Կանոնիկ բաշխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնիկ բաշխում, Գիբսի բաշխում, վիճակագրական ֆիզիկայի հիմնական օրենք, որոշում է շրջապատի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող մակրոսկոպիկ փակ համակարգի մաս կազմող ցանկացած մակրոսկոպիկ համակարգի (ենթահամակարգ)՝ տվյալ միկրովիճակում գտնվելու հավանականությունը։

Դասական վիճակագրական ֆիզիկայում կանոնիկ բաշխումը (ստացել է Զ.Ու. Գիբսը 1901 թվականին) ունի տեսքը, -ն հավանականությունն է այն բանի, որ համակարգը կազմող մասնիկների շարժման քանակների և կոորդինատների համախմբի արժեքներն ընկած են համապատասխանաբար և տիրույթներում. -ն համակարգի էներգիան է, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը, -ն՝ Բոլցմանի հաստատունը։ հաստատունը որոշվում է պայմանից և կապված է համակարգի ազատ էներգիայի հետ։ Քվանտային վիճակագրությունում կանոնիկ բաշխումն ունի տեսքը, որտեղ -ը համակարգի էներգիան է քվանտային -րդ վիճակում, իսկ -ն հաստատուն է և որոշվում է պայմանից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 241 CC-BY-SA-icon-80x15.png