«Մասնակցի քննարկում:Lilitik22»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 398. Տող 398.
::Իրականում դու շատ ավելիին ես արժանի, ուղղակի էս շքանշանների ձևերը չեմ սովորել, հետո մենաշնորհի պես բանա... Հետո՝ շքանշանով չի...--[[Մասնակից:Hayk.arabaget|Hayk.arabaget]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|քննարկում]]) 20:48, 1 Հուլիսի 2014 (UTC)
::Իրականում դու շատ ավելիին ես արժանի, ուղղակի էս շքանշանների ձևերը չեմ սովորել, հետո մենաշնորհի պես բանա... Հետո՝ շքանշանով չի...--[[Մասնակից:Hayk.arabaget|Hayk.arabaget]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|քննարկում]]) 20:48, 1 Հուլիսի 2014 (UTC)
:::[[File:Face-blush.svg|30px]][[File:Face-blush.svg|30px]][[File:Face-blush.svg|30px]] --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 20:51, 1 Հուլիսի 2014 (UTC)
:::[[File:Face-blush.svg|30px]][[File:Face-blush.svg|30px]][[File:Face-blush.svg|30px]] --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 20:51, 1 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույն հարգելի Lilit:Ինչպե՞ս եք:Կարող եք ինձ ցույց տալ միզագոյացում հոդվածը ռուսերեն լեզվով,որպեսզի ես այն զարգացնեմ նաև հայերեն լեզվով:Չեմ կարողանում փնտրել:Նաև մեկ այլ խնդրանք ունեմ:Ես ինչպե՞ս կարող եմ նախադասությունը փոփոխել,որպեսզի խնդիր չունենամ լրիվ մաքրելու և նորը ներդրելու հետ:Նաև ինչպես կարող եմ վիքիգրքերում ներդրում կատարել,առանց ինչ-որ խնդիրների և ին՞չ ներդրում անեմ:--[[Մասնակից:Narek 16|Narek 16]] ([[Մասնակցի քննարկում:Narek 16|քննարկում]]) 17:19, 5 Հուլիսի 2014 (UTC)

17:19, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արխիվ
Արխիվ
Եթե փնտրում եք նախկին քննարկումները, ապա համեցեք այստեղ ։)

Ողջույն

Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Lilitik22, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 06։25, 1 Հունիսի 2011 (UTC)

-
Ռեսպեկտ ի ուվաժուխա

Մեդալ-մուդուլ չեմ կարողանում դնել, բայց ուզում եմ լիքը շնորհակալություն ասել Ձեզ, Ձեր ներդրման համար... Բոլոր տեղերում: Հարգանքներով, Ahaik (քննարկում) 06:33, 26 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ ։) --Lilitik22 (քննարկում) 07:09, 26 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Խնդրանք

Ողջույն հարգելի Lilitik22։Ինչպե՞ս եք։Ունեմ հետևյալ խնդրանքը։Ես երեկ ցանկանում էի ստեղծեի արյան ձևավոր տարրեր նոր հոդվածը,որը այսօր ես ցանկանում էի ավելացնեի,պարզվեց,որ այդ արյուն ընդհանուր հոդվածի մեջ է և ես չեմ կարողանում ավելացնել իմ հոդվածը։Խնդրում են ձեզ այնպես անել,որպեսզի հոդվածը կարողանամ ավելացնել և զարգացնել։--Narek 16 (քննարկում) 12։08, 20 Հունվարի 2014 (UTC)

Արված է։ Նարեկ ջան, մյուս անգամ եթե որևէ հոդված ցանկանաս գրել, ապա գոնե նվազագույն ծավալն ապահովի, հետո այն թող հաջորդ օրվան։ Նվազագույն ծավալ է համարվում 3 նախադասությունը։ Ինչևէ, կարող ես շարունակել աշխատել Արյան ձևավոր տարրեր հոդվածի վրա։ Հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 12:22, 20 Հունվարի 2014 (UTC)

Շնորհակալություն

Շնորհակալություն հարգելի Lilitik22 ջան։--Narek 16 (քննարկում) 17։08, 20 Հունվարի 2014 (UTC)

Խնդրեմ, Նարեկ ջան :) --Lilitik22 (քննարկում) 17:09, 20 Հունվարի 2014 (UTC)

Հարց

Ողջույն հարգելի Lilitik22։Ունեմ հետևյալ հարցը։Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ հոդված դնեմ քվերարկության,որպեսզի այլ դառնա լավ հոդվածներից մեկը։--Narek 16 (քննարկում) 16։41, 21 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Narek 16, սկզբից պետք է անցնի Վիքիպեդիա:Գնահատում փուլը: --ERJANIK 17:23, 21 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն

Հարգելի՛ Lilitik22, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 18։57, 23 Հունվարի 2014 (UTC)

Էրիկ Ղուկասյան

Knereq inchi heracreciq im masin grvac hodvacy ? – Այս անստորագիր գրառման հեղինակն է Erikghukasyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Որովհետև այն չէր համապատասխանում վիքիպեդիայի նշանակալիության ուղեցույցին, իսկ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Հ․Գ․ Հայերեն վիքիպեդիայում բացառապես գրում ենք հայատառ հայերենով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։43, 28 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք

Հարգելի՛ Lilitik22, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։18, 30 Հունվարի 2014 (UTC)

ՀՍՀ-ի Անմշակ էջեր

Ողջույն, Լիլիթ ջան։ Վաղը Անմշակ էջեր կետեգորիայի ժամկետանց հոդվածները միանգամից ջնջելու եմ։ Կանոնիկ բաշխում տիպի հոդվածները մեզ վայել չէ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։34, 1 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, Արման ջան։ Ինչը որ աշակերտներն էին գրել, ուղղեցի։ Կանոնիկ բաշխում հոդվածը կուղղի Kara98 մասնակիցը։ 2 հոդված ջնջեցի։ Իսկ Օքրա հոդվածը գրել է Ոսկանյան մասնակիցը։ --Lilitik22 (քննարկում) 13:25, 1 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Լիլիթ ջան։ Ոսկանյանին վաղը կգրեմ։ Օքրա հոդվածն այսօր եմ նկատել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:50, 1 Փետրվարի 2014 (UTC)

