ների, [[ալյասկյան հասկի]]ների, [[ալյասկյան մալամուտ]]ների, որոնց խիտ մորթին, դիմացկունությունը և շարժունակությունն անփոխարինելի են նման պայմաններում:
Շնասահնակը հնագույն տրանսպորտային միջոցներից մեկն է<ref>[https://www.hurtigruten.com/destinations/norway/inspiration/attractions/history-of-dog-sledding/ History of Dog Sledding]</ref>։ [[Ձնամեքենա|մոտորասահնակի]] հայտնագործումից առաջ շնասահնակը միակ տրանսպորտային միջոցն էր, որ կարող էր ապահովել մարդկանց և բեռների տեղափոխումը ցածր ջերմաստիճանի և առատ ձյան պայմաններում։ Ձնասահնակներին լծելու համար հիմնականում օգտագործում են [[սիբիրյան հասկի]]ների, [[ալյասկյան հասկի]]ների, [[ալյասկյան մալամուտ]]ների, որոնց խիտ մորթին, դիմացկունությունը և շարժունակությունն անփոխարինելի են նման պայմաններում։

Անգլերենում և եվրոպական շատ լեզուներում ձնասահնակավարին անվանում են մաշեր ({{lang-en|musher}}), իսկ ռուսերենում` կայուր ([[Նեգիդալերեն|նգդլ.]]` каjур):
Անգլերենում և եվրոպական շատ լեզուներում ձնասահնակավարին անվանում են մաշեր ({{lang-en|musher}}), իսկ ռուսերենում` կայուր ([[Նեգիդալերեն|նգդլ.]]` каjур):
Տող 13. Տող 13.
[[Պատկեր:Nansen's Greenland sledge.jpg|մինի|[[Ֆրիտյոֆ Նանսեն]]ի գրենլանդական շնասահնակը]]
[[Պատկեր:Nansen's Greenland sledge.jpg|մինի|[[Ֆրիտյոֆ Նանսեն]]ի գրենլանդական շնասահնակը]]
[[Պատկեր:ADK Museum - Dog Sled.jpg|մինի|Հնադարյան շնասահնակ [[Ադիրոնդակ լեռնաշղթա|Ադիրոնդակների]] պատմության թանգարանում]]
[[Պատկեր:ADK Museum - Dog Sled.jpg|մինի|Հնադարյան շնասահնակ [[Ադիրոնդակ լեռնաշղթա|Ադիրոնդակների]] պատմության թանգարանում]]
Մարդն սկսել է օգտագործել շնասահնակը Ք.ա 10-րդ դարից: Հնագույն շնասահնակները եղել են [[Հյուսիսային Ամերիկա]]յում և [[Գրենլանդիա]]յում: 19-րդ դարում` Ալյասկայի, Սիբիրի և Գրենլանդիայի տարածքներում իրականացվող գիտարշավների ընթացքում շնասահնակները լայնորեն սկսել են օգտագործել նաև եվրոպացի ուսումնասիրողները։ Ալյասկայում և Կանադայում ոսկու տենդի ժամանակ շնասահնակները ևս լայն կիրառում ունեին։
Մարդն սկսել է օգտագործել շնասահնակը Ք.ա 10-րդ դարից։ Հնագույն շնասահնակները եղել են [[Հյուսիսային Ամերիկա]]յում և [[Գրենլանդիա]]յում։ 19-րդ դարում` Ալյասկայի, Սիբիրի և Գրենլանդիայի տարածքներում իրականացվող գիտարշավների ընթացքում շնասահնակները լայնորեն սկսել են օգտագործել նաև եվրոպացի ուսումնասիրողները։ Ալյասկայում և Կանադայում ոսկու տենդի ժամանակ շնասահնակները ևս լայն կիրառում ունեին։

Հնում շնասահնակների տեսքը տարբերվել է ժամանակակից տեսքից։ Շնասահնակավարը նստում կամ կանգնում էր շնասահնակի առջևում և շներին վարում էր մտրակով։ Ժամանակակից ձևը, որտեղ շնասահնակավարը կանգնում է շնասահնակի հետնամասում և կարող է իր մարմնի քաշի փոփոխությամբ հավասարակշռել շնասահնակի դիրքը, 1920-ական թվականներին է տարածում ստացել։ Մտրակն այլևս չի օգտագործվում։

Տող 31. Տող 31.
Սկանդինավիայում օգտագործվում է նաև [[պուլկա]]ն, որը հիմնականում պիտույքներ տեղափոխելու համար նախատեսված փոքր չափերի միալուծ սահնակ է։ Այն քարշում է շունը, եղջերուն կամ մարդը<ref>[http://www.laits.utexas.edu/sami/diehtu/siida/reindeer/Reindeer/reindeer_main.html The Sami and their Reindeer]</ref>։

Մինչև 1950-ական թվականները հատուկ տեսակի շնսահնակներ օգտագործվում էին [[Հյուսիսային ծով]]ի [[տղմափ]]ում` [[Վատտեն ծով]]ի երկայնքով: Տեղատվության ժամանակ շները լայնակող սահնակներով քարշում էին թարփավոր [[Ձկնորսություն|ձկնորսներին]]` ձկնաթակարդներից որսը հավաքելու համար<ref>[https://www.frisiacoasttrail.com/single-post/2018/05/23/Racing-the-Wadden-Sea-with-a-mud-sled Racing the Wadden Sea with a mud sled]</ref>։
Մինչև 1950-ական թվականները հատուկ տեսակի շնսահնակներ օգտագործվում էին [[Հյուսիսային ծով]]ի [[տղմափ]]ում` [[Վատտեն ծով]]ի երկայնքով։ Տեղատվության ժամանակ շները լայնակող սահնակներով քարշում էին թարփավոր [[Ձկնորսություն|ձկնորսներին]]` ձկնաթակարդներից որսը հավաքելու համար<ref>[https://www.frisiacoasttrail.com/single-post/2018/05/23/Racing-the-Wadden-Sea-with-a-mud-sled Racing the Wadden Sea with a mud sled]</ref>։

[[Առաջին աշխարհամարտ]]ի տարիներին ֆրանսական բանակի լեռնահրաձիգներն օգտագործում էին Կանադայից բերված քարշաշների` [[Վոգեզներ|Վոժերում]] կռվող ստորաբաժանումներին պարեն և սպառազինություն մատակարարելու համար<ref>[http://www.pethealthnetwork.com/news-blogs/a-vets-life/how-sled-dogs-helped-win-world-war-i How Sled Dogs Helped Win World War I]</ref>։

Տող 56. Տող 56.
Շնասահնակները սարքավորված են ձնախարիսխով, որը թույլ է տալիս ընթացքից կանգառել կամ կատարել արտակարգ արգելակում։ Նավախարսխի նման, դա էլ է մետաղական սրածայր կերտվածք, որը սահնակին միացված է լարով։ Խարիսխը կարող է դրվել ձյան մեջ, ապա` ձգաբեռի տակ խրվել հողի մեջ և չթողնել, որ լծվածքը շարժվի առաջ։

Շնասահնակները սարքավորվում են նաև վթարային լարով, որն օգտագործվում է երկար կանգառի ընթացքում շնասահնակն ամուր առարկային, ինչպիսին է ծառը, կապելու համար: Ծայր Արկտիկայում (օրինակ` Շպիցբերգենում) չեն օգտագործվում վթարային լարեր, քանի որ այդտեղ չկան ծառեր: Փոխարենն օգտագործվում են հավելյալ ձնախարիսխներ:
Շնասահնակները սարքավորվում են նաև վթարային լարով, որն օգտագործվում է երկար կանգառի ընթացքում շնասահնակն ամուր առարկային, ինչպիսին է ծառը, կապելու համար։ Ծայր Արկտիկայում (օրինակ` Շպիցբերգենում) չեն օգտագործվում վթարային լարեր, քանի որ այդտեղ չկան ծառեր։ Փոխարենն օգտագործվում են հավելյալ ձնախարիսխներ։

Շնասահնակների կառուցվածքային մաս է նաև սահնակապարկը, որն ամրացվում է շնասահնակի բեռնամասին: Այն օգտագործվում է երկարատև ճանապարհորդությունների համար անհրաժեշտ սարքավորումների, ինչպես նաև` վնասված շների տեղափոխման համար:
Շնասահնակների կառուցվածքային մաս է նաև սահնակապարկը, որն ամրացվում է շնասահնակի բեռնամասին։ Այն օգտագործվում է երկարատև ճանապարհորդությունների համար անհրաժեշտ սարքավորումների, ինչպես նաև` վնասված շների տեղափոխման համար։

