Jump to content

Սանելա Ջենքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանելա Ջենքինս
բոս․՝ Sanela Jenkins
Դիմանկար
Ծնվել է1973
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա և  ԱՄՆ
ԿրթությունՍարաևոյի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինՌոջեր Ջենքինս
Կայքdianajenkins.com

Սանելա Ջենքինս (բոս․՝ Sanela Jenkins), ի ծնե՝ Սանելա Չատիչ (բոս․՝ Sanela Ćatić), հայտնի է նաև Սանելա Դայանա Ջենքինս անունով (անգլ.՝ Sanela Diana Jenkins, 1973, Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Կալիֆորնիայում բնակվող բոսնիացի ձեռնարկատեր և բարեգործ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Սարաևոյից է, միջին դասի բոսնիական ընտանիքի երկու երեխաներից ավագը։ Հայրը եղել է տնտեսագետ, մայրը՝ հաշվապահ։ Մանկությունն անցել է Սարաևոյում[2]։ Տնտեսագիտություն է ուսանել Սարաևոյի համալսարանում, սակայն պատերազմ սկսելու և դրան հաջորդած Սարաևոյի պաշարման պատճառով երկրից փախել է նախ Խորվաթիա, հետո՝ Լոնդոն, որտեղ շարունակելու է կրթությունը։

Լինելով ուսանողուհի՝ ձեռք է բերել լողազգեստների «Melissa Odabash» գիծը[3]։ Հրատարակել է «Room 23» գիրքը՝ Դեբորա Անդերսոնի լուսանկարներով։ Գրքում հայտնվել են նաև Ջորջ Քլունիի և Էլթոն Ջոնի լուսանկարները։ Գրքի վաճառքից ստացված հասույթն օգտագործվել է բարեգործական նպատակներով[4]։

2009 թվականին Ջենքինսը թողարկել է բնական բաղադրիչներով խմիչքների Neuro շարքը, որն արտադրվել է վերամշակված նյութերով փաթեթավորմամբ[5]։ Ապրանքները տարածվում են ԱՄՆ-ում և վաճառել են Target Corporation, Walgreens, Safeway Inc և Seven Eleven ընկերությունները[6]։ Խմիչքները կիրառվում էին օրվա ընթացքում ուժերը վերականգնելու և դիմացկունության համար, արտադրվել է Passion, Sleep, Sonic, Trim, Daily և Bliss անուններով[7]։ 2012 թվականին Սանելա Ջենքինսը բացել է ձայնագրման «D Empire Entertainment» ստուդիան, որի հետ համագործակցել են OneRepublic խմբի Ռայան Թեդերը, Քրիս Բրաունը, Շոն Քինգսթոնը և Էշեր Մոնրոն[6]։

2010 թվականի օգոստոսին Բոսնիայում հեռարձակվել է TV1 հեռուստաալիքը, որի սեփականատերը Ջենքինսն էր։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Սանելան, ի հիշատակ Բոսնիական պատերազմում զոհված իր եղբոր, հիմնել է Իրնիս Չատիչի անվան ֆոնդը։ Ֆոնդը Սարաևոյի համալսարանի բժշկական ֆակուլտետի հովանավորն է։ 2009 թվականին Ջենքինսը Խաղաղության և ժողովուրդների միջև համագործակցության կողմից պարգևատրվել է «Peace Connection» մրցանակով (այդ մրցանակի դափնեկիր են եղել Բոնոն և Նելսոն Մանդելան)[8]։ 2008 թվականի օգոստոսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հիմնվել է Մարդու իրավունքների Սանելա Դայանա Ջենքինսի անվան նախագիծը[9]։ Այն զբաղվում է փաստաբանական գործունեությամբ և հանդիսանում է միջազգային իրավունքների և մարդու իրավունքների ոլորտում առաջին ծրագիրը, որն արմատավորվել է ԱՄՆ արևմտյան նահանգների որևէ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[9]։