Առաջարկ

Բարև, Lilitik22, ես ունեմ մի խնդրանք-առաջարք։ Բոլորս գիտենք, որ հայերենն այսօր բաժանված է երկու ճյուղի՝ արևմտահայերենի ու արևելահայերենի, սակայն առաջինը, ցավոք սրտի, կամաց-կամաց մեռյալ է դառնում։ ՀՀ դպրոցներում այն չեն ուսումնասիրում, իսկ նոր սերնդի երեխաները պատկերացում չունեն այս լեզվից։ Կարո՞ղ ենք գոնե այստեղ այն ուսումնասիրել ավելի խորը, ստեղծել լայնածավալ բառարաններ և փորձել այս լեզվով ստեղծել հոդվածներ։ Հարգանքներս։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ռոբերտ Գրիգորյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Ռոբերտ ջան։ Միանգամայն ճիշտ եք։ Հայերեն վիքիպեդիայում կան հոդվածներ արևմտահայերենով, ինչպիսին է օրինակ Յակոբ Պարոնեան հոդվածը։ Ունենք մասնակից, ով հոդվածներ է գրում արևմտահայերեն։ Դուք էլ կարող եք ստեղծել հոդվածներ արևմտահայերենով։ Այս տարի եթե խանգարող հանգամանքներ չլինեն Վիքիմեդիա Հայաստանի աջակցությամբ ցանկություն կա նաև առանձին՝ Արևմտահայերեն Վիքիպեդիա բացել և այստեղի բոլոր հոդվածները, որոնք գրվել են արևմտահայերենով, տեղափոխել այնտեղ։ Ուղղակի պետք է, որ այդ լեզվակիրներն ավելի ակտիվ լինեն, որպեսզի ավելի շատ հոդվածներ ստեղծվեն։ Ուրախ կլինենք ցանկացած աջակցության համար։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 12:25, 2 Փետրվարի 2014 (UTC)

ՀՍՀ նախագծի ամփոփում 1 թե 2

Հարգելի՛ Lilitik22, Այբ ավագ դպրոց-ը առանձին պետք է գնահատել Ֆիզմաթ դպրոց-ը առանձին թե՞ իրար հետ։ --ERJANIK 06։30, 3 Փետրվարի 2014 (UTC)

Հա, Երջանիկ ջան։ Ֆիզմաթն այստեղ, Այբ-ն այստեղ։ Խնդրում եմ կարծիքդ հայտնիր նաև դպրոցների էջի համապատասխան բաժնում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 08:10, 3 Փետրվարի 2014 (UTC)
Լիլիթ ջան, ինչքանով ժամանակս ներեց նայեցի: --ERJANIK 11:24, 3 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ, Երջանիկ ջան։ --Lilitik22 (քննարկում) 11:33, 3 Փետրվարի 2014 (UTC)

«Կ» տառի շքանշան

ՀՍՀ-ի նյութերի տեղափոխման համար տրվող շքանշան: Կ տառի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը քեզ ՀՍՀ-ի «Կ» տառով սկսվող հոդվածների Վիքիպեդիա տեղափոխման գործում ունեցած հսկայական և անգնահատելի աշխատանքի համար։ Մի օր, հենց քո նմանների շնորհիվ մենք կունենանք ՀՍՀ-ի բոլոր հոդվածները ՀՎՊ-ում։ Կեցցես։ Դավիթ () 09։11, 7 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ, Դավիթ ջան։ Այս շքանշանն իր պատվավոր տեղը կգտնի մնացած շքանշաններիս շարքում ;) --Lilitik22 (քննարկում) 09:15, 7 Փետրվարի 2014 (UTC)

Հայերը Ադրբեջանում

Բարև, հարգելի Լիլիթ ։) Ներիր, բայց ինձ թույլ տվեցի հանել նշված հոդվածից {{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ}}, որը սխալ է օգտագործել նման հոդվածներում (տես՝ խորհրդարանի վերջին քննարկումը), մանավանդ եթե հոդվածը պատրաստվում է դառնալ օրվա հոդված։ --֎ Պանդուխտ 21։03, 7 Փետրվարի 2014 (UTC)

Բարև, Պանդուխտ ջան։ Լավ ես արել :) Ճիշտն ասած ես միայն մի երկու բաժին եմ ավելացրել, տեղեկաքարտը կար արդեն, եթե սխալ է, իհարկե, պետք է հանվի։ --Lilitik22 (քննարկում) 21:12, 7 Փետրվարի 2014 (UTC)
Հասկանալի է, Լիլիթ ջան:)) Շնորհակալություն :)) --֎ Պանդուխտ 14:12, 8 Փետրվարի 2014 (UTC)

շահերի բախում՞

Բարև ձեզ, կներեք արդյոք շահերի բախում պիտակը կապված էր իմ փոփոխությունների հետ՞ --Արմեն ՄԱՀ (քննարկում) 14։55, 9 Փետրվարի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, ոչ, կապված է Hayazn մասնակցի հետ, ով գրել է տվյալ հոդվածը։ --Lilitik22 (քննարկում) 16:03, 9 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ ո՞ր մասը ձեզ դուր չի գալիս, ես հոդվածը համարիա ամբողջովին նորից եմ գրել: --Արմեն ՄԱՀ (քննարկում) 16:38, 9 Փետրվարի 2014 (UTC)
Կրկին նայեցի հոդվածը, իրոք էապես վերախմբագրել եք, ես էլ որոշ բաներ եմ հեռացրել, որոնք չունեին հանրագիտարանային նշանակալիություն, ինչպես նաև մեկ չաշխատող հղում։ Հետևաբար հանել եմ նաև պիտակները՝ ներառյալ հետաքրքրությունների կոնֆլիկտ պիտակը, որովհետև նախկին մասնակցի գրածից գրեթե բան չէր մնացել։ Սակայն եթե հանրագիտարանային բնույթի այլ տեղեկություններ կան, լավ կլիներ ավելացվեին հոդվածում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17:24, 9 Փետրվարի 2014 (UTC)

հայազն

Ձեր ողջ գործունեությունը Վիքիպեդիայում նվիրված է թատրոնի ու նաև հայ թատրոնի հետ կապված հարցերի լուսաբանմանը, ինչը շատ ողջունելի է։ Նաև ողջունելի է, որ Ձեր կարծես թե միակ քաղաքական միջամտությունը առընչվում է Հայազնին։ Նույնիսկ, եթե, մեղմ ասած, մեր համակիրը չեք։ Իմ միջամտությունը կապված էր ոմն Արմեն ՄԱՀի կողմից հոդվածն ամբողջապես աղավաղելու փաստերին։ Դուք, չգիտեմ պատահաբար, թե կանխամտածված, ավելացրել էիք այդ փոփոխության վրա։ Միայն թե ենթամասի անունը դրեք հոմոֆոբիա, հակահամասեռականություն կամ դրա նման մի բան։ Ընթերցողին թյուրիմացության մեջ չի կարելի դնել, դա հակասում է Վիքիպեդիայի սկզբունքներին։ Որպես Հայազնի անդամ շնորհակալ եմ մեր կողմնակիցներին ավելացնելու համար։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Azatarar (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Azatarar, մեղմ ասած, ուշադիր չեք, Լիլիթի գործունեությունը միայն թատրոնի լուսաբանումով չի սահմանափակվում և նրա խմբագրումները պայմանավորված չեն այս կամ այն գաղափարին կամ իրողությանը համակիր լինելով։ Նա հեռացրել է չաշխատող հղումը և գուցե բարոյական և դաստիարակչական, բայց ոչ հանրագիտարանային տեքստը։ Եթե հոդվածի խմբագրման հարցում ինչ-որ տարաձայնություններ ունեք Արմեն ՄԱՀ-ի հետ, գրեք հոդվածի էջում, փորձեք ապացուցել, որ Ձեր գրածն էր արժանի մնալու, այլ ոչ նրանը։ Եթե Ձեր կողմնակիցները ավելանում, կամ պակասում են հայերեն Վիքիպեդիայի հոդվածների խմբագրումների ետ ու առաջ շրջելուց, ապա ես շնորհակալ եմ Ձեզ, որպես Վիքիպեդիայի խմբագրող։ Հարգանքներով --Beko (քննարկում) 12:27, 10 Փետրվարի 2014 (UTC)

