«Արտակ Մովսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
|բնագիր ԱԱՀ=Արտակ Մովսիսյան
|բնագիր ԱԱՀ=Արտակ Մովսիսյան
}}
}}
'''Արտակ Երջանիկի Մովսիսյան''' ({{ԱԾ}}), [[ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն]]ի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, [[ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի]] ավագ գիտաշխատող, [[1998 թվական]]ից` [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] դասախոս: Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների<ref name="ԵՊՀ">[http://faculties.ysu.am/hy/qPIYZhqtYrDopI1sBwgftwXwrh/person/318 Արտակ Երջանիկի Մովսիսյան ԵՊՀ կայքում]</ref>:
'''Արտակ Երջանիկի Մովսիսյան''' ({{ԱԾ}}), [[ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն]]ի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, [[ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի]] ավագ գիտաշխատող: Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների<ref name="ԵՊՀ">[http://faculties.ysu.am/hy/qPIYZhqtYrDopI1sBwgftwXwrh/person/318 Արտակ Երջանիկի Մովսիսյան ԵՊՀ կայքում]</ref>:





16:02, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Արտակ Մովսիսյան
Արտակ Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1970(1970-04-10)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Աբովյան, Կոտայքի մարզ,Հայկական ԽՍՀ
Մահացել էհոկտեմբերի 3, 2020(2020-10-03)[1] (50 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԵրկերՀայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ, Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ:
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Արտակ Երջանիկի Մովսիսյան (ապրիլի 10, 1970(1970-04-10), Աբովյան, Հայաստան - հոկտեմբերի 3, 2020(2020-10-03)[1]), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների[2]:


Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականի ապրիլի 10-ին, Աբովյան քաղաքում։ Մասնագիտությամբ պատմաբան է։ 1997 թվականին «Վանի թագավորության մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2016 թվականից հանդիսանում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչը:

Կրթություն

  • 1990 - 1994 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր)», Երևան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ - 1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք։
  • 1994 - 1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանք

Երկեր

  • Հնագույն պետությունը Հայաստանում՝ Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր), Երևան, 1992, 77 էջ:
  • Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997, 30 էջ:
  • Վանի թագավորություն (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը, Երևան, 1998, 144 էջ:
  • Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, Երևան, 2000, 55 էջ:
  • Հայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ:
  • Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ:
  • Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 2–րդ հրտ., Երևան, 2004, 80 էջ:
  • Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ:
  • Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 3–րդ հրտ., Երևան, 2006, 80 էջ:
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2007, 528 էջ:
  • Հայոց պատմության աշխարհակալությունները (համառոտ տեսություն), Երևան, 2008, 56 էջ:
  • Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան, Մեր հաղթանակները, հատ. Ա, Երևան, 2008, 260 էջ:
  • 10 հայ ականավոր արքաներ (ակնարկներ), Երևան, 2009, 86 էջ:
  • Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը, Երևան, 2010, 84 էջ:
  • Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը (ակնարկներ), Երևան, 2011, 111 էջ:
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011, 696 էջ:
  • Հայոց պետականությունը 5000–ամյա և …20–ամյա (գիտահանրամատչելի պատկերագիրք), Երևան, 2011, 80 էջ:
  • 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան, 2014, 104 էջ:
  • Համառոտ պատմություն հայոց (պատկերազարդ և հանրամատչելի), Երևան, 2014, 264 էջ:
  • Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում (ատենախոսություն), Երևան, 2015, 415 էջ:
  • Հայոց 5000–ամյա պետականությունը (գիտահանրամատչելի պատկերագիրք), 2–րդ հրտ., Երևան, 2016, 77 էջ:
  • Պատկերազարդ տեղեկատու Հայոց պատմության, Երևան, 2016, 48 էջ:

Նկարահանած ֆիլմեր

Գրականություն

Ներքին հղումներ

Ծանոթագրություններ