Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան, սովորել Ժնևի համալսարանում (1899-1900 թվականներ)։ 1910-1912 թվականներին դասավանդել է Թիֆլիսի ուսուցիչների միության դպրոցում, միաժամանակ հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք տարել քաղաքում։ Վրաստանում մենշևիկների տիրապետության շրջանում բոլշևիկյան կուսակցության գանձապահն էր Կովկասյան երկրային կոմիտեում։ 1921 թվականից աշխատել է ՌԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի ագիտպրոպագանդայի բաժնում, ՀամԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի օրգան «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթի խմբագրությունում խմբագրել է մանկավարժական «Յունիե ստրոիտելի» («Юные строители») և «Մուրզիլկա» («Мурзилка») ամսագրերը, ղեկավարել ՀամԿ(բ) կ ԿԿ-ին կից խմբագիրների կաբինետը և «Զա ինդուստրալիզացիյու» («За индустрализацию») թերթի բանավոր բաժինը։ 1934 թվականից Խորհրդային միութենական կարգի անհատական թոշակառու էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 54)։