Զգուշացման համար

Ողջույն Lilitik22։Իսկ եթե հոդվածում,անհիմն մտքեր են արտահայտվում,ապա այդ դեպքում արդյո՞ք չի կարելի այն մաքրել և նորմալ,գրագետ հոդված ներդրում կատարել։Ես հասկանում են,որ չի կարելի հոդվածը մաքրել և նորից կասեմ,որ ես զարգացնում են հոդվածները։Շնորհակալությունը։--Narek 16 (քննարկում) 13։28, 12 Փետրվարի 2014 (UTC)

Նարեկ ջան, քո ջնջված հատվածներում անհիմն մտքեր չկային։ Եթե անհիմն մտքեր են լինում, ապա քննարկման էջում պետք է գրել, որ այս միտքը սխալ է, պետք է լինի այսպես։ --Lilitik22 (քննարկում) 14:00, 12 Փետրվարի 2014 (UTC)

Լիլիթ Ջան ես չեմ ասում,որ իմ հոդվածը կատարյալ է,այլ ցանկանում եմ ասել, եթե դուք ուշադիր կարդաք իմ գրածը և նախորդը, որը ես ոչ թե ջնջելով ուզում եմ վնաս տալ հայկական վիքիպեդիան,այլ զարգացնել այն,կհասկանաք որ իմ ներդրածը ավելի ճիշտ է։--Narek 16 (քննարկում) 14։30, 12 Փետրվարի 2014 (UTC)

Մեծ ազգային խնդրանք

Հարգելի Լիլիթ, ես Ձեզ խնդրում եմ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածել Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։ Կներեք ավել պակասի համար ։) --Գարդմանահայ (քննարկում) 20։28, 14 Փետրվարի 2014 (UTC)

Ներողություն միջամտության համար, բայց միանում եմ Գարդմանահային և կոչ եմ անում բոլոր մասնակիցներին նույնպես վարվել:--֎ Պանդուխտ 21:14, 14 Փետրվարի 2014 (UTC)
Կներեք, որ միջամտում եմ, բայց ես էլ եմ միանում Գարդմանահայի առաջարկին--ՀայկԱփրիկյան 15:57, 15 Փետրվարի 2014 (UTC)
ս՞ա է Ազատագրական բանակ (կամավորական ջոկատ) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Kareyac (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հա, Kareyac ջան, շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17:59, 21 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշաններ 2014, փետրվար

Վարդան Մամիկոնյանի անվան շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Արցախի պատերազմին նվիրված հոդվածների շարքի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։50, 25 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան :) --Lilitik22 (քննարկում) 16:52, 25 Փետրվարի 2014 (UTC)

բոտի սխալի արձագանք

ողջույն Լիլիթ ջան, գրում եմ կապված այս հարցի հետ, այն ինչ որ այն ժամանակ արելի է AWB-ով, հիմա նորից արեցի, նորմալ է հիմա, երևի այն ժամանակ մի բան այն չեմ արել, ինչևէ։ --ERJANIK 06։21, 5 Մարտի 2014 (UTC)

Դրախտի տեղը

Լիլիթ ջան, այստեղ մեկ անվանումն է, այստեղ ուրիշ։ Տարբ՞եր են։ - Kareyac (քննարկում) 15։57, 8 Մարտի 2014 (UTC)

Կարեյաց ջան, ՂԱՊ հանրագիտարանում 2 Դրախտիկ կա, մեկը՝ Քաշաթաղի շրջանում, մյուսը՝ Հադրութի։ Դրախտաձոր չկա գրած․․․ Չգիտեմ նույնն են, թե չէ․․․ --Լիլիթ (քննարկում) 16:06, 8 Մարտի 2014 (UTC)[reply]
Ըստ կադաստրի (1, 2, 3, 4), վիճակագրության ծարայության, ֆինէկոնոմիկայի, և արդարատության նախարարությունների Դրախտաձոր, իսկ Դրախտիկը Հադրութում է։ - Kareyac (քննարկում) 15:35, 10 Մարտի 2014 (UTC)[reply]
Չգիտեմ, Կարեյաց ջան։ Ինչ հանրագիտարանում գրած էր, էն էլ գրել եմ։--Lilitik22 (քննարկում) 15:37, 10 Մարտի 2014 (UTC)[reply]
Պարզ է Լիլիթ ջան, ուղղակի փաստն եմ արձանագրում :) և կարձիքդ ուզումեի լսեյի։ - Kareyac (քննարկում) 15:48, 10 Մարտի 2014 (UTC)[reply]

Հարց

Հարգելի Lilitik22, կարելի է իմանալ, թե ինչու եք ամեն անգամ հեռացնում mixedlur.wordpress.com կայքի մասին MixedLur վերնագրով հոդվածը։ Այն չեզոք է և գովազդ չի հանդիսանում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tigran Stepanyan 13 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ջնջվել է, որովհետև այն չի համապատասխանում Վիքիպեդիայի նշանակալիության ուղեցույցին, որի մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ ավելի մանրամասն այստեղ։ Պետք է պարզապես հաշվի առնել այն, որ վիքիպեդիան դա պարզապես կայք չէ, այլ հանրագիտարան։ Շնորհակալություն--Lilitik22 (քննարկում) 09:03, 12 Մարտի 2014 (UTC)[reply]
Լիլ, 1։ @ջեօ 09:49, 12 Մարտի 2014 (UTC)[reply]