Շնասահնակները զուրկ են երասաններից և (Եվրոպայում) մտրակներից:
Շնասահնակները զուրկ են երասաններից և (Եվրոպայում) մտրակներից։

== Լծատեսակներ ==
== Լծատեսակներ ==
Շնասահնակներին շներ լծելու հիմնական երեք տարբերակ կա: Շների լծումն ըստ դասավորության կատարվում է ձիակառքերի լծման նման: Կախված տարբեր հանգամանքներից կարող են կիրառվել նաև լծման խառը տեսակներ: Բևեռային ձմռանը երկհերթ լծման դեպքում լծկանների խմբում չեն ներառում 10 շնից ավելի, որպեսզի շնասահնակավարը կարողանա տեսնել առաջավար շներին: Հովհարաձև լծումը կարող է կիրառվել ընդարձակ ծառազուրկ տարածքներում` թիմի ձգվածքությունը նվազեցնելու նպատակով:
Շնասահնակներին շներ լծելու հիմնական երեք տարբերակ կա։ Շների լծումն ըստ դասավորության կատարվում է ձիակառքերի լծման նման։ Կախված տարբեր հանգամանքներից կարող են կիրառվել նաև լծման խառը տեսակներ։ Բևեռային ձմռանը երկհերթ լծման դեպքում լծկանների խմբում չեն ներառում 10 շնից ավելի, որպեսզի շնասահնակավարը կարողանա տեսնել առաջավար շներին։ Հովհարաձև լծումը կարող է կիրառվել ընդարձակ ծառազուրկ տարածքներում` թիմի ձգվածքությունը նվազեցնելու նպատակով։

=== Հովհարաձև լծում ===
=== Հովհարաձև լծում ===
Հովհարաձև լծման դեպքում ամեն շունը սահնակին կապվում է առանձին: Լծման նման ձևն ավանդաբար օգտագործել են ծայր հյուսիսային քոչվոր ժողովուրդները: Այդտեղ շներն օգտագործվել են և՛ որպես լծկան, և՛ որպես որսկան: Որսին շնասահնակով հետապնդելու դեպքում շնասահնակավարը կարող էր առանձին շանն արձակել և օգտագործել դրան որպես որսկանի` առանց ժամանակ կորցնելու:
Հովհարաձև լծման դեպքում ամեն շունը սահնակին կապվում է առանձին։ Լծման նման ձևն ավանդաբար օգտագործել են ծայր հյուսիսային քոչվոր ժողովուրդները։ Այդտեղ շներն օգտագործվել են և՛ որպես լծկան, և՛ որպես որսկան։ Որսին շնասահնակով հետապնդելու դեպքում շնասահնակավարը կարող էր առանձին շանն արձակել և օգտագործել դրան որպես որսկանի` առանց ժամանակ կորցնելու։

Հովհարաձև լծումը հարմար չէ անտառաշատ տեղանքում, քանի որ թիմի ձգվածությունը թույլ չի տալիս արդյունավետ շարժվել ծառամիջյան նեղ արահետներով: Սակայն սառցադաշտերում նման դասավորությունն ավելի գերադասելի է, քանի որ սառցաջրի մեջ խրվելուց` շունը մյուսներին չի քաշի իր հետևից:
Հովհարաձև լծումը հարմար չէ անտառաշատ տեղանքում, քանի որ թիմի ձգվածությունը թույլ չի տալիս արդյունավետ շարժվել ծառամիջյան նեղ արահետներով։ Սակայն սառցադաշտերում նման դասավորությունն ավելի գերադասելի է, քանի որ սառցաջրի մեջ խրվելուց` շունը մյուսներին չի քաշի իր հետևից։

Հովհարաձև լծման դեպքում գերադասելի է լծել առավելագույնը վեց շան:
Հովհարաձև լծման դեպքում գերադասելի է լծել առավելագույնը վեց շան։

