Սիրի Հուսթվեդտ
Սիրի Հուսթվեդտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1955[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Northfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | St. Olaf College?, Կոլումբիայի համալսարան, Բերգենի տաճարային դպրոց[5] և Northfield High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Sorrows of an American? և The Summer Without Men? |
Աշխատավայր | Կոռնելի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Պոլ Օստեր[8] |
Զավակներ | Սոֆի Օստեր |
Կայք | sirihustvedt.net |
Siri Hustvedt Վիքիպահեստում |
Սիրի Հուսթվեդտ (անգլ.՝ Siri Hustvedt, փետրվարի 19, 1955[1][2][3], Northfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի կին գրող, վիպասան, էսսեիստ և բանաստեղծուհի։ Փիլիսոփայության դոկտոր (1986)։ Նա նաև նեյրոնագիտության և հոգեվերլուծության մասնագետ է։ 2019 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի[9]։ «What I Loved» և «The Summer Without Men» միջազգային բեսթսելլերների հեղինակն է։ Թարգմանվել են ավելի քան 30 լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրի Հուսթվեդտը ծնվել է նորվեգացիների ընտանիքում, ունի երեք կրտսեր քույր։ Մեծացել է հայրենի քաղաքում։ 1959 թվականին մոր և քրոջ հետ առաջին անգամ այցելել է Նորվեգիա։ Արդեն մանուկ հասակում որոշել է գրող դառնալ, դպրոցական տարիներին գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Ավարտել Է Սուրբ Օլաֆի քոլեջը (պատմության բակալավր, 1977), որտեղ դասավանդել է իր հայրը։ 1980 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի (2004 թվականին նա մահացել է) շքանշանի 1-ին դասի ասպետ։ 1986 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է անգլիական գրականության փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով Չարլզ Դիքենսի աշխատանքը[10]։ Առաջին անգամ պոեմ հրատարակել է 1981 թվականին «The Paris Review»-ում[11]։ 1982 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Reading to You» ժողովածուն[12]։ 1992 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «The Blindfold»-ը[13]։ Իսկ նրա երրորդ գիրքը՝ «What I Loved» (2003), նրան միջազգային ճանաչում է բերել։
Ամսագրերում «Contemporary Psychoanalysis, Seizure: European Journal of Epilepsy», «Neuropsychoanalysis», «Clinical Neurophysiology» աշխատանքների հեղինակ է։
Նրա պարգևների թվում են «Quebec Booksellers Award»-ը (2004) և «Gabarron International Prize for Thought and Humanities»-ը (2014)։ 2015 թվականին Գրենոբլում գտնվող Ստենդալի անվան համալսարանում ստացել է պատվավոր աստիճան, իսկ Մայնցում գտնվող Յոհան Գուտենբերգի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչում։
1981 թվականին ծանոթացել է Պոլ Օստերի հետ (2006 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի), իսկ հաջորդ տարի արդեն նրանք ամուսնացել են։ Գրողներն ունեն դուստր՝ Սոֆի Օստերը (ծնված 1987 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115468943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Skjørtejegeren(նորվ.) — Dagbladet, 2007.
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2019-siri-hustvedt.html?texto=acta&especifica=1
- ↑ https://www.francetvinfo.fr/culture/livres/deux-ecrivains-etrangers-docteurs-honoris-causa-de-l-universite-de-grenoble_3336877.html
- ↑ https://sirihustvedt.net/life/biography
- ↑ Press, Associated. «US author Siri Hustvedt receives prestigious Spanish award». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Schliephake, Christopher. Zones of Focused Ambiguity in Siri Hustvedt’s Works. Berlin, Boston: De Gruyter. ISBN 978-3-11-040772-3.
- ↑ Audel Industrial Multi-Craft Mini-Ref. Hoboken, New Jersey: John Wiley & Sons, Inc. 2011 թ․ հոկտեմբերի 12. էջեր 122–137. ISBN 978-1-118-13131-2.
- ↑ Stroud, Joanne H. (2001-09). «The Station Hill Blanchot Reader». Translation Review. 62 (1): 79–80. doi:10.1080/07374836.2001.10524108. ISSN 0737-4836.
- ↑ Gordon, Jacqueline I. (1979 թ․ նոյեմբերի 1). «Daytime Visibility, A Conceptual Review,». Fort Belvoir, VA.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրի Հուսթվեդտ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆեմինա մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ֆեմինիստ գրողներ