«Քաղդեական կաթոլիկ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 7. Տող 7.
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևլյան բարբառով:
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևլյան բարբառով:


==Եկեղեցական թեմեր==
Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի 14 հետևյալ թեմերը.
Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի 14 հետևյալ թեմերը.
*Բաղդադի քաղդեացվոց թեմ ([[Բաղդադ]])
*Բաղդադի քաղդեացվոց թեմ ([[Բաղդադ]])

12:13, 8 Մարտի 2015-ի տարբերակ

Քաղդեական կաթոլիկ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, իթա քալդեթա կաթուլիկեթա), արևելյան կաթոլիկ եկեղեցի՝ պաշտոնապես ներկայացնում է ասորի ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին: Այն առաջացել է 1552-53 թվականներին Արևելքի եկեղեցուց բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց Հնագույն արևելքի եկեղեցու և Արևելքի ասորական եկեղեցու միջև:

Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում Միջագետքի քաղդեացիների հետ: Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի: Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային Իրաքում (պատմական Ասորեստանի տարածքում), Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիս-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում:

Եկեղեցու կենդրոնն այժմ Բաղդադ քաղաքում է, իսկ եկեղեցու ղեկավարը կրում է Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսը ու ենթարկվում է Հռոմի Պապին: Եկեղեցու ներկայիս ղեկավարը Լուիս Ռաֆայել Ա Սաքո Կաթողիկոս-Պատրիարքն է:

Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևլյան բարբառով:

Եկեղեցական թեմեր

Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի 14 հետևյալ թեմերը.

  • Բաղդադի քաղդեացվոց թեմ (Բաղդադ)
  • Էրբիլի քաղդեացվոց թեմ (Էրբիլ)
  • Քիրքուքի քաղդեացվոց թեմ (Քիրքուք)
  • Ամադիայի քաղդեացվոց թեմ (Ամադիա)
  • Ուրմիայի և Սալմաստի քաղդեացվոց թեմ (Ուրմիա, հիմն. 1892 թ.)
  • Բեյրութի քաղդեացվոց թեմ (Բեյրութ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Հալեպի քաղդեացվոց թեմ (Հալեպ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Մոսուլի քաղդեացվոց թեմ (Մոսուլ, հիմն. 1960 թ.)
  • Ալկոշի և Այն Սֆնիի քաղդեացվոց թեմ (Ալկոշ, հիմն. 1960 թ.)
  • Թեհրանի քաղդեացվոց թեմ (Թեհրան, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Պետրոսի քաղդեացվոց թեմ (Սան Դիեգո, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սաութֆիլդ, հիմն. 1982 թ.)
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սիդնեյ, հիմն. 2006 թ.)
  • Կանադայի սուրբ Թադեոս Եդեսիացու քաղդեացվոց թեմ (Տորոնտո, հիմն. 2012 թ.)

Արտաքին հղումներ