=== Հաջորդական լծում (միաշարք լծում) ===
=== Հաջորդական լծում (միաշարք լծում) ===
Միաշարք շծման դեպքում շները լծվում են շնասահնակին իրար հետևից և երասաններով կապվում են իրար ու շնասահնակին: Թիմի սփռվածությունը մեկ շան լայնություն ունի, ինչը թույլ է տալիս հեշտությամբ անցնել անտառային նեղ արահետներով և սառած առուների վրայով: Նման լծումն օգտագործվում է նաև պուլկաների (փոքր անղեկ սահնակ) լծման դեպքում` աառավելագույնը երկու-երեք շնով:
Միաշարք շծման դեպքում շները լծվում են շնասահնակին իրար հետևից և երասաններով կապվում են իրար ու շնասահնակին։ Թիմի սփռվածությունը մեկ շան լայնություն ունի, ինչը թույլ է տալիս հեշտությամբ անցնել անտառային նեղ արահետներով և սառած առուների վրայով։ Նման լծումն օգտագործվում է նաև պուլկաների (փոքր անղեկ սահնակ) լծման դեպքում` աառավելագույնը երկու-երեք շնով։

=== Կրկնակի լծում (երկուական լծում) ===
=== Կրկնակի լծում (երկուական լծում) ===
Երկուական լծումը ծագել է ամերիկյան շնասահնակավազքից: Այն համատարած օգտագործվում է շնասահնակավազքերի ընթացքում: Կրկնալծման դեպքում ամեն տողանում լծվում է երկու շուն` կենտրոնական գծից աջ ու ձախ: Բոլոր շները վզաթոկով կապված են վզագծին և քարշաթոկով` քարշագծին: Վզաթոկն օգտագործվում է շներին ուղղություն տալու, իսկ քարշաթոկը` քարշող ուժը կենտրոնական գծով բաշխելու համար: Առաջավար շունը հիմնականում միայնակ է թողնվում, սակայն կան թիմեր երկու առաջավարներով:
Երկուական լծումը ծագել է ամերիկյան շնասահնակավազքից։ Այն համատարած օգտագործվում է շնասահնակավազքերի ընթացքում։ Կրկնալծման դեպքում ամեն տողանում լծվում է երկու շուն` կենտրոնական գծից աջ ու ձախ։ Բոլոր շները վզաթոկով կապված են վզագծին և քարշաթոկով` քարշագծին։ Վզաթոկն օգտագործվում է շներին ուղղություն տալու, իսկ քարշաթոկը` քարշող ուժը կենտրոնական գծով բաշխելու համար։ Առաջավար շունը հիմնականում միայնակ է թողնվում, սակայն կան թիմեր երկու առաջավարներով։

Թիմը բաժանվում է հատվածների, որոնցում շները կողք կողքի են լծված: Այդ հատվածներն են. առաջավար` մեկ կամ երկու շուն, քարշակ` հետևի հատվածը, որտեղ լծված են առավել ուժեղ շները և թափք` կենտրոնական հատվածը, որտեղ լծված են 4-6 շներ:
Թիմը բաժանվում է հատվածների, որոնցում շները կողք կողքի են լծված։ Այդ հատվածներն են. առաջավար` մեկ կամ երկու շուն, քարշակ` հետևի հատվածը, որտեղ լծված են առավել ուժեղ շները և թափք` կենտրոնական հատվածը, որտեղ լծված են 4-6 շներ։

Շնասահնակին լծված շների թիվը կարող է տատանվել. 4 շունը բավական են Լապլանդիայի հարթավայրերում դանդաղ ուղևորության համար, վեցը` նվազագույնն արկտիկական ուղևորություններում, քանի որ այդտեղ շներն ավելի փոքր են, իսկ ճանապարհներն` ավելի վատ: 18-20 շունն առավելագույն լծումն է` խոշոր մրցավազքերի կամ երկարատև բեռնատար ուղևորությունների դեպքում:
Շնասահնակին լծված շների թիվը կարող է տատանվել. 4 շունը բավական են Լապլանդիայի հարթավայրերում դանդաղ ուղևորության համար, վեցը` նվազագույնն արկտիկական ուղևորություններում, քանի որ այդտեղ շներն ավելի փոքր են, իսկ ճանապարհներն` ավելի վատ։ 18-20 շունն առավելագույն լծումն է` խոշոր մրցավազքերի կամ երկարատև բեռնատար ուղևորությունների դեպքում։

