Միջազգային մաթեմատիկական միություն
Միջազգային մաթեմատիկական միություն | |
---|---|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն և mathematical society? |
Երկիր | ![]() |
Հապավում | IMU և UMI |
Հիմնադրված | սեպտեմբերի 10, 1951[1] |
Գլխադասային գրասենյակ | Weierstrass Institute, Բեռլին, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Carlos Kenig? |
Կայք | mathunion.org |
Միջազգային մաթեմատիկական միություն (անգլ.՝ International Mathematical Union, IMU), համաշխարհային ոչ- առևտրային և ոչ-կառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է մաթեմատիկայի բնագավառում բոլոր երկրների գիտնականների համագործակցության նպատակով։ Հիմնադրվել է 1919 թվականին[2], ընդգրկված է Գիտության միջազգային խորհրդի կազմի մեջ (անգլ.՝ International Council for Science, ICSU): 2014 թվականին հաջորդ ժամկետով (2015-2018) միության նախագահ է ընտրվել Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սիգեֆումի Մորին[3]։
2015 թվականի դրությամբ Միության անդամ են հանդիսանում 83 երկրների մաթեմատիկական կազմակերպություններ[4]։ ԽՍՀՄ-ը IMU-կազմի մեջ է մտել 1957 թվականին, 1992 թվականից նրա տեղը հատկացվել է Ռուսաստանին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային մաթեմատիկական միությունը հիմնադրվել է 1920 թվականին, բայց 1932 թվականի սեպտեմբերին կազմալուծվել է, այնուհետև վերականգնվել է 1950 թվականին Նյու Յորքում (դե-ֆակտո) հիմնադիր կոնվենցիայով, կամ 1951 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ տասը երկրներ անդամներ դարձան (դե-յուրե)։ Վերջին էտապը դարձավ 1952 թվականի մարտին Հռոմի Գլխավոր Ասամբլեան, որը սկիզբ դրեց նոր Միջազգային մաթեմատիկական միության և առաջին Գործադիր կոմիտեի գործունեությանը, ընտրվեցին նախագահ և տարբեր հանձնաժողովներ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր 4 տարին մեկ Միության հովանու ներքո հավաքվում է Մաթեմատիկների Միջազգային կոնգրեսը։ Միությունը մասնակցում է նաև Աբելևյան մրցանակի թեկնածուների ընտրությանը[5]։ Եվրոպական ֆիզիկական ընկերության հետ համատեղ մասնակցում է OAI (անգլ.՝ Open Archive Initiative) միջազգային նախագծին և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Միության կազմում ակտիվ գործունեություն է իրականացնում Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը։
Միջազգային մաթեմատիկական միության նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1952-1954 թվականներ։ Մարշալ Սթոուն (փոխնախագահներ`
Էմիլ Բորել,
Էրիկ Կամկե)
1955-1958 թվականներ։ Հայնց Հոպֆ (փոխնախագահներ`
Արնո Դանժուա,
ՈՒիլյամ Վոլնաս Դուգլաս Հոդջ)
1959-1962 թվականներ։ Ռոլֆ Նևանլիննա (փոխնախագահներ`
Պավել Սերգեևիչ Ալեքսանդրով,
Մարթսոն Մորս)
1963-1966 թվականներ։ Ժորժ դե Ռամ (փոխնախագահներ`
Անրի Կարտան,
Կազիմիր Կուրատովսկի)
1967-1970 թվականներ։ Անրի Կարտան (փոխնախագահներ`
Միխայիլ Ալեքսեևիչ Լավրենտև,
Դին Մոնտոմերի)
1971-1974 թվականներ։ Կոմարավոլու Չանդրասոկխարան (փոխնախագահներ`
Աբրահամ Ադրիան Ալբերտ,
Լև Սեմյոնովիչ Պոնտրյագին)
1975-1978 թվականներ։ Դին Մոնտոմերի (փոխնախագահներ`
Ջ. ՈՒ. Ս.Կասելս,
Միրոն Նիկոլեսկու,
Խորխե Վրանսյո)
1979-1982 թվականներ։ Լեննարտ Կարլեսոն (փոխնախագահներ`
Մասաեսի Նագատա,
Յուրի Վասիլևիչ Պրոխորով)
1983-1986 թվականներ։ Յուրգեն Կուրգ Մոզեր (փոխնախագահներ`
Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև,
Ժան-Պիեր Սեր)
1987-1990 թվականներ։ Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև (փոխնախագահներ`
Ուոլտեր Ֆեյ,
Լարս Հերմանդեր)
1991-1994 թվականներ։ Ժակ-Լուի Լիոնս (փոխնախագահներ`
Ջոն Հ. Քոութս,
Դեյվիդ Մամֆորդ)
1995-1998 թվականներ։ Դեյվիդ Մամֆորդ (փոխնախագահներ`
Վլադիմիր Իգորևիչ Արնոլդ,
Ալբրեխտ Դոլդ)
1999-2002 թվականներ։ Ժակոբ Պալիս (փոխնախագահներ`
Սայմոն Դոնալդսոն,
Սիգեֆումի Մորի)
2003-2006 թվականներ։ Ջոն Բոլ (փոխնախագահներ`
Ժան-Միշել Բիսմուտ,
Մասակի Լաշիվարա)
2007-2010 թվականներ։ Լասլո Լովաս (փոխնախագահներ`
Ժի-Մինգ Մա,
Կլաուդիո Պրոցեսի)
2011-2014 թվականներ։ Ինգրիդ Դոբեշի (փոխնախագահներ`
Քրիստիան Ռուսո,
Մարսելո Վիանա)
2015-2018 թվականներ։ Սիգեֆումի Մորի (փոխնախագահներ`
Ալիսիա Դիկենշտեյն,
Վոն Ջոնս)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lehto, Olli. Mathematics Without Borders. A History of the International Mathematical Union. — New York - Berlin - Heidelberg: Springer, 1998. — xvi + 399 p. — ISBN 0-387-98358-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.mathunion.org/organization/imu-history
- ↑ 1936 թվականից մինչև 1951 թվականը կազմակերպությունը չի գործել
- ↑ Kyoto University professor elected head of International Mathematical Union | The Japan Times
- ↑ «Միության անդամների ցանկը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-22-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ Математика - это такая болезнь…