«Երուսաղեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ roboto aldono de: ceb:Herusalen
Տող 246. Տող 246.
[[sl:Jeruzalem]]
[[sl:Jeruzalem]]
[[sm:Ierusalema]]
[[sm:Ierusalema]]
[[so:Qudus]]
[[sq:Jeruzalemi]]
[[sq:Jeruzalemi]]
[[sr:Јерусалим]]
[[sr:Јерусалим]]

08:09, 5 Սեպտեմբերի 2009-ի տարբերակ

Երուսաղեմ

Երուսաղեմ` (եբր. ירושלים‎ Յերուշալաիմ, արաբ. القدس‎‎ ալ-Քուդս), հին մերձարևեյլան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում` 650—840մ բարձրության վրա: Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին: Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդաիզմ, քրիստոնեություն, իսլամ:

Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից:

Երուսաղեմի կարգավիճակը

Եվ Իսրայելը և Պաղեստինը Երուսաղեմը պաշտոնապես համարում են իրենց մայրաքաղաքը, չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը: Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչվել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը: Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում:

Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է: ՄԱԿ ԳԱ-ի 1947թ. նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես "Պաղեստինի բաժանման բանաձև", ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան:

1950թ. Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք: Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական և պետական կառույցները: 1950-1967թթ, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը:

1967թ. Յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղում իր սուվերենության մասին:

Երուսաղեմի մասին օրենքով (1980թ., հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք:

ՄԱԿԸ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում: Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում` Մեվասերետ-Սիոն:

Դեռևս 2000թ. ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն: Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր Հյուպատոսությունը:

2006թ. օգոստոսի 15-ին Կոստա-Ռիկայի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը: Այսկերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում:

Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ:

Երուսաղեմ` երեք կրոնների սրբավայր

Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր: Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը` Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար` վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիներիը, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը:

Երուսաղեմը հուդաիզմի ժամանակաշրջանում

Լացի պատ

Մ.թ.ա. 960թ. Սողոմոն թագավորը Մորիա սարի վրա կառուցում է Առաջին տաճարը, որը մ.թ.ա. 586թ. ավերվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից: Բաբելոնի գերությունից վերադառնալով հրեաները կառուցում են Երկրորդ տաճարը, որը գոյատևում է 500 տարուց ավելի, և ամբողջությամբ վերակառուցվում Հերովդես թագավորի կողմից (մ.թ.ա. 34-7թթ): Երուսաղեմի տաճարը, որը եղել է բոլոր ժամանակների հոյակապ կառույցներից մեկը, Երուսաղեմի խորհրդանիշն է համարվում, վկայում նրա մեծության ու հզորության մասին: Հրեական մեծագույն սրբավայրն ամբողջությամբ ավերվում է 70 թվականին, Հռոմեական կայսր Տիտոսի (10-րդ Հռոմեական կայսր) կողմից:

1534թ. Երուսաղեմում ծնվել է լուիրական Կաբբալաի (միստիկ-փիլիսոփայական հոգևոր ուսում) հիմնադիր Արին (ռաբբի Իսահակ Լուրիա Աշկենազի):

Երուսաղեմը իսլամի ժամանակաշրջանում

Պատկեր:Omara jerusalem.jpg
Ժայռի Գմբեթ

638թ. մուսուլմանները զավթում են Երուսաղեմը, Տաճարի սարը իսլամի սրբավայր հայտարարում, և մի հարյուրամյակի ընթացքում բլուրի վրա կառուցում են Ալ-Աքսա և Ժայռի Գմբեթ մոնումենտները:

Ըստ մահմեդականների Մուհամեդ մարգարեն գիշերը Կայծակ թևավոր ձիով Մեդինայից Երուսաղեմ ճանապարհորդելիս "իր սուրբ իզը դրել է Մորիա Ժայռի վրա, որը ճոճվում էր երկրի և երկնքի միջև": Կար բախում, որը հասնում էր մինչև դրախտի դարբասները, և Ժայռը ցնծության ձայն արձակեց: Բայց մարգարեն հրամայեց լռել, և ներս մտավ դրախտի դարբասներով: Իսկ Ժայռը նորից ընկավ երկրին և նորից վեր թռավ, և իր շարժման մեջ է մինչև հիմա:

