«Տրդելնիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
== Նման արտադրանքներ==
== Նման արտադրանքներ==
[[File:SkalickyTrdelnik.JPG|left|thumb|300px|Սկալիցիական տրդելնիկի կտորներ, որոնք պատրաստ են մատուցման: Ուշադրություն դարձրեք բռնակի վրա պատրաստվելու արդյունքում առաջացած խոռոչներին]]
[[File:SkalickyTrdelnik.JPG|left|thumb|300px|Սկալիցիական տրդելնիկի կտորներ, որոնք պատրաստ են մատուցման: Ուշադրություն դարձրեք բռնակի վրա պատրաստվելու արդյունքում առաջացած խոռոչներին]]
[[File:Marchande de trdelnik.jpg|thumb|Trdelník booth at a market in [[Litoměřice]].]]
[[File:Marchande de trdelnik.jpg|thumb|Տրդլոյի տաղավար Լիտոմերժիցեում, Չեխիա]]
* {{HUN}} - Հայտնի է ''[[Kürtőskalács]]'' անվամբ
* {{HUN}} - Հայտնի է ''[[Kürtőskalács]]'' անվամբ
* {{AUT}} - Հայտնի է ''Prügelkrapfen'' անվամբ
* {{AUT}} - Հայտնի է ''Prügelkrapfen'' անվամբ

19:48, 10 փետրվարի 2020-ի տարբերակ

Տրդելնիկ
Տրդելնիկ
չեխական
Տեսակխմորեղեն
Ենթատեսակspit cake?
Առաջացման երկիր Չեխիա
Արտադրման վայրՉեխիա Չեխիա, Սլովակիա Սլովակիա
Բաղադրամասեր
Հնարավորխմոր, շաքարավազ, ընկույզ
 Trdelník Վիքիպահեստում

Տրդելնիկ (չեխ․՝ Trdelník, նաև՝ տրդլո կամ տրոզկոլ), շշաձև թխվածքի տեսակ: Այն պատրաստվում է բռանկի վրա, որի վրա փաթաթում են խմորը (դրան տալով շշի ձև), ապա տաքացնում են և վրան լցնում շաքարավազի և ընկույզի խառնուրդ:

Ծագում

Տրդելնեիկի ծագման մասին մի քանի կարծիք կա: 19-րդ դարի կեսերին այն հայտնի էր որպես սլովակական ուտեստ[1], իսկ 20-րդ դարում՝ որպես մորավիական ուտեստ[2][3]: Նմանատիպ խմորեղենը տարածված էր նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հատվածում (ներկայիս Ռումինիայում), որտեղ այն կոչվում է kürtőskalács: «Տրդելնիկ» բառը ունի չեխական-սլովակական ծագում. բառի արմատը՝ «տրդլո»-ն, այն փայտի անունն է, որի վրա սովորաբար փաթաթում են խմորը՝ դրան տալով ավանդական խոռոչային ձև:

21-րդ դարում այն հատնի է դարձել Չեխիայի Հանրապետություն և Սլովակիա այցելող տուրիստների շրջանում: Ներկայումս «տրդելնիկը» (trdelník) զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես խմորեղեն, որը հնարավոր է գտնել տարբեր երկներում, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում: Պրահայի սրճարաններում կարելի է գտնել պաղպաղակով լցոնված տրդելնիկների բազմում տեսակներ[4]:

Զբոսաշրջությունը Պրահայում

Չնայած տրդելնիկը հաճախ ներկայացվում է որպես «չեխական ազգային թխվածք» կամ «հին բոհեմյան խմորեղեն», իսկ 20-րդ դարի գրականության մեջ կարող ենք հանդիպել český trdelník (չեխական տրդելնիկ) եզրույթը[5], տրդելնիկը գրականության մեջ ամենաշատը նշվում է որպես սլովակական կամ մորավիական ուտեստ, բայց ոչ բոհեմյան, և Պրահայում այս աղանդերի լայն տարածումն սկսել է միայն վերջերս: Չեխ կինեմատոգրաֆիստ և լրագրող Յանեկ Ռուբեշը պնդում է, որ տրդելնիկը պատրաստվում է միայն զբոսաշրջիկների համար և եթե այդպես նայենք՝ համբուրգերը Չեխիայում ավելի ազգային է[6]:

Սկալիցիական տրդելնիկ

Տրդելնիկի թխման գործընթացը

Տրդելնիկի պատրաստման գործընթացն ունի մեծ ավանդույթ Սլովակիայի Սկալիցա քաղաքում (քաղաքն ունի սահման Չեխիայի Հանրապետության հետ): Բնօրինակ բաղադրատոմսը պատկանում էր խոհարար Ժոզեֆ Գվադանիին, որը 18-րդ դարի վերջին Սկալիցայի քաղաքացիություն ունեցող թոշակի անցած հունգարացի էր: Իրական բաղադրատոմսը Սկալիցիայի բնակիչների կողմից շարունակ կատարելագործվում էր և վերջնական տեսքն այսօր հայտնի էր որպես Skalický trdelník (սկալիցիական տրդելնիկ):

«Skalický trdelník» քաղաքացիական ասոցիացիան ստեղծվել է 2004 թվականին և նպատակ է հետապնդում պահպանել տրդելնիկի՝ սկզբից ևեթ կրակի վրա պատրաստվելու գործընթացը:

Նման արտադրանքներ

Սկալիցիական տրդելնիկի կտորներ, որոնք պատրաստ են մատուցման: Ուշադրություն դարձրեք բռնակի վրա պատրաստվելու արդյունքում առաջացած խոռոչներին
Տրդլոյի տաղավար Լիտոմերժիցեում, Չեխիա
  • {{{2}}} Հունգարիա - Հայտնի է Kürtőskalács անվամբ
  •  Ավստրիա - Հայտնի է Prügelkrapfen անվամբ
  • {{{2}}} Գերմանիա - Հայտնի է Baumstriezel անվամբ
  • {{{2}}} Լյուքսեմբուրգ - Հայտնի է Baamkuch անվամբ, դարձել է ազգային ուտեստ, որը մատուցվում է հատուկ տոների ժամանակ, օրինակ՝ ամուսնությունների տոնակատարության ժամանակ
  •  Լեհաստան - Sękacz-ը նմանատիպ թխվածք է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա՝ բաց կրակով
  • Լիտվա Լիտվա - Šakotis կամ Raguolis նույն ձև է պատրաստվում, սակայն տեսքով, համով և ուտելու ձևով լրիվ տարբեր է:
  • {{{2}}} Ռումինիա - Kürtőskalács-ը նմանատիպ անուշեղեն է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա
  • {{{2}}} Թուրքիա - Հայտնի է makara անվամբ
  •  Իսրայել - Հայտնի է kyortush անվամբ
  • {{{2}}} Հարավային Աֆրիկա - Հայտնի է stokbrood անվամբ

Ծանոթագրություններ

  1. Časopis Českého Musea. XXII/2. 1848. էջ 331.
  2. Moravské národní pohádky a pověsti. 1983. էջ 334.
  3. Vlastimil Vondruška, František Skála (jr.) (1991). Církevní rok a lidové obyčeje. էջ 88.
  4. Tennent, James (1 March 2016). «Chimney cake: The doughnut ice cream foodporn oozing over your Instagram». Ibtimes.co.uk. Վերցված է 15 December 2017-ին.
  5. Zvon: týdenník beletristický a literární. 1930. էջ 153.
  6. «5 TRUE FACTS ABOUT TRDELNÍK (Honest Guide)». youtube.com. 2018-10-12.

Արտաքին հղումներ