== Տես նաև ==
== Տես նաև ==

03:35, 19 Մարտի 2021-ի տարբերակ

Շնասահնակ
Շնասահնակով մարդիկ Բերինգի կղզում, 19-րդ դարավերջ
Ձնասահնակավազք Նորվեգիայում

Շնասահնակ, սահակառքի տեսակ, որը քարշում են մեկ կամ մի քանի լծկան շներ։ Այն օգտագործվում է սառցի վրայով կամ ձյան միջով տեղաշարժվելու համար։ Կան շնասահնակների բազմաթիվ տեսակներ, կախված դրանց նշանակությունից[1]։ Շնասահնակները կարող են օգտագործվել նաև շնասահնակավազքի ժամանակ։ Գրենլանդիայում շներին շնասահնակին լծում են հովհարաձև, իսկ այլ տարածաշրջաններում, օրինակ, Կանադայում, Ալյասկայում, Սիբիրում` զույգերով կողքեկողք։

Շնասահնակը հնագույն տրանսպորտային միջոցներից մեկն է[2]։ մոտորասահնակի հայտնագործումից առաջ շնասահնակը միակ տրանսպորտային միջոցն էր, որ կարող էր ապահովել մարդկանց և բեռների տեղափոխումը ցածր ջերմաստիճանի և առատ ձյան պայմաններում։ Ձնասահնակներին լծելու համար հիմնականում օգտագործում են սիբիրյան հասկիների, ալյասկյան հասկիների, ալյասկյան մալամուտների, որոնց խիտ մորթին, դիմացկունությունը և շարժունակությունն անփոխարինելի են նման պայմաններում։

Անգլերենում և եվրոպական շատ լեզուներում ձնասահնակավարին անվանում են մաշեր (անգլ.՝ musher), իսկ ռուսերենում` կայուր (նգդլ.` каjур):

Պատմություն

Մորթավաճառները շնասահնակով Կորնելիուս Քրիգհոֆի կտավում
Զինված բնիկ ամերիկացի շնասահակավար Մաքսիմիլիան ցու Վիդ-Նոյվիդի աքվատինտայում
Ֆրիտյոֆ Նանսենի գրենլանդական շնասահնակը
Հնադարյան շնասահնակ Ադիրոնդակների պատմության թանգարանում

Մարդն սկսել է օգտագործել շնասահնակը Ք.ա 10-րդ դարից։ Հնագույն շնասահնակները եղել են Հյուսիսային Ամերիկայում և Գրենլանդիայում։ 19-րդ դարում` Ալյասկայի, Սիբիրի և Գրենլանդիայի տարածքներում իրականացվող գիտարշավների ընթացքում շնասահնակները լայնորեն սկսել են օգտագործել նաև եվրոպացի ուսումնասիրողները։ Ալյասկայում և Կանադայում ոսկու տենդի ժամանակ շնասահնակները ևս լայն կիրառում ունեին։

Հնում շնասահնակների տեսքը տարբերվել է ժամանակակից տեսքից։ Շնասահնակավարը նստում կամ կանգնում էր շնասահնակի առջևում և շներին վարում էր մտրակով։ Ժամանակակից ձևը, որտեղ շնասահնակավարը կանգնում է շնասահնակի հետնամասում և կարող է իր մարմնի քաշի փոփոխությամբ հավասարակշռել շնասահնակի դիրքը, 1920-ական թվականներին է տարածում ստացել։ Մտրակն այլևս չի օգտագործվում։

Շնասահնակները Բևեռային շրջաններից դուրս համընդհանուր ճանաչում ստացել են 1925 թվականին` Նոմի 1925 թվականի դիֆթերիայի համաճարակի ժամանակ, երբ 20 շնասահնակներ ձնաբքի և −60 °C ջերմաստիճանի պայմաններում հինգուկես օրում անցել են 1085 կիլոմետր, որպեսզի Բերինգի նեղուցի մոտ գտնվող Նոմ քաղաք հասցնեն իմունային պատվաստանյութը։ Պատվաստանյութը Նոմ հասցրած շնասահնակավարներն ու շները մամուլում արժանացել են մեծ փառաբանության։ Բալթո առաջավար շանը հուշարձան է կանգնեցվել Նյու Յորքի կենտրոնական այգում։ 1973 թվականից ի վեր անցկացվում է ամենամյա Այդիթարոդ շնասահնակավազքն Անքորեջից Նոմ։

