Տրդելնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Տրդելնիկ
Trdelník-Basket-20101.JPG
Տրդելնիկ
չեխական
Տեսակխմորեղեն
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
Արտադրման վայրՉեխիա Չեխիա, Սլովակիա Սլովակիա
Բաղադրամասեր
Հնարավորխմոր, շաքարավազ, ընկույզ
Commons-logo.svg Trdelník Վիքիպահեստում

Տրդելնիկ (չեխ․՝ trdelník, նաև՝ տրդլո կամ տրոզկոլ), շշաձև թխվածքի տեսակ։ Այն պատրաստվում է բռանկի վրա, որի վրա փաթաթում են խմորը (դրան տալով շշի ձև), ապա տաքացնում են և վրան լցնում շաքարավազի և ընկույզի խառնուրդ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդելնեիկի ծագման մասին մի քանի կարծիք կա։ 19-րդ դարի կեսերին այն հայտնի էր որպես սլովակական ուտեստ[1], իսկ 20-րդ դարում՝ որպես մորավիական ուտեստ[2][3]։ Նմանատիպ խմորեղենը տարածված էր նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հատվածում (ներկայիս Ռումինիայում), որտեղ այն կոչվում է kürtőskalács։ «Տրդելնիկ» բառը ունի չեխական-սլովակական ծագում. բառի արմատը՝ «տրդլո»-ն, այն փայտի անունն է, որի վրա սովորաբար փաթաթում են խմորը՝ դրան տալով ավանդական խոռոչային ձև։

21-րդ դարում այն հատնի է դարձել Չեխիայի Հանրապետություն և Սլովակիա այցելող տուրիստների շրջանում։ Ներկայումս «տրդելնիկը» (trdelník) զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես խմորեղեն, որը հնարավոր է գտնել տարբեր երկներում, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում։ Պրահայի սրճարաններում կարելի է գտնել պաղպաղակով լցոնված տրդելնիկների բազմում տեսակներ[4]։

Զբոսաշրջությունը Պրահայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տրդելնիկը հաճախ ներկայացվում է որպես «չեխական ազգային թխվածք» կամ «հին բոհեմյան խմորեղեն», իսկ 20-րդ դարի գրականության մեջ կարող ենք հանդիպել český trdelník (չեխական տրդելնիկ) եզրույթը[5], տրդելնիկը գրականության մեջ ամենաշատը նշվում է որպես սլովակական կամ մորավիական ուտեստ, բայց ոչ բոհեմյան, և Պրահայում այս աղանդերի լայն տարածումն սկսել է միայն վերջերս։ Չեխ կինեմատոգրաֆիստ և լրագրող Յանեկ Ռուբեշը պնդում է, որ տրդելնիկը պատրաստվում է միայն զբոսաշրջիկների համար և եթե այդպես նայենք՝ համբուրգերը Չեխիայում ավելի ազգային է[6]։

Սկալիցիական տրդելնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդելնիկի թխման գործընթացը

Տրդելնիկի պատրաստման գործընթացն ունի մեծ ավանդույթ Սլովակիայի Սկալիցա քաղաքում (քաղաքն ունի սահման Չեխիայի Հանրապետության հետ)։ Բնօրինակ բաղադրատոմսը պատկանում էր խոհարար Ժոզեֆ Գվադանիին, որը 18-րդ դարի վերջին Սկալիցայի քաղաքացիություն ունեցող թոշակի անցած հունգարացի էր։ Իրական բաղադրատոմսը Սկալիցիայի բնակիչների կողմից շարունակ կատարելագործվում էր և վերջնական տեսքն այսօր հայտնի էր որպես Skalický trdelník (սկալիցիական տրդելնիկ)։

«Skalický trdelník» քաղաքացիական ասոցիացիան ստեղծվել է 2004 թվականին և նպատակ է հետապնդում պահպանել տրդելնիկի՝ սկզբից ևեթ կրակի վրա պատրաստվելու գործընթացը։

Նման արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալիցիական տրդելնիկի կտորներ, որոնք պատրաստ են մատուցման: Ուշադրություն դարձրեք բռնակի վրա պատրաստվելու արդյունքում առաջացած խոռոչներին
Տրդլոյի տաղավար Լիտոմերժիցեում, Չեխիա
  • {{{2}}} Հունգարիա - Հայտնի է Kürtőskalács անվամբ
  • {{{2}}} Ավստրիա - Հայտնի է Prügelkrapfen անվամբ
  • {{{2}}} Գերմանիա - Հայտնի է Baumstriezel անվամբ
  • {{{2}}} Լյուքսեմբուրգ - Հայտնի է Baamkuch անվամբ, դարձել է ազգային ուտեստ, որը մատուցվում է հատուկ տոների ժամանակ, օրինակ՝ ամուսնությունների տոնակատարության ժամանակ
  • Flag of Poland.svg Լեհաստան - Sękacz-ը նմանատիպ թխվածք է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա՝ բաց կրակով
  • Լիտվա Լիտվա - Šakotis կամ Raguolis նույն ձև է պատրաստվում, սակայն տեսքով, համով և ուտելու ձևով լրիվ տարբեր է։
  • {{{2}}} Ռումինիա - Kürtőskalács-ը նմանատիպ անուշեղեն է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա
  • {{{2}}} Թուրքիա - Հայտնի է makara անվամբ
  • Flag of Israel.svg Իսրայել - Հայտնի է kyortush անվամբ
  • {{{2}}} Հարավային Աֆրիկա - Հայտնի է stokbrood անվամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Časopis Českého Musea. XXII/2։ 1848։ էջ 331 
  2. Moravské národní pohádky a pověsti։ 1983։ էջ 334 
  3. Vlastimil Vondruška, František Skála (jr.) (1991)։ Církevní rok a lidové obyčeje։ էջ 88 
  4. Tennent James (մարտի 1, 2016)։ «Chimney cake: The doughnut ice cream foodporn oozing over your Instagram»։ Ibtimes.co.uk։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017 
  5. Zvon: týdenník beletristický a literární։ 1930։ էջ 153 
  6. «5 TRUE FACTS ABOUT TRDELNÍK (Honest Guide)»։ youtube.com։ 2018-10-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]