Սամվել Գրիգորյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սամվել Գրիգորյան
Ծնվել էմարտի 18, 1930(1930-03-18)
Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Մահացել էապրիլի 11, 2015(2015-04-11) (85 տարեկանում)
Նոգինսկ, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՄեխանիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԼեոնիդ Սեդով
ՊարգևներՈւկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ «Աշխատանքի վետերան» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ Լոմոնոսովի անվան մրցանակ և Վ․ Վերնադսկու անվան ոսկե աստղ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սամվել Սամվելի Գրիգորյան (մարտի 18, 1930, գյուղ Վանք, ԼՂԻՄ Հադրութի շրջան - ապրիլի 11, 2015, Նոգինսկ, Մոսկվայի մարզ), հայ խորհրդային մեխանիկ, լեռնային ապարների և գրունտների դինամիկայի ժամանակակից տեսության հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1968)։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1976)։ Տեսական և կիրառական մեխանիկայի ԽՍՀՄ ազգային կոմիտեի անդամ (1972ԽՄԿԿ անդամ 1973 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (19531958 թվականից աշխատել է նույն համալսարանի մեխանիկայի ինստիտուտում (1962 թվականից՝ տնօրենի տեղակալ, 1963 թվականից ղեկավարել է նաև գրունտների և ապարների լաբորատորիան)։ Աշխատանքները վերաբերում են հիդրոաերոդինամիկայի, գրունտներում և ապարներում պայթյունների ուսումնասիրման, գազանավթարդյունահանման, կենսամեխանիկայի, ձնեհոսքերի և սելավների քանակական նկարագրության հարցերին։

Պատրաստել է ավելի քան 40 թեկնածուների և 10-ից ավելի գիտական դոկտորների, մոտ 300 գիտական աշխատանքների հեղինակ է, ունեցել է 70-ից ավելի հայտնագործություն և արտոնագիր[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չին-ռուսական բարեկամություն» մեդալ, 1960
  • ՄՊՀ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մրցանակ, 1967
  • Ս. Ա. Չապլիգենի անվան մրցանակ, 1970
  • ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ, 1985
  • ԽՍՀՄ ԳԱ Մ. Ա. Լավրենտևի անվան ոսկե մեդալ և մրցանակ, 1986
  • Ուկրաինայի Պետական մրցանակ, 1991
  • Ռուսաստանի բնական ԳԱ «Գիտության և արվեստի ասպետ» և մեդալ, 2000
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 2000
  • ՌՀՄ «Արծաթե խաչ» շքանշան նվաճումների համար, 2002
  • Ս. Ն. Ֆեոդորովի անվան մրցանակ, 2004
  • «Մեծն Եկատերինա» եվրոպական շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png