Արյունատար համակարգի համար

Ողջույն հարգելի Lilitik22։Ինչպե՞ս եք։Ունեմ հետևյալ խնդրանքը։Արյունատար համակարգ հոդվածը ցանկանում են ներկայացնել Ցուցափեղկում։Իչպե՞ս կարող եմ անել։Եթե դժվար չէ,կարող եք՞ դուք այն ներկայանցնել Ցուցափեղկում։Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 14։58, 19 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան։ Լավ եմ, դո՞ւ :) Նարեկ ջան, հոդվածը նախ պետք է անցնի գնահատման փուլը, որտեղ տարբեր մասնակիցներ հոդվածում նկատված թերություններն են խնդրում ուղղել։ Միանգամից որպես ընտրյա՞լ հոդվածի թեկնածու ես ցանկանում ներկայացնել։ Իմ կարծիքով ավելի լավ է ներկայացնել որպես լավ հոդվածի թեկնածու, եթե ընտրվի, մի քանի ամիս անց էլ ներկայացնես որպես ընտրյալ։ Սա որպես խորհուրդ։ Սպասում եմ պատասխանիդ։ --Lilitik22 (քննարկում) 15:15, 19 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար:Ճիշտն ասած ես այն չգիտեմ ինչպես ներկայացնեմ:Կարո՞ղ եք ինձ օգնել:Սպասում են ձեր օգնությանը:Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 16:37, 19 Մարտի 2014 (UTC)[reply]
Հա, ես կներկայացնեմ, բայց ո՞ր մեկին, լավ հոդվածին, թե՞ ընտրյալին։ Չպատասխանեցիր այս հարցիս․․․ --Lilitik22 (քննարկում) 16:47, 19 Մարտի 2014 (UTC)[reply]
Լավ հոդվածին:Խնդրում եմ ներկայացրա նաև Հենաշարժիչ համակարգը: Շնորհակալություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek 16 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Արված է, քննարկմանը կարող ես հետևել այս հղումով։--Lilitik22 (քննարկում) 17:12, 19 Մարտի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ 2014թ. (մարտ)

Ռազմական շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը Ձեզ Ազատամարտիկների ամիս նախագծի շրջանակներում ռազմական թեմատիկան էապես զարգացնելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 07։21, 20 Մարտի 2014 (UTC)
Շնորհակալություն :)--Lilitik22 (քննարկում) 07:22, 20 Մարտի 2014 (UTC)[reply]

Մամու՞լ, թե՞ պարբերական, իսկ միգուցե երկու՞սն էլ

Ողջույն։ Հայերեն Վիքիպեդիայում կա հետևյալ երկու կատեգորիաները՝ «Կատեգորիա:Հայ մամուլ» և «Կատեգորիա:Հայկական պարբերականներ»։ Իմ կարծիքով այս երկուսը նույն իմաստն ունեն։ Միգուցե միացնենք իրա՞ր։ Իսկ ընդհանրապես, այս ոլորտում փոքր ինչ խառնաշփոթ է և թերթի մասին հոդված գրողը դժվար է կողմնորոշվում, թե որ կատեգորիան տեղադրի ու արդյունքում ստացվում է, որ միանգամից մի քանի նմանատիպ կատեգորիաներ է տեղադրում, ինչպես ես։ Ի՞նչ կասես։--Գարդմանահայ (քննարկում) 15։21, 26 Մարտի 2014 (UTC)

Ինչպես օրինակ սա։--Գարդմանահայ (քննարկում) 15:25, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Հայ մամուլը դա ընդհանուր կատեգորիան է (ծառի ամենավերևում կանգնածը), որի մեջ են մտնում պարբերականները, որի մեջ մտնում են թերթերը և այլն։ --Լիլիթ (քննարկում) 17:54, 26 Մարտի 2014 (UTC)[reply]
Պարզ է։ Այդ դեպքում ազատ ժամանակ ունենալու դեպքում որոշ շտկումներ կանեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:14, 26 Մարտի 2014 (UTC)[reply]

Խնդրանք

Ողջույն հարգելի Lilitik22:Ինչպե՞ս եք:Կարո՞ղ եք ինձ ուղարկել շնչառության վերաբերյալ նկարներ:Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 10:43, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Բարև, Նարեկ ջան։ Պետք է նայես վիքիպահեստում։ Ցավոք, ինքս չեմ կարող փնտրել․․․ --Լիլիթ (քննարկում) 10:57, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

ոչ հասկանալի պատկեր

ողջույն Հարգելի՛ Lilitik22, ինչպես ես?, խնդրեմ կասես թե Hayk Harutyunyan.JPG պատկերը ի՞նչ նպատակով է բեռնվել: --ERJANIK 10:30, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Երջանիկ ջան, նպատակի մեջ նշել եմ, իր մասնակցային էջի համար է պետք։ Հայկը խնդրեց, որ ես բեռնեմ։ Մասնակցային էջը ընթացքի մեջ է։--Լիլիթ (քննարկում) 10:34, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Բարև Ձեզ, Երջանիկ: Ես եմ խնդրել Լիլիթին, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում, եթե հնարավոր լինի, զբաղվենք էջի «վերանորոգմամբ»: --Hayk.arabaget (քննարկում) 13:40, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]
պարզ է, մի տեսակ ոչ ստանդարտ բան է, բայց միթե այդ պատկերը ոչ ազատ պատկեր է, գոներ դարձրեք ազատ պատկեր, թեկուզ վիքիպահեստ մի բեռնեք, ուղղակի ճիշտ արտոնագրով գրեք: --ERJANIK 23:59, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Երջանիկ ջան, նկարը պրոֆեսիոնալ նկարիչ է նկարել, հետևաբար հեղ․ իրավունքներ։ --Լիլիթ (քննարկում) 04:07, 2 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան ո՞նց ես, գիտես այս պատկեր հետ կապված համենայնդեպս չգիտեմ, թեկուզ և մասնակցային էջի համար է օգտագործվում, բայց հնարավոր է խախտում է այն կետը, որ կենդանի մարդկանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրի տակ, միթե՞ տվյալ մասնակիցը չի կարող իր սեփական լուսանկաներից մեկը բեռնել և օգտագործել այն, որպես ազատ պատկեր, չլավ չեմ հասկանում: --ERJANIK 07:37, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Լավ եմ, Երջանիկ ջան։ Կարծում եմ այս դեպքը տարբերվում է մնացած կենդանի անձանց լուսանկարների դեպքից, քանզի մեր խմբագրի նկարն է։ Եթե այդքան խնդիրների տեղիք է տալիս, ապա նկարը կբեռնեմ որպես ազատ պատկեր մեր վիքիում։ --Լիլիթ (քննարկում) 07:45, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]
ես ոչ թե ասում եմ որ տեղիք է տալիս, այլ ասում եմ ու հարցնում եմ արդյո՞ք տեղիք չի տալիս, չգիտեմ, ամեն դեպքում կարող ես բեռնել ազատ պատկեր բայց չբեռնել վիքիպահեստ հասկանալի պատճառներով: --ERJANIK 08:41, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Բարև բոլորին: Մասնակիցը չի կարող բեռնել, Երջանիկ ջան, մի քանի անգամ փորձել եմ, չի ստացվել: Պարզվում է՝ իմ սեփական նկարը չեմ կարող բեռնել: Ինչ խնդիր կա ոչ ազատի հետ? եթե նկարի մեջի մարդը գիտի դրա մասին, ու թույլատրումա? ոչ հանրագիտարանային էջա, ոչ վիքիէջ, ընդամենը իմ պրոֆիլնա, ու մի հարց, եթե ես չեմ ուզում որ իմ նկարը օգտագործեն, ոնց անեմ՝ ոչ ազատը չի կարելի, ազատն էլ՝ կօգտագործեն--Hayk.arabaget (քննարկում) 20:19, 9 Ապրիլի 2014 (UTC)[reply]
հասկացա, դե լավ մեծ խնդիր չի, բայց ինձ հետաքրքիր է, կգրեմ մետա-վիքիի ադմիններից մեկին տեսնենք ինչ կասեն: --ERJANIK 00:28, 10 Ապրիլի 2014 (UTC)[reply]
նկարը արդեն փոխված է ազատով --Hayk.arabaget (քննարկում) 03:24, 10 Ապրիլի 2014 (UTC)[reply]

