Սիրի Հուսթվեդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրի Հուսթվեդտ
Siri-husvedt litteraturexchange-2019 DSC00115 2.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1955(1955-02-19)[1][2][3] (68 տարեկան)
ԾննդավայրNorthfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան և ակնարկագիր
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունSt. Olaf College?, Կոլումբիայի համալսարան, Բերգենի տաճարային դպրոց[4] և Northfield High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներThe Sorrows of an American? և Q3549157?
Պարգևներ
ԱմուսինՊոլ Օստեր
ԶավակներSophie Auster?
Կայքsirihustvedt.net
Commons-logo.svg Siri Hustvedt Վիքիպահեստում

Սիրի Հուսթվեդտ (անգլ.՝ Siri Hustvedt, փետրվարի 19, 1955(1955-02-19)[1][2][3], Northfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, վիպասան, էսսեիստ և բանաստեղծուհի։ Փիլիսոփայության դոկտոր (1986)։ Նա նաև նեյրոնագիտության և հոգեվերլուծության մասնագետ է։ 2019 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի[6]։ «What I Loved» և «The Summer Without Men» միջազգային բեսթսելլերների հեղինակն է։ Թարգմանվել են ավելի քան 30 լեզվով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրի Հուսթվեդտը ծնվել է նորվեգացիների ընտանիքում, ունի երեք կրտսեր քույր։ Մեծացել է հայրենի քաղաքում։ 1959 թվականին մոր և քրոջ հետ առաջին անգամ այցելել է Նորվեգիա։ Արդեն մանուկ հասակում որոշել է գրող դառնալ, դպրոցական տարիներին գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Ավարտել Է Սուրբ Օլաֆի քոլեջը (պատմության բակալավր, 1977), որտեղ դասավանդել է իր հայրը։ 1980 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի (2004 թվականին նա մահացել է) շքանշանի 1-ին դասի ասպետ։ 1986 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է անգլիական գրականության փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով Չարլզ Դիքենսի աշխատանքը[7]։ Առաջին անգամ պոեմ հրատարակել է 1981 թվականին «The Paris Review»-ում[8]։ 1982 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Reading to You» ժողովածուն[9]։ 1992 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «The Blindfold»-ը[10]։ Իսկ նրա երրորդ գիրքը՝ «What I Loved» (2003), նրան միջազգային ճանաչում է բերել։

Ամսագրերում «Contemporary Psychoanalysis, Seizure: European Journal of Epilepsy», «Neuropsychoanalysis», «Clinical Neurophysiology» աշխատանքների հեղինակ է։

Նրա պարգևների թվում են «Quebec Booksellers Award»-ը (2004) և «Gabarron International Prize for Thought and Humanities»-ը (2014)։ 2015 թվականին Գրենոբլում գտնվող Ստենդալի անվան համալսարանում ստացել է պատվավոր աստիճան, իսկ Մայնցում գտնվող Յոհան Գուտենբերգի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչում։

1981 թվականին ծանոթացել է Պոլ Օստերի հետ (2006 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի), իսկ հաջորդ տարի արդեն նրանք ամուսնացել են։ Գրողներն ունեն դուստր՝ Սոֆի Օստերը (ծնված 1987 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Skjørtejegeren(նորվ.)Dagbladet, 2007.
  5. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2019-siri-hustvedt.html?texto=acta&especifica=1
  6. Press Associated։ «US author Siri Hustvedt receives prestigious Spanish award»։ Business Insider։ Վերցված է 2020-06-13 
  7. Schliephake Christopher։ Zones of Focused Ambiguity in Siri Hustvedt’s Works։ Berlin, Boston: De Gruyter։ ISBN 978-3-11-040772-3 
  8. Audel Industrial Multi-Craft Mini-Ref։ Hoboken, New Jersey: John Wiley & Sons, Inc.։ 2011-10-12։ էջեր 122–137։ ISBN 978-1-118-13131-2 
  9. Stroud Joanne H. (2001-09)։ «The Station Hill Blanchot Reader.»։ Translation Review 62 (1): 79–80։ ISSN 0737-4836։ doi:10.1080/07374836.2001.10524108 
  10. Gordon Jacqueline I. (1979-11-01)։ «Daytime Visibility, A Conceptual Review,»։ Fort Belvoir, VA 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]