Հեբուսացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեբուսացիներ (եբրայերեն՝ יבוסים, «յէվուսի՛մ»‎), Հուդեայի մինչհրեական բնակչությունը, որի կողմից մ.թ.ա. 3-րդ հազարամյակում հիմնվել է Երուսաղեմ քաղաքը[1] (նախկինում հայտնի էր որպես Սաղեմ կամ Հեբուս) և բնակեցրել այն։ Համաձայն աստվածաշնչի, ապրում էին լեռներում և Հանաանի որդի Համի տոհմից Հեբուսի ժառանգորդներն էին։ Կա տեսություն հեբուսացիների և խեթերի բարեկամական կապի վերաբերյալ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քնեսեթի պատգամավոր. Երուսաղեմը հիմնել են հեբուսացի արաբները». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  2. Կույր և կաղ պահակները
  3. Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունները