«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3. | Տող 3. | ||
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ |
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ |
||
== Կենսագրություն == |
|||
== Կյանքը == |
|||
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ |
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ |
||
08:35, 6 Մայիսի 2016-ի տարբերակ
Սուրեն Սպանդարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3 (15), 1882[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1916 (33 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Երրորդության գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ |
Ամուսին | Օլգա Սպանդարյան |
Ծնողներ | հայր՝ Սպանդար Սպանդարյան[1] |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Երեխաներ | Ստեփան Սպանդարյան |
Suren Spandarjan Վիքիպահեստում |
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[2]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1916 մահեր
- Կրասնոյարսկ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հեղափոխականներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