Սիգերու Բան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սիգերու Բան ճապ.՝ 坂 茂 | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա[4] |
Կրթություն | Քուփեր Յունիոն, Տոկիոյի արվեստի համալսարան և Southern California Institute of Architecture? |
Աշխատավայր | Kyoto University of the Arts and Design? |
Ուշագրավ աշխատանքներ | Պոմպիդու կենտրոն-Մեծ, Շրջիկ թանգարան և Cardboard Cathedral? |
Պարգևներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Shigeru Ban Վիքիպահեստում |
Սիգերու Բան (ճապ.՝ 坂 茂, օգոստոսի 5, 1957[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ճարտարապետ, 2014 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր։ Իր աշխատանքներում օգտագործում է այնպիսի ոչ ավանդական նյութեր, ինչպիսին են բամբուկը, կտորը, թուղթն ու պլաստմասսան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ և կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիեգրու Բանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 5-ին Տոկիոյում[10]։ Նրա հայրն աշխատել է Toyota ընկերությունում և եղել է բիզնեսմեն, իսկ մայրը՝ հագուստի մոդելավորող։ Իններորդ դասարանում նա հավաքել է իր առաջին տան մոդելը՝ որոշելով դառնալ ճարտարապետ։ Ավելի ուշ Սիեգրու Բանը սկսել է հաճախել Տոկիոյի արվեստի համալսարան ընդունվելու համար նախապատրաստական դասընթացների, որտեղ սովորեցրել են մոդաելավորել թղթով, բամբուկով և ծառերով։ հենց այդ ժամանակ էլ նա հանդիպել է ամերիկացի ճարտարապետ Ջոն Հեյդուկի մասին հոդվածին։ 1980 թվականին Լոս Անջելեսում ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ճարտարապետական ինստիտուտը։ Հեյդուկի չիրականացված նախագծերն այնպես են ոգեշնչել Բանին, որ նա որոշել է գնալ և սովորել Նյու Յորքի Կուպեր Յունիոն ճարտարապետական դպրոցում։ Նրա ղեկավարն ու ոգեշնչողն է եղել Ջոն Հեյդուկը՝ ստեղծագործական «New York Five» խմբի ամենակրեատիվ անդամը[11]։ Ուսման ընթացքում Բանն աշխատել է Արատա Իսոձակիի արվեստանոցում[12]։ 1984 թվականին ստանալով ճարտարապետի դիպլոմ՝ Սիեգրուն վերադարձել է Տոկիո և կազմակերպել է «Shigeru Ban Architects» սեփական բյուրոն[13]։ 1993 թվականից սկսած դասավանդել է Տամայի, Իոկագամայի և Նիհոնայի ճարտարապետական համալսարաններում։ 1997 թվականին նրան Ճապոնիայում ճանաչել են որպես տարվա լավագույն երիտասարդ ճարտարապետ[14]։
Աշխատանքներ և ստեղծագործական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիեգրու Բանը հայտնի է դարձել ի շնորհիվ իր արագ առաջ քաշած էժան տների նախագծերի, որոնք նախատեսված էին անտուն մարդկաց համար և որոնց ստեղծման համար օգտագործվում էր թուղթ և ստվարաթուղթ։ Նման բնակարանի առաջին նախագիծը Բանը մշակել է Ռուանդայի ճամբարային փախստականների համար[15] սեփական տեխնոլոգիայով․ լինոլեումը, կտորը, փաթեթավորման տոպրակները մտցնում են ստվարաթղթե ամուր խողովակների մեջ, որոնք ունեն գերան հիշեցնող ձև, և ստեպլերի և սկոչի օգնությամբ նրանցով կառուցում են շենքեր։ Ռուանդա գնալուց հետո նա դիմել է ՄԱԿ-ի բարձրագույն կոմիսարին փախստականների գործով և առաջարկել նրան այդ նախագիծը[16]։ Ավելի ուշ Բանն օգտագործել է այդ փորձը 1995 թվականին Կոբայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին կացարաններ կառուցելու համար։ Այնտեղ նրա նախագծով կառուցվել է ստվարաթղթային կաթոլիկ եկեղեցի, որը կանգուն է մնացել տաս տարի, իսկ ավելի ուշ նավով բերվել Թայվանի Նանտոու շրջան, որտեղ դրաձել է երկրաշարժի զոհերի համար աղոթելու վայր[17]։ Բանի նախագծերը օգտագործվել են նաև Թուրքիայում, Հնդկաստանում և Հաիթիում տարերային աղետների շրջանում[18][19][20]։
Շրջիկ թանգարանը նախագծվել է ստվարաթղթե խողովակներից և 148 ստանդարտ կոնտեյներներից՝ Գրեգորի Կոլբերտի «Մոխիրն ու ձյունը» ճանապարհորդային ցուցահանդեսի համար։ Շենքը ոգեշնչված էր Վենետիկյան «Արսենալի» տարածությունից, որտեղ ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականին։ Նաև թանգարանը կանգ է առել Նյու Յորքում 2005 թվականին, Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա)՝ 2006 թվականին, Տոկիոյում՝ 2007 թվականին և Մեքսիկայում՝ 2008 թվականին[21]։
