Սթիվեն Մնուչին
Սթիվեն Մնուչին անգլ.՝ Steven Mnuchin | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի փետրվարի 13 | |||
Նախորդող | Ջեյկոբ Լյու Ադամ Զուբին | ||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Եյլի համալսարան, Riverdale Country School? և Գրեյս Հոփեր քոլեջ | ||
Գիտական աստիճան՝ | Բակալավր | ||
Մասնագիտություն՝ | բանկիր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1962[1][2] (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Steven Terner Mnuchin | ||
Հայր | Robert Mnuchin? | ||
Ամուսին | Louise Linton?[3] | ||
Ինքնագիր | |||
Սթիվեն Թյորներ Մնուչին (բնօրինակ ազգանունը՝ Մնուխին, ինքն արտասանում է Մենուշին /məˈnuːʃɪn/[4], անգլ.՝ Steven Terner Mnuchin, դեկտեմբերի 21, 1962[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «Goldman Sachs» բանկի նախկին աշխատակից։ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ընտրված նախագահի կաբինետում նշանակվել է Ֆինանսների նախարար։ 2017 թվականի փետրվարի 13-ից Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական ընտանիքում։ Մնուչինի նախնիները Ռուսաստանից հրեական ներգաղթյալներ էին[5]։ Ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ հանրակացարանի սենյակը կիսել է ապագա նախագահի և «Sears» ընկերության հիմնական բաժնետեր Էդվարդ Լամփերտի հետ։
1985-2002 թվականներին Մնուչինն աշխատել է «Goldman Sachs» բանկում՝ հասնելով փոխնախագահի և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենի պաշտոններին և վաստակելով 40 միլիոն դոլար։ Այնուհետև աշխատել է Լամփերտի ESL հեջ ֆոնդերում։ Մի քանի ամիս անց զբաղեցրել է «SFM Capital Management» հեջ ֆոնդերի գլխավոր տնօրենի պաշտոնը, որում Ջորջ Սորոսը ներդրել է 1 միլիարդ դոլար։ Որոշ ժամանակ անց Մնուչինը Չիպ Զիլիգի և Դենիել Նիդիչի հետ հիմնել է «Dune Capital» ընկերությունը, որը 2006 թվականին զբաղվել է կինոարտադրության ֆինանսավորմամբ։ 2007 թվականին ընկերությունը 500 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել «20th Century Fox» կինոընկերության հետ՝ ներդրումներ կատարելով «Ավատար» ֆիլմի և «Իքս մարդիկ» ֆիլմաշարից որոշ ֆիլմերի նկարահանումներում։ Ավելի ուշ «Dune»-ը պայմանագիր է կնքել «Warner Brothers»-ի հետ։ 2013 թվականին Մնուչինը միացրել է բիզնեսը Բրեթ Ռաթների և Ջեյմս Փաքերի հետ, և այդ միավորման արդյունքում ստեղծվել է «RatPac-Dune Entertainment» ընկերությունը։ Այն ֆինանսավորել է «Ամերիկացի դիպուկահարը» և «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» ֆիլմերը։ 2014 թվականին ներդրել է «Relativity Media»-ում, բայց 2015 թվականին՝ մինչև այդ ընկերության սնանկության ընթացակարգի սկսվելը, հասցրել է դուրս գալ կապիտալից[6]։
2016 թվականին Մնուչինը ղեկավարել է Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի ֆինանսները, իսկ նույն տարվա նոյեմբերին մամուլն սկսել է նրան համարել ընտրված նախագահի ապագա աշխատասենյակում ֆինանսների նախարարի պաշտոնի հնարավոր թեկնածուներից մեկը[7]։
2016 թվականի նոյեմբերի 30-ին Թրամփը պաշտոնապես հայտարարել է Ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատվելու համար Մնուչինի թեկնածությունը Սենատին ներկայացնելու մտադրության մասին[8]։
2017 թվականի փետրվարի 13-ին Սենատը 53 կողմ և 47 դեմ ձայնով հաստատել է Մնուչինի նշանակումը։ Քննարկման ժամանակ խիստ քննադատության է ենթարկվել Մնուչինի անցյալը, որը կապված Է Ուոլ Սթրիթում նրա երկարատև գործունեության հետ։ Մասնավորապես, Նյու Ջերսիից սենատոր-դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտնել է․
Նա այն կորպորատիվ հարձակվող կլանի մի մասն էր, որը ծնկի բերեց մեր տնտեսությունը[9]։ |
– He was part of the cadre of corporate raiders that brought our economy to its knees.