Շնասահնակները մեծ դեր են խաղացել նաև Հարավային բևեռի նվաճման գործում։

Կիրառություն

Երթևեկող շնասահնակների մասին նախազգուշացնող նշան Գրենլանդիայում

Շնասահնակները լայնորեն օգտագործվել են բևեռային շրջաններում, օրինակ, Ալյասկայում, Գրենլանդիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Արկտիկայում։

Շնասահնակի համար ընտրում են առաջավար շներ, հոտառու շներ, թափքաշներ և քարշակ շներ[3]։ Առաջավար շներն առավել կարևոր են, այդ պատճառով շնասահնակավարները հատուկ խնամք են տալիս դրանց։ Շատ կարևոր է նաև ունենալ կորովի քարշակ շներ` ձյունը ճեղքելու համար։ Հոտառու շները չունեն առանցքային նշանակություն և կարող են չներառվել շնասահնակատար խմբի մեջ։ Դրանք լծվում են առաջավար շների հետևից։ Թափքաշները լծվում են առաջավար շների և քարշակ շների միջև։ Շնախմբի մյուս շները լծվում են թափքաշների և քարշակ շների միջակայքում` իրենց դիմացկունության, ուժի և արագության համար։ Շնասահնակների համար հիմնականում ընտրվում են սիբիրյան հասկիներ և ալյասկյան մալամուտներ, որոնք ուժեղ են, դիմացկուն և արագաշարժ։

Շնասահնակավազքեր կազմակերպվում են տարբեր վայրերում՝ Ալյասկայում, Ալպերում, Սկանդինավիայում։ Ալյասկայում, Գրենլանդիայում, Լապլանդիայում, Շպիցբերգենում շնասահնակավարությունը զբոսաշրջային ատրակցիոն է և եկամտի կարևոր աղբյուր տեղաբնիկների համար։ Վերջին ժամանակներում զբոսաշրջային կազմակերպություններն առաջարկում են շնասահահնակավարություն ներառող արկածային հանգիստ։ Եվրոպայում նման առաջարկներ հանդիպում են Լապլանդիայում և Շպիցբերգենում, Ամերիկայում՝ Կանադայի արևմուտքում և Ալյասկայում։

Սկանդինավիայում օգտագործվում է նաև պուլկան, որը հիմնականում պիտույքներ տեղափոխելու համար նախատեսված փոքր չափերի միալուծ սահնակ է։ Այն քարշում է շունը, եղջերուն կամ մարդը[4]։

Մինչև 1950-ական թվականները հատուկ տեսակի շնսահնակներ օգտագործվում էին Հյուսիսային ծովի տղմափում` Վատտեն ծովի երկայնքով։ Տեղատվության ժամանակ շները լայնակող սահնակներով քարշում էին թարփավոր ձկնորսներին` ձկնաթակարդներից որսը հավաքելու համար[5]։

Առաջին աշխարհամարտի տարիներին ֆրանսական բանակի լեռնահրաձիգներն օգտագործում էին Կանադայից բերված քարշաշների` Վոժերում կռվող ստորաբաժանումներին պարեն և սպառազինություն մատակարարելու համար[6]։

1932 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում շնասահնակավազքը ներառվել էր որպես փորձնական մարզաձև[7]։

2004 թվականին շնասահնակավար Ջեֆ Քինգը մշակել է շնասահնակի նոր հորինվածք[8]։

Կառուցվածք

Երկտեղանոց մարդատար շնասահնակ Կանադայում
Շնասահնակ` սովորական կրկնալծմամբ, երկու առաջավարով և հինգ տողանով
Շնասահնակագնացություն Լապլանդիայում, 2013 թվական