Ճապոնական տաղավարը պատրաստված է վերամշակված ստվարաթղթից։ Հարյուրավոր թղթից սեղմված խողովակներ, որոնք կապված են ճոպանների հետ, ստեղծել են շենքի հիմնակմախք՝ երեք գմբեթներով, որոնք պատված են 72 մետր բարձրությամբ և 35 լայնությամբ հատուկ անջրանցիկ ճապոնական թղթով։ Թղթե թաղանթով տաղավարի տարածք էր թափանցում ցերեկային լույսը, կանաչապատ տաղավարներում տեղակայված էին էկոլոգիական նախագծերի մուլտիմեդիա շնորհանդեսներ[22]։ Շենքը փոխանցել է նրբագեղ ու ճգնավոր մթնոլորտ, որը բնորոշ է սինտոիստական պաշտամունքային շենքին[23]։ Փակվելուց հետո ամբողջ շինությունը ծրագրվում էր վերամշակել դպրոցական տետրերում։
2007 թվականին նրա նախագծով Ֆրանսիայի հարավում գտնվող Գարդոն գետի վրայով հետիոտնային կամուրջ է կառուցվել Պոն դյու Գարից 8 մետր հեռավորության վրա՝ ամենամեծ հռոմեական վիադուկից, որը պահպանվել է մինչև մեր օրերը[24]։ Կամուրջը պատրաստված է 281 ստվարաթղթե խողովակից՝ 11,5 սանտիմետր տրամագծով, յուրաքանչյուրը՝ 11,9 միլիմետր պատի հաստությամբ[25]։ Աստիճանները պատրաստված են վերամշակված թղթային և պլաստմասե երկրորդային հումքից, իսկ հիմք են ծառայել ավազով լցված փայտե տուփերը[26]։ Թղթե կամուրջի քաշը կազմում էր 7,5 տոննա[27], և այն կարող էր դիմանալ 20 մարդու միաժամանակ։ Կամուրջն աշխատել է վեց շաբաթ, որից հետո ապամոնտաժվել է[28]։
2006-2009 թվականներին Սիգերու Բանն ընդգրկվել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի ժյուրիի կազմում[29]։ Չինաստանում 2008 թվականի երկրաշարժից հետո, Բանը կառուցել է Չենդու դպրոցը իր ստվարաթղթե խողովակներից[16]։ Նրա նախագծերով Նոր Զելանդիայում երկրաշարժից տուժած Քրայսթչերչում կառուցվել է ստվարաթղթե տաճար, իսկ երկրաշարժից հետո՝ Լ'Աքվիլայում, Իտալիայում՝ թղթե համերգային դահլիճ։
24-մետր բարձրությամբ Քրիստչուրչում գտնվող անգլիական նոր եկեղեցին կառուցված է երկաթբետոնե հիմքի վրա տեղադրված 60 սանտիմետր տրամագծով ստվարաթղթե խողովակներից։ Ջրամեկուսացման և հրակայունության համար խողովակը պատված է պոլիուրեթանով, իսկ երկհարկանի տանիքը պատրաստված է պոլիկարբոնատից։ Տաճարի ճակատը զարդարված է մեծ եռանկյունաձև վիտրաժով[30]։ Բանի խոսքով՝ տաճարը տեղավորել է մինչև 700 հավատացյալի և անգլիկան համայնքին սպասարկել է շուրջ 50 տարի։ Տաճարը բացվել է 2013 թվականի օգոստոսին[31]։
Հրաժարվելով հոնորարից՝ Բանը նախագծել է Լ'Աքուիլի դահլիճը և մտածել է իրականացման գործընթացի մասին` առանց կառավարությունից լրացուցիչ ներդրումների (պետք է կառուցեին ճարտարապետ ուսանողները, ֆինանսավորումն ապահովել են բարերարները)։ Արդյունքում ստացվել է 700 քմ ուղղանկյուն շենք, որի տանիքը հենվում է պարագծով դասավորված 44 ստվարաթղթե հենասյուների վրա։ Ներսում կա օվալաձև սրահ, 230 նստատեղով, բալաստի պայուսակներով պատերով։ 2011 թվականի մայիսին "Թղթե համերգասրահը" բացվել էր տոնական համերգով, դիրիժորական սեղանի հետևում կանգնած էր Թոմոմ Նիսիմոտոն[32]։
Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո Բանը հոգացել է արդեն գոյություն ունեցող ժամանակավոր կացարաններում միջնապատերի ստեղծման մասին, որպեսզի անօթևան մնացած ընտանիքները կարողանան ունենալ անձնական տարածք[33]։
Սիգերու Բանի նախագծով կառուցվել է նաև Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնի ժամանակավոր տաղավարը, որը բացվել է Գորկու այգում 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Գորկու այգու ժամանակավոր ճարտարապետությունը. Մելնիկովից մինչև Բան» ցուցահանդեսի շրջանակներում[34]։
Սիգերու Բանն աչքի է ընկել նաև ինտերիերի և կահույքի նախագծմամբ։ Նա մշակել է ոչ միայն աթոռներ և բազկաթոռներ, այլև Furniture House-ի հավաքովի կիսաֆաբրիկատների մի շարք շենքեր, որոնք ճանաչում են ստացել Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում[35]։
Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 24-ին Սիգերու Բանը դարձել է Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր[36]։ Պիտեր Պալումբոն, Պրիտցկերյան ժյուրիի նախագահը, մեկնաբանելով ընտրությունը, ասել է, որ «Սիգերու Բանն տարերք է։ Նման համեմատությունը միանգամայն տեղին է նրա կամավոր աշխատանքի լույսի ներքո՝ տարերային աղետներից տուժած շրջաններում անօթևանների և աղքատ մարդկանց համար»[37]։ Իմանալով մրցանակի շնորհման մասին, Բանն ասել է. «Ինձ համար մրցանակը մոտիվացիա է շարունակել անել այն, ինչ ես անում եմ, և անընդհատ աճել։ Երբ ես սկսեցի զբաղվել ճարտարապետությամբ, մոտ 30 տարի առաջ, ոչ ոք չէր խոսում շրջակա միջավայրի մասին։ Ինձ համար նման ընտրությունը դարձել է բնական։ Ես միշտ հետաքրքրվել եմ էժան վերամշակված նյութերով»[38]։ Բրոնզե մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը և 100 հազար ԱՄՆ դոլարի կտրոնի հանձնումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսին Ամստերդամում[39]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120455455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.vitruvius.com.br/jornal/news/read/780
- ↑ https://jp.ambafrance.org/Remise-de-decorations-a-M-Shigeru-Ban-et-M-Akira-Nishibori
- ↑ https://web.archive.org/web/20210109230836/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-honorary-royal-designers-for-industry
- ↑ https://www.weforum.org/agenda/2015/01/meet-the-crystal-award-winners-davos-2015/
- ↑ https://jp.ambafrance.org/Remise-de-l-Ordre-national-du,5059
- ↑ Новости NEWSru.com :: Притцкеровскую премию получил японский архитектор Шигеру Бан, автор картонных домов для беженцев
- ↑ Архитектор Сигеру Бан | Урбанистика с японским лицом — строительный портал Sibdom.ru
- ↑ Шигеру Бан
- ↑ Ъ — Картонный архитектор
- ↑ Architime.Ru — Шигеру Бан
- ↑ «Лауреатом Притцкеровской премии стал японский архитектор Шигеру Бан — ИнтерНовости. Ру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 16,0 16,1 Ъ-Газета — Огонь, вода и картонные трубы
- ↑ «Бумажный собор | GEO». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Притцкеровскую премию получил японский архитектор — Новые Известия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Объявлен лауреат Притцкеровской премии — Александр Бакланов — Новости — Материалы сайта — Сноб». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Архитектор московского «Гаража» получил Притцкеровскую премию — Проекты — Строительство. RU
- ↑ Кочевой музей
- ↑ Художественный журнал N 36
- ↑ Современная Архитектура — Всемирная архитектура в Ганновере
- ↑ MONDE - 24/7, retrouvez les dernières informations qui font l'actualité internationale dans le monde. | France 24
- ↑ Картонный мост
- ↑ «Во Франции построили мост из картона | Новости | Вокруг Света». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Во Франции возвели первый в мире бумажный мост — Известия
- ↑ «Во Франции открыт бумажный мост». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Японец Шигеру Хан стал «архитектором-нобелиатом» за проекты дешевого жилья — Новости Общество — Курс Արխիվացված 2014-03-25 Wayback Machine
- ↑ Новости NEWSru.com :: Картонный храм в Новой Зеландии заменит собор, разрушенный землетрясением
- ↑ Храм из картона построен в пострадавшем от землетрясения Крайстчёрче | РИА Новости
- ↑ Картонный футляр для музыки
- ↑ Архитектурного «Нобеля» получил японец Шигеру Бан — Интерфакс
- ↑ Павильоны Парка Горького: история и современность :: Архплатформа
- ↑ Архитектор Сигеру Бан | Урбанистика с японским лицом — строительный портал Sibdom.ru
- ↑ «BBC Russian — Архитектор домов из картона и бумаги получил премию». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Притцкеровскую премию получил японский архитектор Шигеру Бан — Газета. Ru | Новости
- ↑ Архитектурного «Нобеля» получил японец Шигеру Бан — Интерфакс
- ↑ Lenta.ru: Культура: Архитектура: Лауреатом Притцкеровской премии стал японский архитектор Шигеру Бан