Սանելա Ջենքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանելա Ջենքինս
բոս․՝ Sanela Jenkins
Ծնվել է1973
ԾննդավայրՍարաևո, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍարաևոյի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինՌոջեր Ջենքինս
Կայքdianajenkins.com

Սանելա Ջենքինս (բոս․՝ Sanela Jenkins), ի ծնե՝ Սանելա Չատիչ (բոս․՝ Sanela Ćatić), հայտնի է նաև Սանելա Դայանա Ջենքինս անունով (անգլ.՝ Sanela Diana Jenkins, 1973, Սարաևո, ՀՍՖՀ), Կալիֆորնիայում բնակվող բոսնիացի ձեռնարկատեր և բարեգործ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Սարաևոյից է, միջին դասի բոսնիական ընտանիքի երկու երեխաներից ավագը։ Հայրը եղել է տնտեսագետ, մայրը՝ հաշվապահ։ Մանկությունն անցել է Սարաևոյում[2]։ Տնտեսագիտություն է ուսանել Սարաևոյի համալսարանում, սակայն պատերազմ սկսելու և դրան հաջորդած Սարաևոյի պաշարման պատճառով երկրից փախել է նախ Խորվաթիա, հետո՝ Լոնդոն, որտեղ շարունակելու է կրթությունը։

Լինելով ուսանողուհի՝ ձեռք է բերել լողազգեստների «Melissa Odabash» գիծը[3]։ Հրատարակել է «Room 23» գիրքը՝ Դեբորա Անդերսոնի լուսանկարներով։ Գրքում հայտնվել են նաև Ջորջ Քլունիի և Էլթոն Ջոնի լուսանկարները։ Գրքի վաճառքից ստացված հասույթն օգտագործվել է բարեգործական նպատակներով[4]։

2009 թվականին Ջենքինսը թողարկել է բնական բաղադրիչներով խմիչքների Neuro շարքը, որն արտադրվել է վերամշակված նյութերով փաթեթավորմամբ[5]։ Ապրանքները տարածվում են ԱՄՆ-ում և վաճառել են Target Corporation, Walgreens, Safeway Inc և Seven Eleven ընկերությունները[6]։ Խմիչքները կիրառվում էին օրվա ընթացքում ուժերը վերականգնելու և դիմացկունության համար, արտադրվել է Passion, Sleep, Sonic, Trim, Daily և Bliss անուններով[7]։ 2012 թվականին Սանելա Ջենքինսը բացել է ձայնագրման «D Empire Entertainment» ստուդիան, որի հետ համագործակցել են OneRepublic խմբի Ռայան Թեդերը, Քրիս Բրաունը, Շոն Քինգսթոնը և Էշեր Մոնրոն[6]։

2010 թվականի օգոստոսին Բոսնիայում հեռարձակվել է TV1 հեռուստաալիքը, որի սեփականատերը Ջենքինսն էր։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Սանելան, ի հիշատակ Բոսնիական պատերազմում զոհված իր եղբոր, հիմնել է Իրնիս Չատիչի անվան ֆոնդը։ Ֆոնդը Սարաևոյի համալսարանի բժշկական ֆակուլտետի հովանավորն է։ 2009 թվականին Ջենքինսը Խաղաղության և ժողովուրդների միջև համագործակցության կողմից պարգևատրվել է «Peace Connection» մրցանակով (այդ մրցանակի դափնեկիր են եղել Բոնոն և Նելսոն Մանդելան)[8]։ 2008 թվականի օգոստոսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հիմնվել է Մարդու իրավունքների Սանելա Դայանա Ջենքինսի անվան նախագիծը[9]։ Այն զբաղվում է փաստաբանական գործունեությամբ և հանդիսանում է միջազգային իրավունքների և մարդու իրավունքների ոլորտում առաջին ծրագիրը, որն արմատավորվել է ԱՄՆ արևմտյան նահանգների որևէ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[9]։

