«Էվերթոն ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
Տող 145. Տող 145.


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
<references/>


==Արտաքին հղումներ==
==Արտաքին հղումներ==

07:50, 21 Ապրիլի 2016-ի տարբերակ

Էվերթոն
Պատկեր:Everton F.C. (2013).svg
Ամբողջական անուն Everton Football Club
Էվերթոն Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Իրիսները, Մարդկանց ակումբը
Գույներ Կապույտ-սպիտակ
Հիմնադրում 1878 թ.-ին, որպես Սուրբ Դոմինգո ՖԱ [1]
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Տարողունակություն 40,157
Նախագահ Անգլիա Ռոբերտ Էլստոուն
Մարզիչ Իսպանիա Ռոբերտո Մարտինես
Կայք
Լիգա Անգլիայի Պրեմիեր Լիգա
2012-13 6
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Էվերթոն ֆուտբոլային ակումբը անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է և մասնակցում է Պրեմիեր լիգայում, հիմնվել է Լիվերպուլ քաղաքում։ Ակումբն Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է ռեկորդային 108 մրցաշրջան։

Թիմը մասնակցել է ավելի շատ առաջատար լիգայի խաղերի, քան որևէ այլ անգլիական թիմ և 9-ը անգամ հաղթել է Լիգայի Առաջնությունում։ 1954 թվականից Էվերթոնը մնացել է առաջատար դիվիզիոնում և 1922 թվականին եղել է Պրեմիեր Լիգայի հիմնադիր անդամներից։

Պատմություն

Ձևավորված լինելով 1878 թվականին`Էվերթոնը 1888 թվականին դարձել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամ և 2 մրցաշրջան հետո հաղթել է իր առաջին լիգայի առաջնությունը։ 4 լիգայի տիտղոսները և 2 Անգլիայի Գավաթի հաղթանակները ձեռք բերելուց հետո Էվերթոնը հետպատերազմական շրջանում “նահանջեց”, և միայն 1960-ականներին հաղթեց 2 լիգայի առաջնություն և Անգլիայի Գավաթ:

1980-ականների կեսերին ունեցավ վերջին շրջանի մեծ հաջողություններ` երկու լիգայի առաջնության հաջողություններ, Անգլիայի Գավաթ, իսկ 1985 թվականին ձեռք բերած Եվրոպայի գավաթակիրների Գավաթը նրանց առաջին մայրցամաքային ձեռքբերումն էր։ Ակումբի վերջին խոշոր ձեռքբերումը եղել է 1995 թվականի Անգլիայի Գավաթը։ Ակումբի կողմնակիցները հայտնի են որպես Էվերթոնիաններ։ Էվերթոնը երկրպագուների մեծ բանակ ունի, որի թիվը գնալով ավելանում է`գերազանցելով 36,000-ը յուրաքանչյուր խաղի ժամանակ. դա կազմում է մարզադաշտի 95%-ը։ Էվերթոնը մրցակցության մեջ է հարևան Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի հետ, և երկու կողմերն էլ պարբերաբար մրցում են Մերսիսայդ Դերբիում։

Լիվերպուլ ֆուտբոլային ակումբը ձևավորվել է 1892 թվականին մի առանձնացած խմբից, որի կազմում են եղել Էվերթոնի նախկին նախագահը և մի քանի այլ խաղացողներ։ Վեճը հանգեցրեց նաև Էվերթոնի Էնիֆիլդը լքելուն։ 1892 թվականից ակումբը հաստատվում է ներկայիս գլխավոր հրապարակում` Գուդիսոն Պարկում։ Լիվերպուլ քաղաքի սահմանամերձ

Ներկա կազմ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Խոել Ռոբլես
24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԴՊ Թիմ Հովարդ
2 Անգլիա ՊՇ Թոնի Հիբբերտ
3 Անգլիա ՊՇ Լեյթոն Բեյնս
5 Անգլիա ՊՇ Ջոն Սթոնս
6 Անգլիա ՊՇ Ֆիլ Ջագելկա Ավագ
23 Իռլանդիա ՊՇ Շեյմուս Կոուլմեն
27 Անգլիա ՊՇ Թյիաս Բրոնուինգ
29 Անգլիա ՊՇ Լյուկ Գարբաթ
32 Անգլիա ՊՇ Բրենդան Գելոուել
4 Իռլանդիա ԿՊ Դարոն Գիբսոն
7 Իռլանդիա ԿՊ Էյդեն Մաքգիդի
8 Կոստա Ռիկա ԿՊ Բրայան Օվիեդո
11 Բելգիա ԿՊ Կևին Միրալյաս
Դիրք Խաղացող
14 Շոտլանդիա ԿՊ Սթիվեն Նեյսմիթ
15 Անգլիա ԿՊ Թոմ Քլևերլի
16 Իռլանդիա ԿՊ Ջեյմս Մակարտի
17 Բոսնիա և Հերցեգովինա ԿՊ Մուհամեդ Բեսիչ
18 Անգլիա ԿՊ Գարեթ Բերրի
19 Իսպանիա ԿՊ Խերարդ Դելոֆեու
20 Անգլիա ԿՊ Ռոս Բարքլի
21 Անգլիա ԿՊ Լեոն Օսման
22 Հարավաֆրիկյան Հանրապետություն ԿՊ Սթիվեն Պիենար
9 Իռլանդիա ՀՐ Արունա Կոնե
10 Բելգիա ՀՐ Ռոմելու Լուկակու
35 Անգլիա ՀՐ Քոնոր Մաքելենի
41 Անգլիա ՀՐ Քրիս Լոնգ

Համազգեստ

Ակումբի տնային համազգեստի գույները 1901-02 մրցաշրջանից ի վեր եղել են ավանդական արքայական կապույտը և սպիտակը։

Տարի Համազգեստ Հովանավոր
1974–79 Umbro չկա
1979–83 Hafnia
1983–85 Le Coq Sportif
1985–86 NEC
1986–95 Umbro
1995–97 Danka
1997–00 One 2 One
2000–02 Puma
2002–04 Kejian
2004–09 Umbro Chang
2009–2012 Le Coq Sportif
2012– Nike

Աղբյուրներ

  1. «Everton F.C. website». Evertonfc.com. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