Հյուսիսային ժողովուրդները շնասահնակն ավանդաբար պատրաստում էին փայտից և կաշեթելերից։ Ներկայում այդ տեխնոլոգիան օգտագործում են էսկիմոսները և ազգային պարկերի ծառայողները[9][10]։ Աշխատանքային խոշոր շնասահնակներից բացի կային նաև ավելի թեթև` որսորդական և ճանապարհորդական շնասահնակներ։ Մրցավազքերի համար օգտագործվող շնասահնակերը պատրաստում են մետաղից և ձայտից, հիմնականում` հացենու և հիքորուց[11]։ Շնասահնակների կարևորագույն հատկանիշներից է ճկունությունը։ Ժամանակակից մրցաշնասահնակների քաշը 8-12 կգ է։ Կախված տեղանքից` օգտագործվում են նաև տոբոգանաձև շնասահնակներ, որոնց առավելությունը փափուկ ձյան մեջ չխրվելն է, սակայն դրանց թերություններից է մեծ շփումը և ցածր թափքաբացատը։ Նման շնասահնակները հիմնականում օգտագործվում են այն տեղանքում, որտեղ չկան նախահարթված արահետներ։

Շնասահնակի կարևորագույն մասերից են սահակողերը, որոնց վրա է հենվում սահող շնասահնակը և կանգնում է շնասահնակավարը։ Դրանց վրա քաշի փոփոխության միջոցով է կարգավորվում անկյունադարձը։ Շնասահնակի առջևի մասում ամրացվում է պլաստիկե կամ փայտե կիսաշրջանաձև աղեղ` ցաքաղեղը, որը պաշտպանում է շներին այն դեպքում, եթե շնասահնակը խփում է նրանց։ Սահակողերի վրա ընկած համակազմությունը ներառում է նաև բեռնամասը և ղեկաբռնակը։

Ժամանակակից շնասահնակների վրա կան անվտանգ շահագործումն ապահովող հատուկ հարմարանքներ։ Հատուկ կարևորություն ունի արգելակը, որը հասանելի է երկու հիմնական տարբերակով, երկուսն էլ հիմնված են շնասահնակավարի կողմից սահակողերի ետնամասերի միջև դիմադրության կարգավորման և դրանց վրա իր մարմնի կշռով ազդելու վրա.

  • Փերթարգելակումը. անսահ մակերեսով փերթն ամրացվում է սահնակի ետնամասում, որի վրա հենվում է շնասահնակավարն արգելակելիս։
  • Մագլարգելակումը. մետաղական մագիլներն ամրացվում են սահնակի ետնամասային ծխնիներին, իսկ զսպանակը հեռու է պահում այն գետնից։ Արգելակելու համար շնասահնակավարը կանգնում է հարմարանքի վրա և խրում է այն գետնի մեջ։

Կախված արգելակող հարմարանքի վրա ներգործվող քաշից`հնարավոր է շնասահնակի արագության կարգավորումը։ Ժամանակակից շնասահնակների մեծամասնությունը սարքավորված են արգելակման երկու համակարգերով էլ։ Փերթարգելակը հարմար է թեթև թեքություններում թույլ արգելակման, ինչպես նաև` աստիճանական վերելքի ընթացքում հավասարակշռման համար։ Մագլարգելակն օգտագործվում է կտրուկ զառիթափերի դեպքում։ Փերթարգելակի առավելությունը թույլ ներգործությունն է, ինչը թույլ է տալիս նվազեցնել քարշման և շների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը, հատկապես պինդ մակերևույթներին։

Շնասահնակները սարքավորված են ձնախարիսխով, որը թույլ է տալիս ընթացքից կանգառել կամ կատարել արտակարգ արգելակում։ Նավախարսխի նման, դա էլ է մետաղական սրածայր կերտվածք, որը սահնակին միացված է լարով։ Խարիսխը կարող է դրվել ձյան մեջ, ապա` ձգաբեռի տակ խրվել հողի մեջ և չթողնել, որ լծվածքը շարժվի առաջ։

Շնասահնակները սարքավորվում են նաև վթարային լարով, որն օգտագործվում է երկար կանգառի ընթացքում շնասահնակն ամուր առարկային, ինչպիսին է ծառը, կապելու համար։ Ծայր Արկտիկայում (օրինակ` Շպիցբերգենում) չեն օգտագործվում վթարային լարեր, քանի որ այդտեղ չկան ծառեր։ Փոխարենն օգտագործվում են հավելյալ ձնախարիսխներ։

Շնասահնակների կառուցվածքային մաս է նաև սահնակապարկը, որն ամրացվում է շնասահնակի բեռնամասին։ Այն օգտագործվում է երկարատև ճանապարհորդությունների համար անհրաժեշտ սարքավորումների, ինչպես նաև` վնասված շների տեղափոխման համար։

