Jump to content

Սամվել Դարբինյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Դարբինյան (այլ կիրառումներ)
Սամվել Դարբինյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սամվել Ադրանիկի Դարբինյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1952 (72 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969-1972 «Արարատ Դ» (Երևան) ? (?)
Մարզչական կարիերա
1983-1985
1986-1987
1990
1991
1992-1994
1995
1995-1996
1995-1996
1997
1998-1999
1999-2000
2000-2001
2001-2002
2002
2002-2004
2004-2006
2006-2008
2008-2009
2009
2009-2010
2010
2011
2011- ն. ժ.
Կոտայք
Արարատ (Երևան)
Մալաթիա
Արարատ (Երևան)
ԱՍՍ-ՍԿԻՖ
Արարատ (Երևան)
Արմենիա
Երևան
Երևան
Երևան
Կիլիկիա
Ռասինգ (Բեյրութ)
Փյունիկ
Փյունիկ 2
Զոբ Ախան
Կիլիկիա
Փայկան
Փայկան
Միկա
Միկա
Կիլիկիա
Արարատ (Երևան)
Սայպա Շամալ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սամվել Անդրանիկի Դարբինյանը (ծնվել է 1952 թվականի հունվարի 1-ին, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և հայկական ֆուտբոլիստ։ Նախկինում կիսապաշտպան էր, իսկ այժմ մարզիչ։ Հայկական ԽՍՀ մարզիչ (1990)։ Իրանական «Սայպա Շամալի» մարզիչ։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Սամվել Դարբինյանը «Փյունիկի» կազմում՝ հայկական պրեմիեր լիգայում իր նորամուտը նշեց, երբ 1-ին տուրից հետո ակումբը լքեց թիմի գլխավոր մարզիչ Լևոն Յաբլուկյանը։ Դարբինյանի գլխավորությամբ «Փյունիկը» առաջնության սկզբից մինչև վերջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ 2002 թվականի սկզբին Սամվելը ընդունում է Իրանական «Զոբ Ախան» գլխավորելու առաջարկը։

2009 թվականին «Իվո Շուշակից» հեռանալուց հետո Դարբինյանը գլխավորում է «Միկան»։ Նրա գլխավորությամբ ակումբը սկսեց խաղալ հարձակվողական խաղ, որը ցույց տավեց դրական արդյունք։ Առաջնության միջնամասում «Միկան» «Փյունիկի» հետ կիսում էր 1-ին հորիզոնականը, բայց մի քանի անհաջողությունից հետո նա դադարում է լինել գլխավոր մարզիչ և որպես նոր մարզիչ աշխատանքի է ընդունվում Բաբկեն Մելիքյանը։ Առաջնության ավարտից հետո «Միկան» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Դարբինյանը մնաց ակումբում, և սկսեց աշխատել մարզչի խորհրդատու։

2010 թվականի ապրիլին Աբրահամ Խաշմանյանի հեռանալուց հետո Սամվելը դառնում է Երևանի «Կիլիկիա» ակումբի մարզիչը[1]։ Ակումբի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2012 թվականը։ Դարբինյանի առջև դրված էր խնդիր, որ ակումբը պետք է խաղա լավ ֆուտբոլ և միշտ ձգտի հաղթանակի։ Նաև ակումբի ղեկավարությունը պատրաստվում էր մեծացնել ակումբի երկրպագուների թիվը[2]։ Առաջնության ավարտին մնացել էր 4 տուր, սակայն Դարբինյանը հեռացավ ակումբից առանց ինչ որ պատճառաբանության[3][4]։

2011 թվականի խաղաշրջանի առաջին մասում մտել է Երևանի «Արարատի» մարզչական շտաբ[5]։ Դարբինյանի որակազրկված լինելու պատճառով ակումբ մարզում էր Արկադի Անդրեասյանը։ Անցնելով որակազրկման ժամանակը Դարբինյանը տեղափոխվում է Իրանի «Սայպա Շամալ» ակումբը գլխավորելու[6]։

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի գավաթի հաղթող։ 1995
  • Հայաստան «Երևան»
    • Հայաստանի չեմպիոն։ 1998
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1996-97, 1998
    • Финалист Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 1998
  • Հայաստան «Փյունիկ»
    • Հայաստանի առաջնության հաղթող։ 2001
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 2009
    • Հայաստնի սուպերգավաթի հաղթող։ 2002
  • Հայաստան «Կիլիկիա»
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 2005
  • Հայաստան «Միկա»
    • Հայաստնի առաջնության արծաթե մեդալակիր։ 2009
  • Իրան «Զոբ Ախան»
    • Իրանի գավաթի հաղթող։ 2002-03

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бывший тренер сборной возглавил Киликию (ռուս.)
  2. Самвел Дарбинян: Конкретных задач на сезон нет (ռուս.)
  3. «Самвел Дарбинян покинул пост главного тренера Киликии» (ռուսերեն). Armsport.com. 20.10.2010. Վերցված է 27.10.2010-ին.
  4. «Дарбинян: Не исключен вариант работы за рубежом» (ռուսերեն). Armsport.com. 21.10.2010. Վերցված է 27.10.2010-ին.
  5. «Альберт Сафарян временно заменит Аркадия Андреасяна» (ռուսերեն). Armfootball.com. 21.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 4.5.2011-ին.
  6. «Самвел Дарбинян снова отправился в Иран» (ռուսերեն). Armfootball.com. 11.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 19.08.2011-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]