Սիգեֆումի Մորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգեֆումի Մորի
ճապ.՝ 森 重文
Ծնվել էփետրվարի 23, 1951(1951-02-23)[1] (73 տարեկան)
Նագոյա, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կիոտոյի համալսարան[3], Նագոյայի համալսարան[4], Յուտայի համալսարան, Կիոտոյի համալսարան[5], Կիոտոյի համալսարան[6], Կիոտոյի համալսարան[7], Կիոտոյի համալսարան[8], Նագոյայի համալսարան[9] և Նագոյայի համալսարան[10]
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[11]
Ալմա մատերԿիոտոյի համալսարան և Tōkai Junior and Senior High School?
Տիրապետում է լեզուներինճապոներեն[12]
Գիտական ղեկավարՄասայոսի Նագատա
Եղել է գիտական ղեկավարYuji Odaka?[13], Takuzo Okada?[13], Osamu Fujino?[13], Takayuki Hayakawa?[13], Hiraku Kawanoue?[13] և Kento Fujita?[13]
Պարգևներ
 Shigefumi Mori Վիքիպահեստում

Սիգեֆումի Մորի (ճապ.` 森 重文, փետրվարի 23, 1951(1951-02-23)[1], Նագոյա, Ճապոնիա[2]), ճապոնացի մաթեմատիկոս, 1990 թվականի Ֆիլդսի մրցանակի դափնեկիր։ Հայտնի է հանրահաշվական երկրաչափության վերաբերյալ աշխատություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորին ծնվել է 1951 թվականին Նագոյայում։ Սովորել է Կիոտոյի համալսարանում, 1973 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1975 թվականին՝ մագիստրոսի։ Դրանից հետո դասավանդել է նույն համալսարանում և 1978 թվականին Մասայոսի Նագատայի գլխավորությամբ պաշտպանել է ատենախոսություն «Էնդոֆորմիզմների օղակները և աբելևյան որոշակի բազմազանությունները» թեմայով, որից հետո շարունակել է աշխատել Կիոտոյի համալսարանում որպես ասիստենտ, իսկ 1980 թվականին դարձել է մաթեմատիկայի դասախոս Նագոյայի համալսարանում։ 1982 թվականին դարձել է դոցենտ, 1988 թվականին՝ պրոֆեսոր, 1990 թվականից` Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր։ Չնայած Ճապոնիայում պաշտոնական ուսուցողական դիրքորոշմանը, 1977-1992 թվականներին Մորին երկար ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում, 1977-1980 թվականներին աշխատել է հրավիրված դասախոս Հարվարդի համալսարանում, 1981-1982 թվականներին` Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, 1985-1987 թվականներին` Կոլումբիայի համալսարանում, 1987-1989 և 1991-1992 թվականներին` Յուտայի համալսարանում։

Մորիի առավել ճանաչված աշխատությունները վերաբերում են եռաչափ հանրահաշվական բազմազանություններին։ Մորիի արդյունքների ընդհանրացումը մեծ չափերի բազմազանության վերաբերյալ, որը երբեմն անվանում են Մորիի ծրագիր, համարվում է ժամանակակից հանրահաշվական երկրաչափության հետազոտությունների ակտիվ բնագավառներց մեկը։ Մորին 2014 թվականին ընտրվել է Միջազգային մաթեմատիկական միության նախագահ` դառնալով Ասիայից ընտրված այդ պաշտոնում մաթեմատիկոսների առաջին ներկայացուցիչը[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թ. - Յանգիի անվան մրցանակ (Ճապոնական մաթեմատիկական ընկերություն)
  • 1984 թ. - Տյունիտի մրցանակ մշակույթի բնագավառում
  • 1988 թ. - Ճապոնական մաթեմատիկական ընկերության մրցանակ (Յուձիրո Կավամատոյի հետ միասին)
  • 1989 թ. - Ինոուեի անվան մրցանակ
  • 1990 թ. - Ֆիլդսյան մրցանակ
  • 1990 թ. - Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ
  • 1990 թ. - Կոուլի մրցանակ հանրահաշվի բնագավառում նվաճումների համար (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության)
  • 2004 թ. - Ֆուձիվարայի մրցանակ

Ընտրված հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mori, Shigefumi (1979). "Projective manifolds with ample tangent bundles". Ann. of Math. 110 (3): 593–606. doi:10.2307/1971241. JSTOR 1971241. MR 0554387.
  • Mori, Shigefumi (1982). "Threefolds whose canonical bundles are not numerically effective". Ann. of Math. 116 (1): 133–176. doi:10.2307/2007050. JSTOR 2007050. MR 0662120.
  • Mori, Shigefumi (1988). "Flip theorem and existence of minimal models for 3-folds". J. Amer. Math. Soc. 1 (1): 117–253. doi:10.2307/1990969. JSTOR 1990969. MR 0924704.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Мори, Сигэфуми (англ.) — биография в архиве MacTutor.
  • Heisuke Hironaka, The work of Shigefumi Mori. Fields Medallists Lectures, Michael F. Atiyah (Editor), Daniel Iagolnitzer (Editor) — World Scientific Publishing, 2007. ISBN 981-02-3117-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգեֆումի Մորի» հոդվածին։