Երուսաղեմը քրիստոնեության ժամանակաշրջանում

Երուսաղեմում բազթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում` Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը: Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք:

1099-1187թթ ինչպես նաև 1229-1244թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները: Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններվ:

Երուսաղեմում գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքությունը:

Երուսաղեմի պատմությունը

Երուսաղեմի պեղումները սկսվել են 1864թ, և շարունակվում են մինչ այսօր:

Մ.թ.ա. 5-4 հազարամյակ: Առաջին բնակավայրերի հնաբանական նշանները Տաճարի սարի արևելյան լեռնալանջում:

Ուշ բրոնզե դարում առաջին բնակավայրը հեբուսացիների քաղաքն էր, ովքեր քանանական ժողովուրդներից մեկն են (Բ Թագ. V): Այն գտնվում էր Օֆել սարի վրա (ներկա Երուսաղեմի հարավ-արևելյան մասում):

Տարբեր ժամանակներում Երուսաղեմի վրա տիրապետել են Հրեական թագավորությունը, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Սիրիան, Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆությունը, խաչակիրները, մոնղոլ-թաթարները, Էյուդների պետությունը, մամլուկների պետությունը, Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը:

Երուսաղեմը աստվածաշնչյան ժամանակաշրջանում

Հնգագրքում (աստվածաշնչի առաջին հինգ գրքեր` Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց, այսպես կոչված Մովսեսի Օրենքներ) Երուսաղեմը հիշատակվում է, որպես Շալեմ, կամ Հեբուս, որպես հեբուսացիների բնակավայր: Սիոն անունով, որի բացատրությունը հայտնի չէ աստվածաշնչից, առաջին անգամ կազմավորվել է հեբուսացիների քաղաքի ամրոցը:


Եվ ինքը, (Աբրահամը) Քոդողագոմորը ու անոր հետ եղող թագավորները զարնելէն ու դառնալէն ետքը, Սոդոմի թագավորը զանիկա դիմավորելու ելավ դեպի Շավէ ձորը (այսինքն Թագավորի ձորը): Եվ Սաղէմի թագավորը, Մելքիսեդեկ հաց ու գինի հանեց ու անիկա Բարձրեալ Աստուծոյ քահանա էր: Եվ օրհնեց զանիկա ու ըսավ. Օրհնեալ ըլլայ Աբրահամ, երկինքի և երկրի տերը եղող Բարձրեալ Աստուծմէն: Եվ Օրհնեալ ըլլայ Բարձրեալ Աստուածը, որ քու թշնամիներդ քու ձեռքդ մատնեց: Եվ անիկա ամեն տասանորդ տուավ անոր
Քանզի այս Մելքիսեդեկը Սաղէմի թագավորն էր, Բարձրեալ Աստուծոյ քահանան, որ Աբրահամը դիմավորեց` երբ անիկա թագավորներում կոտորածեն կդառնար ու օրհնեց զանիկա
Բայց Յուդայի որդիները կարող չեղան Երուսաղեմի մեջ բնակվող Յեբուսացիները վռնտել, ուստի Յեբուսացիները Յուդայի որդիներուն հետ Երուսաղեմի մեջ կբանակին մինչև այսօր


Առաջին Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 950-586թթ)

Դավթի քաղաքի վերակառուցում, մ.թ.ա. I դար

Ենթադրվում է, որ մ.թ.ա. 1000թ. հրեաները Դավիթ թագավորի ղեկավարությամբ զավթել են քաղաքը: Դավիթ թագավորը այստեղ կառուցում է իր քաղաքը, որը ստանում է «Իր Դավիթ» անունը և մեծ հանդիսությամբ այնտեղ է տեղափոխում Ուխտի Տապանակը (2Թագավորաց 6.), որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը քաղաքում, այսկերպ Դավիթը մայրաքաղաքը սուրբ քաղաք է դարձնում, որի շուրջ համախմբվում են Իսրայելի 12 ցեղերը:

Մ.թ.ա. 1000-586թթ - Երուսաղեմը Հրեական թագավորության մայրաքաղաքն է:

Երուսաղեմում Դավիթ թագավորը հեբուսացի Արավնից գնում է Մորիյա սարը, որտեղ ողջակեզներ էին մատուցում Իսրայելի Աստծուն: Ըստ աստվածաշնչի Մորիյան հենց այն սարն է, որտեղ տեղի է ունեցել Իսահակի զոհաբերությունը: Դավիթ թագավորը պատրաստվում է տաճար կառուցել այդ սարի վրա, սակայն Աստված Նաթան մարգարեի միջոցով արգելում է նրան կառուցել այն, այդ առաքելությունը թողնելով նրա որդի Սողոմոնի վրա:


Սողոմոն (մ.թ.ա. 970-930թթ) թագավորը Երուսաղեմի Տաճարի շինարարությունը սկսում է իր թագավորության չորրորդ տարում, 480թ., հրեաների Եգիպտոսից դուս գալուց հետո: Տաճարի շինարարությունը տևում է 7 տարի` մ.թ.ա. 957-950թթ (ուրիշ տվյալներով 1014-1007): Տաճարը թագավորի նստավայրի մաս էր կազմում, և, աներկբաորեն տիրապետում էր շրջապատող կառույցներին: Թագավորի պալատը գտնվում էր Տաճարիի հարևանությամբ, և առանձին մուտք ուներ դեպի Տաճար: Սողոմոնը Տաճարից ոչ հեռու կառուցել է նաև ամառային պալատ, և պալատ եգիպտական փարավոնի աղջկա համար, ում կնության էր առել նա: Սողոմոնի տաճարական համալիրի շինարարությունը տևել է 16 տարի:

Ժամանակի ընթացքում Մորիայի սարը, որի վրա կառուցվել է Տաճարը, Տիրոջ ռեռն է համարվում, իսկ Տաճարը` Աստծո տունը: Մարգարեներն արդեն ասում էին, որ Սիոնը (որի մաս է կազմում Մորիայի սարը), երկրի վրա Աստծո գտնվելու վայրն է, (ինչպես մի ժամանակ Սինա լեռը):

Եզիկել թագավորի ժամանակ, մ.թ.ա. VIII դարում (մ.թ.ա. 727-698թթ) Տիրոպեոնի երկայնքով գտնվող գոտին մտնում է քաղաքի սահմանները:

Հյուսիսային թագավորության տապալման, և ասորեցիների կողմից Դանում և Բեթ Էլումը (մ.թ.ա. 732 և 721թթ) հրեական տաճարների ավերման ժամանակ համախմբում է Իսրայելի ցեղերին Երուսաղեմի Տաճարի շուրջ` դարձնելով վեհավայր այն նրանց համար:

Սողոմոն թագավորի մահից հետո Քանանի երկիրը երու թագավորություն ունեցավ` Իսրայելի և Հուդայի:

Եզեկիայի թագադրությունից հետո (մ.թ.ա. 662թ.) նա հրամայեց բնաջնջեց բոլոր կուռքերը և Տաճարը վերջնականապես դարձրեց ազգային-կրոնական կենտրոն: Այս ժամանակից Հուդայում կար միայն մեկ սրբավայր, որտեղ ուխտի էին գալիս նաև սամարացիները:

Մ.թ.ա. 598թ Բաբելոնի Նաբուգոդոնոսր II թագավորը զավթում է Երուսաղեմը և թալանում և ավերում Աստծո տաճարը, որը կառուցել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը: Բազմաթիվ բնակիչների Հուդայի թագավորի հետ միասին գերի են վերցնում և տանում Բաբելոն:

Երբ Եդեկիան հայտարարում է Հուդան Բաբելոնից անջատելու մասին, բաբելոնացիները նորից են գրավում Երուսաղեմը և այս այս անգամ հիմնահատակ քանդում Սողոմոնի Տաճարը: Երուսաղեմի բնակիչների մեծ մասին սպանում են, իսկ մնացածներին գերության տանում Բաբելոն: Այդ ժամանակ կորչում է նաև Ուխտի Տապանակը:

Երկրորդ Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 516-70թթ)

Պատկեր:Second building Jerusalem.jpg
Տաճարի վերակառուցում

Մ.թ.ա. 538թ. Բաբելոնի նվաճումից հետո Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան: Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեզսի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ:

Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը: Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի: Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը: Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատճի:

Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերրորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո:

Մ.թ.ա. 333թ. Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին: Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալը կողմից գրավվում է Երուսաղեմը և մասսամբ ավերվում:

Երուսաղեմի քաղաքապետեր

2003 թվականից Երուսաղեմի քաղաքապետն է Ուրի Լուպոլյանսկին:

Արտաքին հղումներ