Կայծ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կայծ (ամսաթերթ)ից)
Jump to navigation Jump to search
Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
ԽմբագիրԵ. Ամատունի, Ա. Կիտուր, Հ. Գալճյան

Կայծ, հասարակական, գիտական, գրական ամսաթերթ։ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) ուսանողական միության օրգան։ Լույս է տեսել 1911-1914 թվականներին, Կոստանդնուպոլսում (խմբագիրներ՝ Ե. Ամատունի, Ա. Կիտուր, Հ. Գալճյան)։

Տպագրել է Կարլ Մարքսի և Ֆ. էնգելսի երկերից, Գ. Պլեխանովի «Անիշխանական վարդապետության պատմական զարգացումը» գործը։ Պատմել է ԷՌՄԳԲԿ 2-րդ համագումարի գործունեության, բոլշևիզմի և նրա հակառակորդների մասին։

1913 թվականին համար է նվիրել Կարլ Մարքսի մահվան 30-ամյակին, տեղեկություններ հաղորդել Ֆ. էնգելսի, Վ. Լիբկնեխտի, Պ. Լաֆարգի, Ա. Բեբելի, Կ. Ցետկինի, Կ. Կաուցկու, Գ. Պլեխանովի մասին։

«Կայծեր»-ում են տպագրվել՝

  • հայ կյանքում մարքսիզմի տարածման մասին Ա. Նազարբեկյանի, Ա. Զուրաբյանի, Գ. Վանիկյանի հոդվածները,
  • հոդվածաշարեր՝
  1. իդեալիզմի և մատերիալիզմի,
  2. մարքսիստական դիալեկտիկայի էության մասին
  3. 19-րդ դարի գրական ուղղությունների,
  4. ազգությունների և ժողովուրդների ապագայի
  5. և այլ թեմաներով։

Պարբերականը լուսաբանել է՝

  • արևմտահայության վիճակը
  • հայկական հեղափոխական շարժումները
  • հայ ուսանողության ընդվզումները։

«Կայծեր»-ին թղթակցել են կին լրագրողներ՝ հայուհու կյանքի և պայքարի, թուրք կնոջ զարթոնքի մասին նյութերով։ Թերթը ներկայացրել է նաև հնչակյան ուսանողական միության «ծրագիր-կանոնագիրը»՝ հեղափոխական երիտասարդության քաղաքական, գաղափարական և տնտեսական պայքարի ուղիների և խնդիրների վերաբերյալ։ Պատմել է Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքի, հեղափոխական շարժումների մասին։ Աշխատակցել են դոկտոր Պեննեն, Ա. Կիտուրը, Վ. Զեյթունյանը, Պ. Մանուելյանը, Ա. Կենճյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png