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Մնուչինը Նյու Յորքից Էլեն Թյորներ-Քուփերի և Կոնեկտիկուտ նահանգի Վաշինգտոն քաղաքից Ռոբերտ Մնուչինի որդին է։ Էլեն Թյորներն զբաղեցրել է Սողոմոն Գուգենհայմի թանգարանի տնօրենների միջազգային խորհրդի փոխնախագահի և արվեստին աջակցող Բիրդ Հոֆմանի հիմնադրամի (անգլ.՝ Byrd Hoffman Foundation) տնօրենի պաշտոնները։ Ռոբերտ Մնուչինը նախկինում եղել է «Goldman Sachs»-ի հիմնական պարտնյորը, Նյու Յորքի «c&M Arts» պատկերասրահի սեփականատերը։ Ռոբերտն ու նրա երկրորդ կինը՝ Ադրիանան, նաև Վաշինգտոնի (Կոնեկտիկուտ) «Mayflower Inn» հյուրանոցի սեփականատերն են, իսկ Ադրիանան Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի հոգաբարձական խորհրդի անդամ է։
1999 թվականին Սթիվեն Մնուչինն ամուսնացել է «Launch Media» ընկերության փոխնախագահ Հեզեր Քրոսբիի հետ (անգլ.՝ Heather deForest Crosby)[10][11][12]։ 2014 թվականին զույգը բաժանվել է։
2016 թվականին Մնուչինը նշանադրվել է Մեծ Բրիտանիայում ծնված դերասանուհի Լուիզա Լինթոնի հետ, որը Զամբիայում իր կյանքի մասին հուշագրությունների հրապարակումից հետո հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.vanityfair.com/style/2017/06/steve-mnuchin-louise-linton-wedding
- ↑ Steven Mnuchin (2017 թ․ փետրվարի 23). «Treasury Secretary Steve Mnuchin goes one-on-one with CNBC» (Interview). Interviewed by Becky Quick. CNBC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Gilad, Elon. «How Steven Mnuchin Got His Unusual Name». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Paul Bond (2016 թ․ մայիսի 5). «Donald Trump Taps Steven Mnuchin for Finance Chair» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Portia Crowe (2016 թ․ նոյեմբերի 14). «REPORT: Trump team's top pick for Treasury secretary is an ex-Goldman Sachs banker» (անգլերեն). Business Insider. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Elizabeth Gurdus (2016 թ․ նոյեմբերի 30). «EXCLUSIVE: Steve Mnuchin says there will be 'no absolute tax cut for the upper class'» (անգլերեն). CNBC. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Alan Rappeport (2017 թ․ փետրվարի 13). «Steven Mnuchin Is Confirmed as Treasury Secretary» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Heather (given name)(անգլ.) // Wikipedia. — 2017-12-09.
- ↑ heather // The Free Dictionary.
- ↑ «WEDDINGS; Heather Crosby, Steven Mnuchin» (անգլերեն). The New York Times. 1999 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Callum Mason (2016 թ․ նոյեմբերի 17). «Scots actress Linton tipped for move to White House» (անգլերեն). DeadlineNews. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Steven Terner Mnuchin» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Մնուչին» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի տնտեսագետներ
- Դոնալդ Թրամփի նախագահություն
- Ֆինանսների նախարարներ