«Գրանիտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 44. Տող 44.
{{ՎՊԵ|Granita|Գրանիտա}}
{{ՎՊԵ|Granita|Գրանիտա}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{Կատեգորիա չկա}}

08:24, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Գրանիտա
Granita
Իտալական
Ծագում
ԵնթատեսակՇերբեթ (պաղպաղակ)
Առաջացման երկիրԻտալիա
Արտադրման վայրՍիցիլիա
Բաղադրամասեր
Հիմնականշաքարավազ, մրգային սառույց
Հնարավորհատապտուղներ, ալկահոլային խմիչքներ
 Granita Վիքիպահեստում

Գրանիտա կամ գրանիտե) (իտալ.՝ Granita), սիցիլիական աղանդեր, որն իրենից ներկայացնում է շաքարավազի և մրգային սառույցի խառնուրդ: Պարունակում է մի շարք շերբետներ, սակայն ունի ավելի խիտ կառուցվածք[1]: Խոհարարական քննադատ Ջեֆրի Ստեյնգարտենը (Jeffrey Steingarten) նշում է, որ աղանդերի խտությունը տարբերվում է կախված տեղանքից:

Պատրաստման ժամանակ օգտագործվում են սառեցման տարբեր մեթոդներ՝ աղանդերի նուրբ տարբերակները պատրաստվում են պաղպաղակի արտադրության մեքենայի մեջ, և ավելի կարծր տարբերակի համար սառույցը քերում են սառցարանի պատերից՝ առանձին բյուրեղներ ստանալու համար:

Հիմնական բաղադրիչներն են կիտրոնի կամ նարնջի հյութը, խնկենին, նուշը, սուրճը, դաղձը, հասմիկը, ինչպես նաև սեզոնային հատապտուղներ ելակը և թթենին: Կարելի է ավելացնել նաև գինի կամ ուժեղ ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են օղին (գրափա), կոնյակը, լիկյորները:

Շոկոլադե գրանիտան ավանդական ուտեստ է Կատանիա քաղաքում, և, ըստ Ստեյնգարտենի, Սիցիլիայում այլևս ոչ մի տեղ չի հանդիպում:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Steingarten, Jeffrey. The Mother of All Ice Cream // The Man Who Ate Everything. — Vintage Books, 1997. — P. 361–380. — ISBN 0-375-70202-4. The chapter is an essay first published in June 1996.

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանիտա» հոդվածին։