2010 թվականին Սանելա Ջենքինսը և Շոն Փենը հիմնել են Հայիթիի երկրաշարժի զոհերին օգնության ֆոնդ, որն զբաղվել է հազարավոր տուժածներին և կացարանից զրկվածներին դեղամիջոցներ ապահովելով։ Ջենքինսը համեմատել է Հայիթիի երկրաշարժի հետևանքները Բոսնիայի պատերազմի հետևանքների հետ[10], նշել է հումանիտար օգնության հասցնելու կարևորության մասին[11] և պնդում էր, որ ԱՄՆ զինվորները չլքեն կղզին[12]։ Ջենքինսը նաև բավականին մեծ գումար է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։ 2010 թվականի մարտի 7-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի անվան ֆոնդը կազմակերպել է երեկույթներ, որոնց հովանավորը դարձել են Ջենքինսը և Neuro ընկերությունը։ Ֆոնդն այդ օրը հավաքել է 3,7 մլն ամերիկյան դոլլար[6]։

2010 թվականի մարտին Ջենքինսը հանդես է եկել՝ ի պաշտպանություն Բոսնիայի և Հերցեգովինայի Ֆեդերացիայի նախագահ Էյուպ Գանիչին, որին պահանջում էին հանձնել Սերբիայի իշխանությանը[13]։

1999 թվականին Սամելան ամուսնացել է բանկիր Ռոջեր Ջենքինսի հետ։ Զույգը ծանոթացել է Բարբիկանի (Լոնդոն) մարզասրահում, որտեղ Ջենքինսը լինում էր առաջին կնոջից բաժանվելուց հետո։ Ամուսնությունից հետո ծնվել են երկու երեխաներ[14]։ Զույգը բաժանվել է 2011 թվականին, Սամելան ամուսնալուծությունից հետո ստացել է 150 մլն ֆունտ ստեռլինգ։ 2011 թվականին Սամելան իր ամուսնալուծությունն անվանել է ամենաերջանիկը, որովհետև դրա շնորհիվ նա ներառվել էր 2012 թվականին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ 500 մարդկանց ցանկում[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Thomas Jr, Landon (2008 թ․ նոյեմբերի 22). «A Friendship's Paying Off for British Banking Giant». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  2. Collins, Laura; Sanderson, Elizabeth (2009 թ․ հուլիսի 5). «The beautiful refugee from Bosnia who clinched the £7.3bn deal that saved Barclays». Daily Mail. London.
  3. Jacobs, Mark (2005 թ․ դեկտեմբերի 18). «Odabash». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  4. «Room 23». Los Angeles Times. 2009 թ․ փետրվարի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  5. «DIANA JENKINS NEURO HEALTH DRINKS TARGET - BevNET.com». BevNET.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Global Innovator, Business Woman and Philanthropist Diana Jenkins». reuters. 2013 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  7. «Neuro Drinks».
  8. «Center for Peace and Multi-Ethnic Cooperation Peace Connection Prize». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «Sanela Diana Jenkins Human Rights Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին.
  10. Jenkins, Diana (2010 թ․ հունվարի 23). «Don't Let Haiti's Natural Disaster Become a Man-Made Tragedy». Huffington Post.
  11. Jenkins, Diana (2010 թ․ հունվարի 25). «Among the Building Blocks in Haiti: Tetanus Shots and Prosthetics». Huffington Post.
  12. Jenkins, Diana (2010 թ․ մարտի 1). «U.S. Should Go Slow on Haiti Troop Withdrawal». Huffington Post.
  13. «Serbia is trying to distract us from the real war criminals». The Daily Telegraph. London. 2010 թ․ մարտի 18.
  14. Cadwalladr, Carole. "Diana Jenkins: Accidental Philanthropist", The Observer, 27 September 2009. Retrieved 2011-02-22.
  15. «Best way to get rich quick? Get divorced: How ex-wives to the super-wealthy have made their way into the rich list». Daily Mail. London.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]