2010 թվականին Սանելա Ջենքինսը և Շոն Փենը հիմնել են Հայիթիի երկրաշարժի զոհերին օգնության ֆոնդ, որն զբաղվել է հազարավոր տուժածներին և կացարանից զրկվածներին դեղամիջոցներ ապահովելով։ Ջենքինսը համեմատել է Հայիթիի երկրաշարժի հետևանքները Բոսնիայի պատերազմի հետևանքների հետ[10], նշել է հումանիտար օգնության հասցնելու կարևորության մասին[11] և պնդում էր, որ ԱՄՆ զինվորները չլքեն կղզին[12]։ Ջենքինսը նաև բավականին մեծ գումար է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։ 2010 թվականի մարտի 7-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի անվան ֆոնդը կազմակերպել է երեկույթներ, որոնց հովանավորը դարձել են Ջենքինսը և Neuro ընկերությունը։ Ֆոնդն այդ օրը հավաքել է 3,7 մլն ամերիկյան դոլլար[6]։

2010 թվականի մարտին Ջենքինսը հանդես է եկել՝ ի պաշտպանություն Բոսնիայի և Հերցեգովինայի Ֆեդերացիայի նախագահ Էյուպ Գանիչին, որին պահանջում էին հանձնել Սերբիայի իշխանությանը[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Սամելան ամուսնացել է բանկիր Ռոջեր Ջենքինսի հետ։ Զույգը ծանոթացել է Բարբիկանի (Լոնդոն) մարզասրահում, որտեղ Ջենքինսը լինում էր առաջին կնոջից բաժանվելուց հետո։ Ամուսնությունից հետո ծնվել են երկու երեխաներ[14]։ Զույգը բաժանվել է 2011 թվականին, Սամելան ամուսնալուծությունից հետո ստացել է 150 մլն ֆունտ ստեռլինգ։ 2011 թվականին Սամելան իր ամուսնալուծությունն անվանել է ամենաերջանիկը, որովհետև դրա շնորհիվ նա ներառվել էր 2012 թվականին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ 500 մարդկանց ցանկում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomas Jr Landon (2008-11-22)։ «A Friendship's Paying Off for British Banking Giant»։ The New York Times։ Վերցված է 2010-05-23 
  2. Collins Laura, Sanderson Elizabeth (2009-07-05)։ «The beautiful refugee from Bosnia who clinched the £7.3bn deal that saved Barclays»։ Daily Mail (London) 
  3. Jacobs Mark (2005-12-18)։ «Odabash»։ The New York Times։ Վերցված է 2010-05-23 
  4. «Room 23»։ Los Angeles Times։ 2009-02-19։ Վերցված է 2010-05-23 
  5. «DIANA JENKINS NEURO HEALTH DRINKS TARGET - BevNET.com»։ BevNET.com (en-US)։ Վերցված է 2018-04-30 
  6. 6,0 6,1 6,2 «Global Innovator, Business Woman and Philanthropist Diana Jenkins»։ reuters։ 2013-06-19։ Վերցված է 2013-06-19 (չաշխատող հղում)
  7. «Neuro Drinks» 
  8. «Center for Peace and Multi-Ethnic Cooperation Peace Connection Prize»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-28-ին 
  9. 9,0 9,1 «Sanela Diana Jenkins Human Rights Project»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-06-02-ին 
  10. Jenkins Diana (2010-01-23)։ «Don't Let Haiti's Natural Disaster Become a Man-Made Tragedy»։ Huffington Post 
  11. Jenkins Diana (2010-01-25)։ «Among the Building Blocks in Haiti: Tetanus Shots and Prosthetics»։ Huffington Post 
  12. Jenkins Diana (2010-03-01)։ «U.S. Should Go Slow on Haiti Troop Withdrawal»։ Huffington Post 
  13. «Serbia is trying to distract us from the real war criminals»։ The Daily Telegraph (London)։ 2010-03-18 
  14. Cadwalladr, Carole. "Diana Jenkins: Accidental Philanthropist", The Observer, 27 September 2009. Retrieved 2011-02-22.
  15. «Best way to get rich quick? Get divorced: How ex-wives to the super-wealthy have made their way into the rich list»։ Daily Mail (London) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]