Սուջուխ
Սուջուխ, Խճուղ, ջերմային մշակման չենթարկված հում մսապուխտ։ Պատրաստման համար որպես հումք օգտագործվում են տավարի և ոչխարի միս (առաջին տեսակի), ինչպես նաև տարբեր համեմունքներ։ Ունի բավականին մեծ տարածում՝ բալկանյան երկրներից մինչև Հարավային Կովկաս, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Հայկական խոհանոցում տարածված սննդամթերք է։
Սուջուխի բաղադրատոմսի գլխավոր տարրերն են աղացած միսը (սովորաբար տավարի կամ ոչխարի, կարելի է հանդիպել խոզի՝ ոչ իսլամական երկրներում, ինչպես նաև ձիու՝ Ղազախստանում և Ղրղզստանում[1]) և համեմունքները (քեմոն, սումակ, սխտոր, աղ և կարմիր կամ սև պղպեղ)։
Պատրաստման տեխնոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]4-5 օր աղադրված միսը մանրեցվում է մսաղացով, որի անցքերի մեծությունը չպետք է գրեզանցի 2 միլիմետրը։ Աղացած մսի վրա այնուհետև ավելացվում է մանրեցված սխտորը և բաղադրատոմսով նախատեսված մնացած համեմունքները։ Ճարպն աղադրման է ենթարկվում 6-7 օր, որից հետո մանրեցվում է առնվազն 2-3 մմ անցքեր ունեցող մսաղացի վրա և խառնվում մանրեցված մսի հետ։ Խառնուրդը թողնում են հասունանալու 1-ից 2 օր, որից հետո սրսկիչների օգնությամբ լցվում է բարակ աղիներից պատրաստված թաղանթների մեջ։ Սրսկումը սովորաբար իրականացվում է աղի տարողության 75%-ի չափով որից հետո տրվում է 10-15 տրամագիծ ունեցող շրջանի ձև (պայտաձև)։ Լցված բատոնները դրվում են հարթ մակերեսի վրա և մամլվում 3 օր շարունակ՝ 0-2°C։ Սուջուխը կախում են չորացման 12-15 օր՝ 12 °C ջերմաստիճանի պայմաններում։
Անվանումը տարբեր լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբաներեն — suxhuk
- Հայերեն — սուջուխ
- Բուլղարերեն — суджук,
- Ռուսերեն — суджук
- Ռումիներեն — sugiuc
- Սերբերեն–խորվաթերեն — sudžuk /cyџyk
- Մակեդոներեն — суџук,
- Արաբերեն — سجق
- Հունարեն — σουτζούκι
- Ղրղզերեն — чучук
- Ղազախերեն — шұжық
- Թուրքերեն — sucuk
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Մ. Հովհաննիսյան, «Մսի և մսեղիքի տեխնոլոգիա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կենտրոնական Ասիայի երկրներում ձիու մսեղիքի օգտագործումը սուջուխի մեջ վերջնական մթերքը դարձնում է ավելի էժան