«Ելիզավետպոլի նահանգ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 110. | Տող 110. | ||
== Բնակչությունը == |
== Բնակչությունը == |
||
Ըստ 1897 թ․ |
Ըստ 1897 թ․ Ռուսաստանի Կայսրության մարդահամարի, նահանգն ուներ 878,415, որից․ |
||
* 292.188 [[հայեր]] (33,33%, մեծամասնությունը բնակվում էր լեռնային շրջաններում, մասնավորապես Արցախում) |
* 292.188 [[հայեր]] (33,33%, մեծամասնությունը բնակվում էր լեռնային շրջաններում, մասնավորապես Արցախում) |
13:53, 16 փետրվարի 2016-ի տարբերակ
| |||
Երկիր | {{Դրոշավորում/Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, Կովկասի փոխարքայություն, Կովկասի փոխարքայություն և Ռուսական կայսրություն | ||
Վարչկենտրոն | Գանձակ | ||
Բնակչություն | 878 415 մարդ (1897) | ||
Տարածք | 44 136 կմ² | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 9, 1867 թ. | ||
Ելիզավետպոլի նահանգ (հին ռուսերեն՝ Елисаветпольская губернiя), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի կենտրոնական մասում 1868-1917 թվականներին։ Սահմանակցում էր Թիֆլիսի, Բաքվի և Երևանի նահանգներին, և Պարսկաստանին։
Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևմտյան, Հայաստանի Հանրապետության արևելյան շրջանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծ մասի հետ։
Վարչական կենտրոնը Գանձակ քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Շաքին։ Նախքան 1868 թվականը Ելիզավետպոլի նահանգի տարածքը Թիֆլիսի և Բաքվի նահանգների մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակի, Շաքիի և Ղարաբաղի խանությունները։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
Աշխարհագրական դիրք
Ելիզավետպոլի նահանգը Անդրկովկասի կարևորագույն նահանգներից էր, գտնվում էր արևելյան մասում՝ մոտավորապես 38°50' и 41 1/2 ° հյուսիսային լայնությունների և 44°21' и 48°21' արևելյան երկայնությունների միջև (Գրինվիչի միջօրեականից)։ Հյուսիսում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին, Զաքաթալայի շրջանին և Դաղստանի մարզին, արևելքում՝ Բաքվի նահանգին, արևմուտքից՝ Թիֆլիսի և Երևանի նահանգներին, հարավից՝ Պարսկաստանին (Երևանի նահանգից մինչև Արաքս գետը, որն էլ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի սահմանը՝ Թուրքմենչայի պայմանագրով)։ Ցարական կառավարության ժամանակաշրջանում նահանգը զբաղեցրել է 38 782,5 քառ. վերստ կամ 44.136 քառ. կմ տարածք։
Կլիմա
Ելիզավետպոլի նահանգի կլիման բազմազան է։ Լեռնային գոտում (Փոքր Կովկաս լեռնային համակարգ՝ Գուգարաց լեռներ, Արցախի լեռներ, Զանգեզուրի լեռներ և այլ լեռնաբազուկներ) արոտավայրերը դասավորված են անտառային բուսականությունից վեր։ Տարվա երեք եղանակներին դրանք ծածկված են ձյունով ու անմարդաբնակ են։ Ամռանը մթնոլորտային խոնավության շնորհիվ առաջանում է մարգագետնային բուսածածկ։ Ուստի անասնապահ քոչվորները ամռանը տեղափոխվում են այստեղ։
Լեռնային արոտավայրերի գոտուց ցածր կլիման դեռ խիստ է, սակայն այստեղ զբաղվում են հացահատիկաոլոռային բույսերի մշակմամբ (բացառությամբ եգիպտացորենի և բրնձի)։ Ձմեռները ձյունառատ են ու խիստ, իսկ ամառները՝ զով և հաճախակի անձրևոտ և կարկուտով, որը մեծ վնաս է հասցնում մշակաբույսերին։
Նախալեռներում բացի հացահատիկներից կան պտղատու և խաղողի այգիններ, կատարվում է նաև արհեստական ոռոգում։
Ընդարձակ հարթավայրային և տափաստանային տարածքները բնութագրվում են տաք և չոր կլիմայով։ Կարճատև գարունն արագ անցում է կատարում երկարատև ամառ։ Ձմեռները նույնպես կարճատև են ու մեղմ։ Ապրիլի վերջերին երաշտ է լինում և ջերմաստիճանը հասնում է 45° C-ի և շարունակվում է մինչև սեպտեմբերի կեսերը ու բուսականությանը սպառնում է չորացման վտանգը և կարիք է լինում արհեստական ոռոգման։ Ուշ աշնանը և Ձմռանը, կապված անձրևային սեզոնի հետ, տափաստանները ծածկվում են բուսականությամբ՝ վերածվելով ձմեռային արոտավայրերի։ Այս շրջաններում ձյունը հազվադեպ է, իսկ սառնամանիքները սովորաբար չեն գերազանցում 5-6° C ջերմաստիճանը։
Ելիզավետպոլ և Շուշի քաղաքների կլիման ցուցադրված է սանդղակում, որոնցից առաջինը բնութագրում է հարթավայրային տափաստանային, երկորդը՝ անտառային զոնան։
Վայրը | Բարձրությունը մետրով | Հունվարի միջին ջերմաստիճան | Հուլիսի միջին ջերմաստիճան | Միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով | Տեղումների քանակը մմ-ով |
---|---|---|---|---|---|
Ելիզավետպոլ | 445 | 0.1° | 24.9° | 18.1° | 256.9 |
Շուշի | 1368 | −3.3° | 19.2° | 8.8° | 658.9 |
Մեծ Կովկաս լեռնաշղթայի ստորոտին՝ Նուխի քաղաքի շրջակայքում, տարեկան տեղումների քանակը 716.7 մմ է։ Ելիզավետպոլի նահանգի անտառները զբաղեցնում են տարածքի 21 տոկոսը, դրանց հիմնական մասը կենտրոնացած է Ղազախի և Զանգեզուրի շրջաններում ու Արցախում։
Լեռնագրություն
Ելիզավետպոլի նահանգի ռելիեֆը հյուսիս-արևելքից հարավ-արևելք բաժանվում է երեք գոտիների։
Գավառներ
Նահանգը բաժանված է եղել 8 գավառի («ույեզդ»)․
- Ելիզավետպոլի գավառ
- Արեշի գավառ
- Նուխիի (Շաքիի) գավառ
- Ղազախի գավառ
- Ջևանշիրի գավառ
- Ջեբրայիլի գավառ
- Զանգեզուրի գավառ
- Շուշիի գավառ
Բնակչությունը
Ըստ 1897 թ․ Ռուսաստանի Կայսրության մարդահամարի, նահանգն ուներ 878,415, որից․
- 292.188 հայեր (33,33%, մեծամասնությունը բնակվում էր լեռնային շրջաններում, մասնավորապես Արցախում)
- 534.086 կովկասյան թաթարներ(60.8%)
- 14.503 լեզգիներ (1,7%)
- 14.146 ռուսներ (1,6%)
- 7.040 ուդիներ (0,8%)
- 3.194 գերմանացիներ (0,4%)
- 3.042 քրդեր (0.3%)
Արտաքին հղում
Արևելյան Հայաստան Երևանի կուսակալություն
(1502-1724)Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)Կարսի վիլայեթ
(1639-1878)
ԹուրքիաԵրևանի խանություն
(1747-1828)Նախիջևանի խանություն
(1747-1828)Ղարաբաղի խանություն
(1747-1806)Գանձակի խանություն
(1747-1804)Հայկական մարզ
(1828-1840)Ղարաբաղի գավառ
(1806-1840)Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)Վրացաիմերեթական նահանգի մաս Կասպիական մարզի մաս Կարսի մարզ
(1878-1918)Երևանի նահանգ
(1849-1918)Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)Հայաստանի Հանրապետություն (1918-1920)