հարց

Սիրելի Լիլիթիք22, անունս Արմէն Կիւրեղեան է:
Նախ եւ առաջ շնորհակաութիւնս քու աշխատանքիդ համար:
Երկու հարցանք ունիմ -
1 - այս վերջերս Վիքիպեդիայի հայ եջերըը ալ` ArialAMU ֆոնթով չեն տեսնուիր այլ` ուրիշ տգեղ տարերով - ինչպէս՞ կրնամ ArialAMUով գրել՞
2 - այս առտու անդրադարձայ որ L´on Gurekian եւրոպական էջերու linkը դէպ ի հայերէն իմ էջիս չեր դիտեր այլ` - Լևոն Կյուրեղյան - նոր էջի մը Beko ի կողմանէ գրուած: Այս չեմ կրնար հանդուրժել քանզի մեր մականունը 1700 տարիներէն ԿԻՒՐԵՂԵԱՆ է եւ կը հետեվի Դրապզոնցի Կիւրեղ Սաղրեան Իշխանապետի գերդաստանէն:
Կը շնորհակալէմ եթէ խորհուրդ մը կրնաս տալ:
Արմեն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Villaararat (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Villaararat (քննարկում) 10:09, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]

հարգելի Արմեն, խնդրեմ նայեք այս տեղը, այնտեղ հղումները Լեւոն Կիւրեղեան էջին են, իսկ ֆոնտերի հետ կապված այո, իսկապես ինչ-որ բան փոխվել է, նման հարցերը կարգավորել է Մասնակից:Xelgen-ը, տեսնենք ինչ կասի նա: --ERJANIK 07:48, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ողջո՜ւյն, հարգելի Արմեն։
  1. այս հարցի համար կխնդրեմ մեր մասնակիցներից Ալեքսեյին, որպեսզի պատասխանի, քանի որ ես այս հարցում չեմ կարող որևէ բանով օգնել Ձեզ։
  2. քանի որ այս վիքիպեդիան արևելահայերեն է, որտեղ գրվում են նաև արևմտահայերեն հոդվածներ, ապա հոդվածների link-ը այլ լեզուներից դրվում է արևելահայերեն գրված հոդվածին։ Լևոն Կյուրեղյան հոդվածի աջ մասում հղում (link) կա, որը տանում է դեպի արևմտահայերեն հոդված։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիային միանալու համար և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 07:50, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]
ես գրել եմ Ալեքսեյին, բայց այս խնդիրը փաստորեն միայն մեզ մոտ չի, այլ վիքինախագծերում նույնպես փոխվել է այս միասնական font-ով, նայեք ռուսերեն, անգլերեն վիքիներում, նաև մետա-վիքիում, ի դեպ մետա վիքիի ադմիններից մեկին գրել եմ, տեսնեմ ինչ կասի: --ERJANIK 08:20, 4 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հարց

Ողջույն հարգելի Lilitik22:Ինչպե՞ս եք:Ունեմ հետևյալ հարցը:Ես կարող է մարսողություն հոդվածը մաքրել և այնտեղ գրագետ հոդված ներդնեմ:Սպասում եմ ձեր պատասխանին:Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 19:47, 11 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Նարեկ ջան։ Որևէ հոդված վիքիպեդիայում մաքրել չենք կարող, մաքրման ենթակա հոդվածներն անմիջապես հեռացվում են ադմինների կողմից։ Եթե հոդվածը մնացել է, հետևաբար այն ջնջելու ենթակա չէ։ Կարող ես որոշ փոփոխություններ անել, սակայն ամբողջովին ջնջել ու քոնը շարադրել՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 20:27, 11 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Վերանուանում Լաթաքիայի

Ջնջուել է շիտակ Լաթաքիա յոդուածը եւ հիմա ունինք սխալ անուանումով իբր Լաթակիա (արևմտահայերեն): Պէտք է պահել արեւմտահայերէն տարբերակը իբր Լաթաքիա։ Անիմաստ է արեւելահայերէն ուղղագրութիւն գործածել արեւմտահայերէն յոդուածներու մէջ ինղպէս ըրած էք: Տես օրինակ՝ Բեյրութ, արեւմտահայերէն յոդուածը՝ Պէյրութ (արևմտահայերեն) ոչ թէ Բեյրութ (արևմտահայերեն): Նոյնն է Լաթաքիա քաղաքի պարագան: Լաթակիա անընդունելի է։ Նոյն նշումը ըրի Gardmanahay-ին Տեսէք նաեւ https://www.google.com/#q=%D4%BC%D5%A1%D5%A9%D5%A1%D6%84%D5%AB%D5%A1 ուր յստակօրէն Լաթաքիա է Werldwayd (քննարկում) 10:59, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հարգելի Werldwayd, հասկացա խնդրի էությունը։ Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կփոխեմ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 11:49, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Բարև Ձեզ:

Սա հայերեն վիքիպեդիան է, որը գրված է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝ հայերենով, հոդված 12, ՀՀ սահմանադրություն: Տվյալ դեպքում արևելահայերենի մասին է խոսքը, բնականաբար: Հայաստանի Հանրապետությունում բոլոր պաշտոնական փաստաթղթերը, դասագրքերը, գիտական աշխատությունները, մամուլը գրված է արևելահայերենով: Հետևաբար՝ վիքիպեդիան ևս ենթադրում է արևելահայերենի գործածումը՝ որպես հանրագիտարան՝ առաջին հերթին՝ Հայաստանի հանրապետության բնակչության, ինչու չէ նաև Արցախի, Ջավախքի ու Սփյուռքի մեր հարգարժան հայրենակիցների համար, ովքեր մեր ազգի մի մասն են այնքանով, որքանով և ՀՀ տարածքում բնակվող ցանկացած հայ:

Սփյուռքի մեր հայրենակիցները խոսում են արևմտահայերեն. ինչ անել: Առայժմ վիքիպեդիան բավարարվում է ընդամենը հղումներով՝ արևմտահայերեն տարբերակով: Երբ արևմտահայերեն վիքիպեդիան զարգանա, վիքիպեդիայի ադմինները կմտածեն այդ հարցի շուրջ: Հնարավոր է՝ այն դառնա ինքնուրույն, այնպես, ինչպես նորվեգերենը՝ 2 տարբեր ճյուղով է ներկայացված,կամ արաբերենից անջատ՝ կա նաև եգիպտական վիքիպեդիա և այլն: Այս որոշումը դեռ չի կայացվել, քանի որ արևմտահայերենով հոդվածների բավարար քանակ չկա: Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ սա ոչ մի սեպարատիստական բնույթ չի կարող ունենալ, այլ ընդամենը կլինի փոխօգնության տեսակ: Դա կապված կլինի արևմտահայերենի ակտիվությունից: Սակայն մինչ այդ՝ արևմտահայերեն հոդվածները կներառվեն հայերեն վիքիպեդիայում՝ որպես այլընտրանք:

Հիմա անդրադառնանք բուն խնդրին: Քաղաքների անունները պետք է նշել այնպես, ինչպես արևելահայերենում են, որովհետև նույն քաղաքների մասին գրված է Հայաստանում տպագրված գրքերում: Որպես հանրագիտարան՝ վիքիպեդիան պետք է հետևի ընդհանուր դրույթներին: Շատ ցանկալի կլինի արևմտահայերեն տարբերակը, բայց դա չի նշանակում, որ արևելահայերեն հնչողությունը պետք է փոխվի արևմտահայերենի: Կոնկրետ արաբերենի պարագայում, ق հարֆը հայերեն է տառադարձվում կ, իսկ ك հարֆը՝ ք: Դրա համար անհրաժեշտ է գրել հենց Լաթակիա:

Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 17:02, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանի համար։ Կարծում եմ փոքր-ինչ շփոթմունք առաջացավ, Հայկ ջան, քանի որ խոսքը գնում է արևմտահայերեն հոդվածի անվան մասին, ոչ թե արևելահայերեն։
Հարգելի Werldwayd, եթե արևմտահայերեն ք-ով տարբերակն է ճիշտ, ապա պետք է վերանվանվի, ինչը որ Գարդմանահայն արդեն արեց։ Ի դեպ, հոդվածներ Դուք էլ կարող եք վերանվանել՝ սեղմելով համապատասխան կոճակի վրա՝ դիտել պատմության կողքը։
Իսկ ինչ վերաբերվում է արևմտահայերեն վիքիպեդիա բացելուն, ապա ասեմ, որ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ և շատ ուրախ կլինենք, եթե արևմտահայ վիքիխմբագիրների թիվն աճի :) --Լիլիթ (քննարկում) 17:21, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ուրեմն ամենասկզբից սխալ եմ հասկացել: Միանգամայն ճիշտ եք, հարգելի Werldwayd, արևմտահայերեն հոդվածը չպետք է լինի արևեահայերեն վերնագրով: --Hayk.arabaget (քննարկում) 17:23, 21 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Թավատառ հոդված

Բարև հարգելի Lilitik22: շնորհակալություն եմ հայտնում քեզ իմ հօդվածը ուղղելու համար – Այս անստորագիր գրառման հեղինակն է Alex24 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Խնդրեմ, Alex24 ջան։ Հարցեր լինեն, դիմիր :) --Լիլիթ (քննարկում) 10:12, 24 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ծննդյան շնորհավորանք

Եվս մեկ անգամ շնորհակալություն, Դավիթ ջան (այս անգամ ավելի վիքիաբար) ;) միլիոնավոր էլ, որ լինի, էլի գոհ կլինեմ :D --Լիլիթ (քննարկում) 11:46, 26 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Առաջարկ

Ողջույն հարգելի Լիլիթ, ուշացումով շնորհավոր ծննդյան կապակցությամբ, վիքիերազանքների կատարում եմ մաղթում այս տարվա կտրվածքով: Առաջարկս վերաբերելու է հայկական սփյուռք հոդվածին))) : Քանի որ դու նախկինում գնահատման ես առաջարկել, դրա քեզ եմ ասում (ենթադրում եմ, որ դու դիմելաձևը ընդունելի է):

  1. Անհրաժեշտ է բոլոր դրոշների մոտ նշել պետության անվանումը, հակառակ պարագայում տպավորություն է, թե բնակչության թիվը քաղաքին է վերաբերում, այլ ոչ թե պետությանը: Եթե էջի հորիզոնական կտրվածքի խնդիր է առաջանում, կարելի է հիմնական համայնքներ բաժնում տեղադրել այս կաղապարը <br />, երկար կլինի, բայց ավելի որակյալ ցուցակ կլինի: Հա մոռացա ասեի նույնը քաղաքների դրոշների մոտ:
  2. Յուրաքանչյուր թվային ցուցանիշի մոտ անհրաժեշտ է նշել փակագծերում տարեթիվ և հղում: Տվյալ դեպքում ինչքան գիտեմ բոլորը Սփյուռքի հանրագիտարանից ես վերցրել, որպեսզի նույնից 100 չլինի հղման որոշակի ձև կա կարծում եմ գիտես: Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հետագայում առանձին թարմ ցուցանիշներ թարմացնելու հնարավերություն լինի, հակառակ պարագայում թարմացնելու դեպքում խառնաշփոթ կառաջանա:
  3. Հոդվածներ սյունակում անհրաժեշտ է ստորակետեր դնել, եթե օրինակ Ռուսաստանի դեպքում երեքն են:
  4. Որոշակի ենթադրաբար թարմ տեղեկատվություն կարելի է վերցնել այս ցուցակից [1], օրինակ Ավստրիա, Արգենտինա: Բայց այդ թվերը հաճախակի վիճարկելի են, եթե օրինակ այս հոդվածի առաջին մի քանի տողը կարդաս, պարզ կլինի ru:Армяне в Румынии: Հաճախակի մարդահամարների ժամանակ, հայերը չեն նշում, որ իրենք հայ են կամ ասենք նշում են կաթոլիկ են, ու մտնում ընդհանուր կաթոլիկ ցուցակի մեջ և այլն: Այսիքն այդ առումով ճշգրիտ տվյալներ չկան և խնդիր է առաջանում նշել հայկական աղբյուրների տվյալները, թե տվյալ պետության պաշտոնական թվերը, որպես լուծում ru:Армяне հոդվածում փակագծերում նշվում է կամ գնահատում կամ մարդահամար ....:--6AND5 (քննարկում) 18:24, 4 Մայիսի 2014 (UTC)[reply]
Ողջո՜ւյն, 6AND5 ջան։ Անչափ շնորհակալ եմ մաղթանքների համար :) Ճիշտն ասած աղյուսակն արդեն կար հոդվածում՝ ներածության հետ միասին։ Ես միայն մնացած բաժիններն եմ ավելացրել։ Նշածդ 1, 3, 4 կետերը կանեմ, հենց ժամանակ ունենամ, բայց թվային ցուցանիշերը չգիտեմ, թե տվյալ մասնակիցը որտեղից է վերցրել, որպեսզի հղումներ դնեմ։ Շատ շնորհակալ եմ հոդվածը նայելու և նկատառումներդ հայտնելու համար :) --Լիլիթ (քննարկում) 18:34, 4 Մայիսի 2014 (UTC)[reply]

