Քաղդեական կաթոլիկ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղդեական կաթոլիկ եկեղեցի ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ
صرتثي.jpg
[[Պատկեր:صرتثي.jpg|250px|alt=]]
Տեսակարևելյան կաթոլիկ եկեղեցի և ինքնավար եկեղեցի
Հիմնադրված1552 թ.
Այժմյան առաջնորդԼուիս Ռաֆայել Ա Սաքո
ԿենտրոնԲաղդադ
Առաջնորդի նստավայրՄայր Վշտերի Տաճար
Մայր եկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ժամերգության լեզուԱսորերենի արևելյան բարբառ
ՏոմարԳրիգորյան օրացույց
Թեմերի թիվ14
ԿայքՊաշտոնական կայքէջը
Commons-logo.svg Chaldean Catholic Church Վիքիպահեստում

Քաղդեական կաթոլիկ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, իթա քալդեթա կաթուլիկեթա), արևելյան կաթոլիկ եկեղեցի, պաշտոնապես ներկայացնում է ասորի ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին։ Այն առաջացել է 1552-1553 թվականներին Արևելքի եկեղեցուց բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց Հնագույն արևելքի եկեղեցու և Արևելքի ասորական եկեղեցու միջև։

Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում Միջագետքի քաղդեացիների հետ։ Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային Իրաքում (պատմական Ասորեստանի տարածքում), Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիս-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում։

1552 թվականից մինչև 1683 թվական, եկեղեցու կենտրոնը գտնվում էր Մոսուլ քաղաքում։ 1683 թվականին այն տեղափոխվեց Բաղդադ, որտեղ և գտնվում է մինչ օրս՝ Մայր Վշտերի տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսը ու ենթարկվում է Հռոմի Պապին։ Ներկայիս ղեկավարը Լուիս Ռաֆայել Ա Սաքո Կաթողիկոս-Պատրիարքն է։

Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևելյան բարբառով։

Եկեղեցական թեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի հետևյալ 14 թեմերը.

  • Բաղդադի քաղդեացվոց թեմ (Բաղդադ)
  • Էրբիլի քաղդեացվոց թեմ (Էրբիլ)
  • Քիրքուքի քաղդեացվոց թեմ (Քիրքուք)
  • Ամադիայի քաղդեացվոց թեմ (Ամադիա)
  • Ուրմիայի և Սալմաստի քաղդեացվոց թեմ (Ուրմիա, հիմն. 1892 թ.)
  • Բեյրութի քաղդեացվոց թեմ (Բեյրութ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Հալեպի քաղդեացվոց թեմ (Հալեպ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Մոսուլի քաղդեացվոց թեմ (Մոսուլ, հիմն. 1960 թ.)
  • Ալկոշի և Այն Սֆնիի քաղդեացվոց թեմ (Ալկոշ, հիմն. 1960 թ.)
  • Թեհրանի քաղդեացվոց թեմ (Թեհրան, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Պետրոսի քաղդեացվոց թեմ (Սան Դիեգո, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սաութֆիլդ, հիմն. 1982 թ.)
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սիդնեյ, հիմն. 2006 թ.)
  • Կանադայի սուրբ Թադեոս Եդեսիացու քաղդեացվոց թեմ (Տորոնտո, հիմն. 2012 թ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]