Jump to content

Սամվել Գրիգորյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Գրիգորյան
Ծնվել էմարտի 18, 1930(1930-03-18)[1][2]
Գիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էապրիլի 11, 2015(2015-04-11) (85 տարեկան)
Նոգինսկ, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Institute of mechanics (MSU)?, Պեկինի համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գործունեության ոլորտcontinuum mechanics?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2], ՀՀ ԳԱԱ, Չինաստանի գիտությունների ակադեմիա և Soviet Olympic Committee?
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1953)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և թղթակից անդամ[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1965)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԼեոնիդ Սեդով
Հայտնի աշակերտներԻգոր Կոտլոբովսկի
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սամվել Սամվելի Գրիգորյան (մարտի 18, 1930(1930-03-18)[1][2], Գիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - ապրիլի 11, 2015(2015-04-11), Նոգինսկ, Ռուսաստան), հայ խորհրդային մեխանիկ, լեռնային ապարների և գրունտների դինամիկայի ժամանակակից տեսության հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1968)։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1976)։ Տեսական և կիրառական մեխանիկայի ԽՍՀՄ ազգային կոմիտեի անդամ (1972

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (19531958 թվականից աշխատել է նույն համալսարանի մեխանիկայի ինստիտուտում (1962 թվականից՝ տնօրենի տեղակալ, 1963 թվականից ղեկավարել է նաև գրունտների և ապարների լաբորատորիան)։ Աշխատանքները վերաբերում են հիդրոաերոդինամիկայի, գրունտներում և ապարներում պայթյունների ուսումնասիրման, գազանավթարդյունահանման, կենսամեխանիկայի, ձնեհոսքերի և սելավների քանակական նկարագրության հարցերին։

Պատրաստել է ավելի քան 40 թեկնածուների և 10-ից ավելի գիտական դոկտորների, մոտ 300 գիտական աշխատանքների հեղինակ է, ունեցել է 70-ից ավելի հայտնագործություն և արտոնագիր[3]։ ԽՄԿԿ անդամ 1973 թվականից։

  • «Չին-ռուսական բարեկամություն» մեդալ, 1960
  • ՄՊՀ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մրցանակ, 1967
  • Ս. Ա. Չապլիգենի անվան մրցանակ, 1970
  • ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ, 1985
  • ԽՍՀՄ ԳԱ Մ. Ա. Լավրենտևի անվան ոսկե մեդալ և մրցանակ, 1986
  • Ուկրաինայի Պետական մրցանակ, 1991
  • Ռուսաստանի բնական ԳԱ «Գիտության և արվեստի ասպետ» և մեդալ, 2000
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 2000
  • ՌՀՄ «Արծաթե խաչ» շքանշան նվաճումների համար, 2002
  • Ս. Ն. Ֆեոդորովի անվան մրցանակ, 2004
  • «Մեծն Եկատերինա» եվրոպական շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
  3. «Գրիգորյան Սամվել Սամվելի (1929-)։ Ս. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Գրիգորյան (գիտնական)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227