Սիգեֆումի Մորի
Սիգեֆումի Մորի ճապ.՝ 森 重文 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23, 1951[1] (72 տարեկան) Նագոյա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կիոտոյի համալսարան, Նագոյայի համալսարան և Յուտայի համալսարան |
Գործունեության ոլորտ | Հանրահաշվական երկրաչափություն |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան և Tōkai Junior and Senior High School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն[3] |
Գիտական ղեկավար | Մասայոսի Նագատա |
Եղել է գիտական ղեկավար | Yuji Odaka?[4], Takuzo Okada?[4], Osamu Fujino?[4], Takayuki Hayakawa?[4], Hiraku Kawanoue?[4] և Kento Fujita?[4] |
Պարգևներ | |
![]() |
Սիգեֆումի Մորի (ճապ.` 森 重文, փետրվարի 23, 1951[1], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի մաթեմատիկոս, 1990 թվականի Ֆիլդսի մրցանակի դափնեկիր։ Հայտնի է հանրահաշվական երկրաչափության վերաբերյալ աշխատություններով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորին ծնվել է 1951 թվականին Նագոյայում։ Սովորել է Կիոտոյի համալսարանում, 1973 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1975 թվականին` մագիստրոսի։ Դրանից հետո դասավանդել է նույն համալսարանում և 1978 թվականին Մասայոսի Նագատայի գլխավորությամբ պաշտպանել է ատենախոսություն «Էնդոֆորմիզմների օղակները և աբելևյան որոշակի բազմազանությունները» թեմայով, որից հետո շարունակել է աշխատել Կիոտոյի համալսարանում որպես ասիստենտ, իսկ 1980 թվականին դարձել է մաթեմատիկայի դասախոս Նագոյայի համալսարանում։ 1982 թվականին դարձել է դոցենտ, 1988 թվականին` պրոֆեսոր, 1990 թվականից` Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր։ Չնայած Ճապոնիայում պաշտոնական ուսուցողական դիրքորոշմանը, 1977-1992 թվականներին Մորին երկար ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում, 1977-1980 թվականներին աշխատել է հրավիրված դասախոս Հարվարդի համալսարանում, 1981-1982 թվականներին` Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, 1985-1987 թվականներին` Կոլումբիայի համալսարանում, 1987-1989 և 1991-1992 թվականներին` Յուտայի համալսարանում։
Մորիի առավել ճանաչված աշխատությունները վերաբերում են եռաչափ հանրահաշվական բազմազանություններին։ Մորիի արդյունքների ընդհանրացումը մեծ չափերի բազմազանության վերաբերյալ, որը երբեմն անվանում են Մորիի ծրագիր, համարվում է ժամանակակից հանրահաշվական երկրաչափության հետազոտությունների ակտիվ բնագավառներց մեկը։ Մորին 2014 թվականին ընտրվել է Միջազգային մաթեմատիկական միության նախագահ` դառնալով Ասիայից ընտրված այդ պաշտոնում մաթեմատիկոսների առաջին ներկայացուցիչը[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թ. - Յանգիի անվան մրցանակ (Ճապոնական մաթեմատիկական ընկերություն)
- 1984 թ. - Տյունիտի մրցանակ մշակույթի բնագավառում
- 1988 թ. - Ճապոնական մաթեմատիկական ընկերության մրցանակ (Յուձիրո Կավամատոյի հետ միասին)
- 1989 թ. - Ինոուեի անվան մրցանակ
- 1990 թ. - Ֆիլդսյան մրցանակ
- 1990 թ. - Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1990 թ. - Կոուլի մրցանակ հանրահաշվի բնագավառում նվաճումների համար (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության)
- 2004 թ. - Ֆուձիվարայի մրցանակ
Ընտրված հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mori, Shigefumi (1979). "Projective manifolds with ample tangent bundles". Ann. of Math. 110 (3): 593–606. doi:10.2307/1971241. JSTOR 1971241. MR 0554387.
- Mori, Shigefumi (1982). "Threefolds whose canonical bundles are not numerically effective". Ann. of Math. 116 (1): 133–176. doi:10.2307/2007050. JSTOR 2007050. MR 0662120.
- Mori, Shigefumi (1988). "Flip theorem and existence of minimal models for 3-folds". J. Amer. Math. Soc. 1 (1): 117–253. doi:10.2307/1990969. JSTOR 1990969. MR 0924704.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Kyoto University professor elected head of International Mathematical Union | The Japan Times
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Мори, Сигэфуми (англ.) — биография в архиве MacTutor.
- Heisuke Hironaka, The work of Shigefumi Mori. Fields Medallists Lectures, Michael F. Atiyah (Editor), Daniel Iagolnitzer (Editor) — World Scientific Publishing, 2007. ISBN 981-02-3117-2.
|
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նագոյա քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ճապոնացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