«Արտակ Մովսիսյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 10. | Տող 10. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[1970]] թվականի [[ապրիլի 10]]-ին, [[Աբովյան (քաղաք)|Աբովյան]] քաղաքում։ Մասնագիտությամբ պատմաբան է։ [[1997 թվական]]ին «[[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։ [[2015 թվական]]ի [[սեպտեմբերի 22]]-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «[[Հայաստան]]ի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան |
Ծնվել է [[1970]] թվականի [[ապրիլի 10]]-ին, [[Աբովյան (քաղաք)|Աբովյան]] քաղաքում։ Մասնագիտությամբ պատմաբան է։ [[1997 թվական]]ին «[[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։ [[2015 թվական]]ի [[սեպտեմբերի 22]]-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «[[Հայաստան]]ի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: |
||
=== Կրթություն === |
=== Կրթություն === |
16:06, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Արտակ Մովսիսյան Արտակ Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1970 |
Ծննդավայր | Աբովյան, Կոտայքի մարզ,Հայկական ԽՍՀ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2020[1] (50 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | Հայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ, Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ: |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Արտակ Երջանիկի Մովսիսյան (ապրիլի 10, 1970, Աբովյան, Հայաստան - հոկտեմբերի 3, 2020[1]), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների[2]:
Կենսագրություն
Ծնվել է 1970 թվականի ապրիլի 10-ին, Աբովյան քաղաքում։ Մասնագիտությամբ պատմաբան է։ 1997 թվականին «Վանի թագավորության մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Կրթություն
- 1990 - 1994 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր)», Երևան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ - 1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք։
- 1994 - 1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանք
- 1991 - 1997 թթ. Հայաստանի պատմության պետական թանգարան (գիտաշխատող)
- 1997 - 2011 թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (գիտաշխատող, 2004 թ-ից՝ ավագ գիտաշխատող)
- 1998 - 2016 թթ. Երևանի պետական համալսարան (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ)
- 2016 - 2020 թթ. Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ
Երկեր
- Հնագույն պետությունը Հայաստանում՝ Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր), Երևան, 1992, 77 էջ:
- Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997, 30 էջ:
- Վանի թագավորություն (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը, Երևան, 1998, 144 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, Երևան, 2000, 55 էջ:
- Հայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ:
- Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 2–րդ հրտ., Երևան, 2004, 80 էջ:
- Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ:
- Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 3–րդ հրտ., Երևան, 2006, 80 էջ:
- Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2007, 528 էջ:
- Հայոց պատմության աշխարհակալությունները (համառոտ տեսություն), Երևան, 2008, 56 էջ:
- Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան, Մեր հաղթանակները, հատ. Ա, Երևան, 2008, 260 էջ:
- 10 հայ ականավոր արքաներ (ակնարկներ), Երևան, 2009, 86 էջ:
- Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը, Երևան, 2010, 84 էջ:
- Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը (ակնարկներ), Երևան, 2011, 111 էջ:
- Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011, 696 էջ:
- Հայոց պետականությունը 5000–ամյա և …20–ամյա (գիտահանրամատչելի պատկերագիրք), Երևան, 2011, 80 էջ:
- 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան, 2014, 104 էջ:
- Համառոտ պատմություն հայոց (պատկերազարդ և հանրամատչելի), Երևան, 2014, 264 էջ:
- Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում (ատենախոսություն), Երևան, 2015, 415 էջ:
- Հայոց 5000–ամյա պետականությունը (գիտահանրամատչելի պատկերագիրք), 2–րդ հրտ., Երևան, 2016, 77 էջ:
- Պատկերազարդ տեղեկատու Հայոց պատմության, Երևան, 2016, 48 էջ:
Նկարահանած ֆիլմեր
- Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը, 2007 - https://www.youtube.com/watch?v=VDZB239mJ14
- Նեմրութ. Արև արքայի մեծ սրբավայրը, 2008 - https://www.youtube.com/watch?v=AaWRMUzlI2c
- Ժայռապատկերներից մինչև այբուբեն, 2009, I մաս - https://www.youtube.com/watch?v=G1mDklrnEfc, II մաս - https://www.youtube.com/watch?v=K53UpI_3cqs, III մաս - https://www.youtube.com/watch?v=sedF48uH9YQ&t=938s
- Հռոմից ավելի հին մայրաքաղաքը, 2014, -https://www.youtube.com/watch?v=DJlCy-oE_2M
- Պատմության կեղծարարները. Ադրբեջան, 2014, - https://www.youtube.com/watch?v=9l4MuKrxh54
- Արտավազդ Բ՝ Պատիվը կյանքից վեր, 2014 - https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns
- Արարատ - Ուրարտու թագավորությունը, 2016 - https://www.youtube.com/watch?v=W-6WIVTCtM4&t=2s
- Հազարամյակների ճամփորդը. Երևան, 2018 - https://www.youtube.com/watch?v=eiKHDBUfeRg
- Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը, 2019 - https://www.youtube.com/watch?v=UMSGlWYSsao
Գրականություն
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 250։
Ներքին հղումներ
- Արտակ Մովսիսյան, - http://ysu.am/faculties/hy/History/section/staff/person/pFL6gadn92EXLu74K4X6qECH6J