Շնասահնակները զուրկ են երասաններից և (Եվրոպայում) մտրակներից։

Լծատեսակներ

Շնասահնակներին շներ լծելու հիմնական երեք տարբերակ կա։ Շների լծումն ըստ դասավորության կատարվում է ձիակառքերի լծման նման։ Կախված տարբեր հանգամանքներից կարող են կիրառվել նաև լծման խառը տեսակներ։ Բևեռային ձմռանը երկհերթ լծման դեպքում լծկանների խմբում չեն ներառում 10 շնից ավելի, որպեսզի շնասահնակավարը կարողանա տեսնել առաջավար շներին։ Հովհարաձև լծումը կարող է կիրառվել ընդարձակ ծառազուրկ տարածքներում` թիմի ձգվածքությունը նվազեցնելու նպատակով։

Հովհարաձև լծում

Հովհարաձև լծման դեպքում ամեն շունը սահնակին կապվում է առանձին։ Լծման նման ձևն ավանդաբար օգտագործել են ծայր հյուսիսային քոչվոր ժողովուրդները։ Այդտեղ շներն օգտագործվել են և՛ որպես լծկան, և՛ որպես որսկան։ Որսին շնասահնակով հետապնդելու դեպքում շնասահնակավարը կարող էր առանձին շանն արձակել և օգտագործել դրան որպես որսկանի` առանց ժամանակ կորցնելու։

Հովհարաձև լծումը հարմար չէ անտառաշատ տեղանքում, քանի որ թիմի ձգվածությունը թույլ չի տալիս արդյունավետ շարժվել ծառամիջյան նեղ արահետներով։ Սակայն սառցադաշտերում նման դասավորությունն ավելի գերադասելի է, քանի որ սառցաջրի մեջ խրվելուց` շունը մյուսներին չի քաշի իր հետևից։

Հովհարաձև լծման դեպքում գերադասելի է լծել առավելագույնը վեց շան։

Հաջորդական լծում (միաշարք լծում)

Միաշարք շծման դեպքում շները լծվում են շնասահնակին իրար հետևից և երասաններով կապվում են իրար ու շնասահնակին։ Թիմի սփռվածությունը մեկ շան լայնություն ունի, ինչը թույլ է տալիս հեշտությամբ անցնել անտառային նեղ արահետներով և սառած առուների վրայով։ Նման լծումն օգտագործվում է նաև պուլկաների (փոքր անղեկ սահնակ) լծման դեպքում` աառավելագույնը երկու-երեք շնով։

Կրկնակի լծում (երկուական լծում)

Երկուական լծումը ծագել է ամերիկյան շնասահնակավազքից։ Այն համատարած օգտագործվում է շնասահնակավազքերի ընթացքում։ Կրկնալծման դեպքում ամեն տողանում լծվում է երկու շուն` կենտրոնական գծից աջ ու ձախ։ Բոլոր շները վզաթոկով կապված են վզագծին և քարշաթոկով` քարշագծին։ Վզաթոկն օգտագործվում է շներին ուղղություն տալու, իսկ քարշաթոկը` քարշող ուժը կենտրոնական գծով բաշխելու համար։ Առաջավար շունը հիմնականում միայնակ է թողնվում, սակայն կան թիմեր երկու առաջավարներով։

Թիմը բաժանվում է հատվածների, որոնցում շները կողք կողքի են լծված։ Այդ հատվածներն են. առաջավար` մեկ կամ երկու շուն, քարշակ` հետևի հատվածը, որտեղ լծված են առավել ուժեղ շները և թափք` կենտրոնական հատվածը, որտեղ լծված են 4-6 շներ։

Շնասահնակին լծված շների թիվը կարող է տատանվել. 4 շունը բավական են Լապլանդիայի հարթավայրերում դանդաղ ուղևորության համար, վեցը` նվազագույնն արկտիկական ուղևորություններում, քանի որ այդտեղ շներն ավելի փոքր են, իսկ ճանապարհներն` ավելի վատ։ 18-20 շունն առավելագույն լծումն է` խոշոր մրցավազքերի կամ երկարատև բեռնատար ուղևորությունների դեպքում։

Տես նաև

Ծանոթագրություններ