Արարատյան հովիտի աղջիկը (ֆիլմ) - Արարատյան դաշտի աղջիկը (ֆիլմ)

Բարև հարգելի Lilitik22, «Արարատյան հովիտի աղջիկը» պետք է լինի «Արարատյան հովտի աղջիկը» (ի-ն ավելորդ է), իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, ֆիլմի հայերեն անվանումն է` «Արարատյան դաշտի աղջիկը»: «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմը arm-cinema.am կայքում --Armenavag (քննարկում) 17:43, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, հարգելի ArmenAvag: Արված է՝ Արարատյան դաշտի աղջիկը (ֆիլմ) --Լիլիթ (քննարկում) 17:49, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն արագ արձագանքելու համար: Մի բանել, պարզվում է հիմա նույն ֆիլմի մասին երկու էջ կա`
Ձեզ էլ շնորհակալություն նկատելու համար :) Այժմ մեկ հոդված ունենք։ --Լիլիթ (քննարկում) 18:11, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 մայիս

30 հոդված 45 օրում
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ 45 օրում 30 հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:00, 21 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Արման ջան։ --Լիլիթ (քննարկում) 04:08, 21 Մայիսի 2014 (UTC)[reply]


Մոլորակի Ամենաանկեղծ Մարդու շքանշան
Հարգելի՛ Lilitik22, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում անաչառ կերպով ձեր տեսակետը հայտնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:35, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]
Վայ, Արման ջան, անչափ շնորհակալ եմ շքանշանի և նման գնահատանքի համար :)--Լիլիթ (քննարկում) 06:05, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]

Անտառը լավ բան է

Հարգելի՛ Lilitik22, Խոսրովի անտառում գտնվող այս գեղեցիկ ջրվեժը նվիրում եմ Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում անտառների մասին բազմաթիվ արժեքավոր հոդվածներ ստեղծելու համար։ Ծառերը առանց ջրի չեն դիմանա, ջրեք այս ջրվեժի ջրով։ --Գարդմանահայ (քննարկում) 09:02, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ ))--Լիլիթ (քննարկում) 09:28, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]
Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը նրանում է, որ նրանից առաջ ոչ ոք այդպիսի բան չի արել։ --Մասնակից:Abalabekyan (քննարկում) 14:14, 25 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, Ձեզ արդեն պատասխանել են այստեղ։ --Լիլիթ (քննարկում) 11:17, 25 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Lilit սույն աշխատանքը և Տիրոլում ստեղծված արվեստի ձևա լրիվ տարբեր բաներ են, ես նկարներ կբեռնեմ և աղբյուրներ կտեղադրեմ ու դուք կտեսնեք տարբերությունը։ --Մասնակից:Abalabekyan (քննարկում) 19:43, 25 Մայիսի 2014 (UTC)[reply]

gender composition

Can you help specifying the gender composition of the Armenian Wikipedia editor community? Ad Huikeshoven (քննարկում) 14:59, 26 Մայիսի 2014 (UTC)[reply]

Hi, yes sure. How can I help? --Լիլիթ (քննարկում) 15:05, 26 Մայիսի 2014 (UTC)[reply]

Խնդրանք

Հարգելի Lilitik22 , շնորհակալություն եմ հայտնում թարգմանչի անկյունում (ռուսերենի աշխատասեղան) կատարած Ձեր աշխատանքի համար: Խնդրում եմ ստուգել կատարված թարգմանությունները, կատարել ուղղումները և տեղեկացնել, թե երբ կարող եմ այն տեղադրել հոդվածում: --Manemargaryan

Ողջույն, Մանե ջան։ Վաղը կնայեմ։ Երբ տեսնես, որ վերստուգողը դրել է արված է կամ ստուգված է կաղապարը, ապա կարող ես տվյալ բաժինը տեղափոխել հոդված։ Քեզ էլ շնորհակալություն նախագծին մասնակցելու համար :) --Լիլիթ (քննարկում) 17:10, 1 Հունիսի 2014 (UTC)[reply]

Պորոշենկոյի մասին հոդվածը

Պորոշենկոյի հոդվածին նորից ինչ որ բան է պատահել, այն դուրս է եկել լեզուների շարքից: 217.76.1.22 09:00, 11 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հոդվածը վերանվանվել էր, այդ պատճառով դուրս էր եկել, հիմա ամեն ինչ նորմալ է։ --Լիլիթ (քննարկում) 09:07, 11 Հունիսի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 հունիս

Անքուն Աչք
Հարգելի՛ Lilitik22, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:56, 16 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մերսի, Արման ջան :) --Լիլիթ (քննարկում) 11:01, 16 Հունիսի 2014 (UTC)[reply]

Արված է կաղապար

Ողջո՜ւյն, Լիլիթ ջան։ Խնդրում եմ շաաաատ ուշադիր լինել կաղապարները խմբագրելիս։ Շնորհակալություններ շնորհակալությունների համար։ ))) - Kareyac (քննարկում) 18:15, 20 Հունիսի 2014 (UTC)[reply]

--Լիլիթ (քննարկում) 18:40, 20 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարց

Ողջույն հարգելի Lilitik22: Ինչպես եք: Ունեմ հետևյալ հարցը: Կարո՞ղ եք այնպես անել, որ Նյութափոխանակություն հոդվածը դնել քվեարկության և լինի որպես լավ հոդված: Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 14:34, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Լավ եմ, շնորհակալություն, դո՞ւ։ Նարեկ ջան, հոդվածները հեշտությամբ լավ կամ ընտրյալ չեն դառնում, հարկավոր է շատ-շատ աշխատել։ Կոնկրետ Նյութափոխանակություն հոդվածն էլ, ըստ իս, աշխատելու կարիք ունի՝ մասնավորապես ծանոթագրությունները քիչ են, այսինքն՝ հոդվածը լավն է համարվում, եթե խմբագիրներն այն գրելիս օգտվել են շատ աղբյուրներից։ Համենայն դեպս, եթե ցանկանում ես, կարող ես այն ներկայացնել գնահատման այս հղումով։--Լիլիթ (քննարկում) 15:13, 24 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22:Ինչպե՞ս եք:Կարո՞ղ եք նյութափոխանակություն հոդվածը դնել քվեարկության:--Narek 16 (քննարկում) 15:30, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Բարև, Նարեկ ջան։ Ճիշտ կլինի, որ հոդվածում էական ներդրում անողը այն դնի գնահատման։ Հղումը քիչ վերևում դրել եմ։ --Լիլիթ (քննարկում) 15:42, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Շատ շնորհակալություն:Հոդվածը իսկապես լավն է չէ?:--Narek 16 (քննարկում) 15:43, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Որպես հոդված այո, բայց որպես լավ կամ ընտրյալ հոդվածի թեկնածու, ճիշտն ասած, դեռ աշխատելու կարիք ունի․․․--Լիլիթ (քննարկում) 15:49, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Լիլիթ:Այդ հոդվածը վերաբերվում էր Ֆոտոսինթեզին:Ես պարզապես արագ աշխատելուց պատահական ջնջել եմ:Խնդրում եմ վերականգնել այն ինչ ես ներդրել եմ:--Narek 16 (քննարկում) 17:51, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան, քանի անգամ կարելի է զգուշացնել․․․ Կատաբոլիզմ հոդվա՞ծն էլ պատահաբար ջնջեցիր․․․ Ֆոտոսինթեզում ավելացրած քո նյութը տեղափոխել եմ քո ավազարկղ։ Կարող ես հոդված տեղափոխել միայն եթե համադրես արդեն իսկ առկա նյութի հետ։ Իսկ մյուս անգամ նման բան կրկնվելու դեպքում արգելափակումն անխուսափելի կլինի․․․ --Լիլիթ (քննարկում) 18:06, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Լիլիթ:Ես հասկացա,որ սխալ եմ թույլ տվել,բայց այդ ձևով,որ արգելափակում կլինի չի կարելի:Մարդը անսխալ չի լինում,եթե մարդը բազմիցս սխալ է կրկնում ապա ոչ թե պետք է արգելափակել այդ մասնակցին,այլ բացատրել թե ինչ հետևանքներ կլինեն եթե հոդվածը ամբողջությամբ մաքրվի ու նոր հոդված տեղադրվի:ՈՒ նաև պետք է հաշվի առնել մասնակցի ներդրումները:Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 09:19, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան, հենց հաշվի առնելով քո ներդրումները, չեմ արգելափակել։ Քո փոխարեն մեկ ուրիշ խմբագիր լիներ, հիմա վաղուց էի արգելափակել։ Քեզ բազմաթիվ անգամներ զգուշացվել է, որ չի կարելի ջնջել մյուս խմբագիրների կատարած աշխատանքը՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Դե հիմա դու ինձ ասա, 7 անգամ բացատրելուց հետո, եթե դու շարունակում ես հոդվածի բովանդակությունը ջնջել ու քոնը դնել, ի՞նչ ես ակնկալում ինձնից, որ անեմ․․․ Էլ ի՞նչ ձև բացատրենք․․․ --Լիլիթ (քննարկում) 09:36, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Լիլիթ ջան եթե այս անգամ ես նույն վրիպակը ցույց տամ այնպայման արգելափակեք:Շնորհակալություն:Նաև ներողություն:--Narek 16 (քննարկում) 09:44, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ներողության կարիք ընդհանրապես չկա, Նարեկ ջան։ Հուսով եմ արդեն ուշադիր կլինես խմբագրելիս և նման խնդիրներից կխուսափենք։ --Լիլիթ (քննարկում) 09:47, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի Լիլիթ:Կարող եք ինձ Էներգետիկ փոխանակության Շնչառության հոդվածը ցույց տալ:Չեմ կարողանում փնտրել:Բերում է մարդու շնչառությունը:--Narek 16 (քննարկում) 09:55, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան, Շնչառություն հոդվածը սա է, իսկ Էներգետիկ փոխանակությունը Նյութափոխանակություն հոդվածի ենթաբաժինն է։--Լիլիթ (քննարկում) 10:11, 26 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նվեր, մոդիֆիկացված կաղապարի տեսքով)))

Վայ, մերսի շատ, 6AND5 ջան։ Շատ գեղեցիկ են --Լիլիթ (քննարկում) 15:34, 27 Հունիսի 2014 (UTC)[reply]

Սանկտ Պետերբուրգի շքանշան

Պատկեր:Rsz Ս․ Պետերբուրգ2223.jpg Սանկտ Պետերբուրգի շքանշան
Հարգելի Լիլիթ , այս շքանշանը քեզ, «Պետերբուրգյան միամսյակ» նախագիծն սկսելու և Սանկտ Պետերբուրգին նվիրված հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում զարգացնելու համար։ 70-րդ հոդվածի համար, որ գրել ես 10 օր առաջ, արդեն նվերը պատրաստ է: Վաղը իմ հետ կժամանի : Շնորհակալություն --Hayk.arabaget (քննարկում) 09:29, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ :))) Բայց դե միամսյակը շարունակվում է --Լիլիթ (քննարկում) 09:31, 28 Հունիսի 2014 (UTC)[reply]

Պետերբուրգյան միամսյակ նախագծի հաղթող

Վիքի նախագծի հաղթողի շքանշան
Հարգելի Լիլիթ, այս շքանշանը շնորհվում է Ձեզ Պետերբուրգյան միամսյակ համագործակցության նախագծին մասնակցելու և հաղթող ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն Ձեզ նախագծի շրջանակներում Ձեր 40 ստեղծած և բարելավված հոդվածների համար։--Hayk.arabaget (քննարկում) 20:25, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Վայ, մերսի շատ, Հայկ ջան, շքանշանն անսպասելի էր․․․ --Լիլիթ (քննարկում) 20:46, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Իրականում դու շատ ավելիին ես արժանի, ուղղակի էս շքանշանների ձևերը չեմ սովորել, հետո մենաշնորհի պես բանա... Հետո՝ շքանշանով չի...--Hayk.arabaget (քննարկում) 20:48, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]
--Լիլիթ (քննարկում) 20:51, 1 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilit:Ինչպե՞ս եք:Կարող եք ինձ ցույց տալ միզագոյացում հոդվածը ռուսերեն լեզվով,որպեսզի ես այն զարգացնեմ նաև հայերեն լեզվով:Չեմ կարողանում փնտրել:Նաև մեկ այլ խնդրանք ունեմ:Ես ինչպե՞ս կարող եմ նախադասությունը փոփոխել,որպեսզի խնդիր չունենամ լրիվ մաքրելու և նորը ներդրելու հետ:Նաև ինչպես կարող եմ վիքիգրքերում ներդրում կատարել,առանց ինչ-որ խնդիրների և ին՞չ ներդրում անեմ:--Narek 16 (քննարկում) 17:19, 5 Հուլիսի 2014 (UTC)[reply]