Ռոբերտս Լիգերս
Ռոբերտս Լիգերս լատիշ․՝ Roberts Ligers | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1931 |
Ծննդավայր | Գուլբենե, Լատվիա |
Մահացել է | սեպտեմբերի 15, 2013 (82 տարեկան) |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | դերասան |
Ռոբերտս Լիգերս (լատիշ․՝ Roberts Ligers, մարտի 3, 1931, Գուլբենե, Լատվիա - սեպտեմբերի 15, 2013), խորհրդային ժամանակաշրջանի լատվիացի դերասան և ռեժիսոր։ Լատվիական ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտս Լիգերսը ծնվել է 1931 թվականի մարտի 3-ին՝ Խորհրդային Միության Գոլբենե քաղաքում՝ երկաթուղագործի ընտանիքում։
Ավարտել է Գուլբենի միջնակարգ դպրոցը (1950) և ապա Լատվիայի պետական կոնսերվատորիայի թատրոնի և կինոյի ֆակուլտետը (1955):
1955 թվականից որպես դերասան աշխատել է Լատվիայի «Դայլես» թատրոնում։ Եղել է ռեժիսոր Կարլինա Աուշկապսայի օգնականը Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ներկայացման ցուցադրման ժամանակ (1984)։ Ցուցադրել է ներկայացումներ նաև Լատվիայի տիկնիկային թատրոնում։ Այդ ներկայացումներն էին «Ռունչուկ-պունչուկ»-ն ու «Արքայադուստր սիսեռահատը»։
1955-1956 թվականներին դասավանդել է դերասանական հմտություններ Ռիգայի մշակույթի և կրթության նախարարության կից գործող տեխնիկումում։ 1956 թվականից գլխավորել է «Օկտոբրիս» դրամատիկական կոլեկտիվը[1]
Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայի, ինչպես նաև «<Վրացֆիլմ»-ի և «Մոսֆիլմի» թողարկած ֆիլմերում[2]։ Ռոբերտ Լիգերսը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 83 տարեկան հասակում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 — Լատվիական ԽՍՀ-ի մշակույթի Վաստակավոր գործիչ[3]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դայլես» թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 — «Շտապե՛ք գտնել Շեքսպիրին» Հ. Կապհարդ — Ցաուն
- 1957 — «Փչի՜ր, հովիկ» Յան Ռայնիս — Հատինշ
- 1958 — «Նորմունդի դուստրը» Գունարա Պրիեդա — Էդվինս
- 1958 — «Ինչպես է սկսում օրը» Յանիս Լուսիս — Յանկա
- 1958 — «Իմ ընտանիքը» Էդվարդո դե Ֆիլիպո — Բեպե
- 1959 — «Համլետ» Ուիլյամ Շեքսիպիր — Ռոզենկրանց
- 1959 — «Դրական դեր» Հունարս Պրիեդե — Յանսոնս
- 1960 — «Վիկայի առաջին պարահանդեսը» Գունարա Պրիեդե — Լեոնիդ
- 1960 — «Փոքրիկ ուսանողուհին» Նիկոլայ Պոգոդին — Լյովա Պրոշին
- 1960 — «Պատերազմ և խաղաղություն»՝ Տոլստոյի սյուժեի հիման վրա — Անատոլ Կուրագին
- 1961 — «Աֆրոդիտեի կղզի» Ալեքսիս Պարնիս
- 1961 — «Անտառի գաղտնիքը» Լիլիան Հալման — Օսկար Հաբարդ
- 1961 — «Շվեյկ»՝ հիմնված Յարոսլավ Հաշեկի համանուն ստեղծագործության վրա — Լուկաշ
- 1963 — «Աշխարհի շուրջն 80 օրում» Պավել Կոհոուտ՝ հիմնված Ժյուլ Վեռնի համանուն ստեղծագործության վրա — Հետախույզ
- 1964 — «Պեր Գյունտ» Հենրիկ Իբսեն
- 1966 — «Կրակում» Ռուդոլֆ Բլաումանիս — Ալդերս
- 1967 — «Մայր»Կարել Չապեկ — Անդրեյ
- 1968 — «Վեց փոքրիկ թմբուկահարները» Ադոլֆս Ալունանս — Ինդուպիս
- 1969 — «Արտույտ» Ժան Անույ — Վարվիկ կոմս
- 1971 — «Ամրոցի հրավեր» Ժան Անույ — Բոմբել
- 1973 — «Համառոտ հրահանգ սիրո մասին» Ռուդոլֆ Բլաումանիս — Մատիս
- 1976 — «Սարսափ, Յանկան սկսել է մտածել …» Պաուլ Պուտնանշ — Ինդուլիս
- 1979 — «Շերլոկ Հոլմս» — Ջիմ Քրեյգին
- 1983 — «Սուրբ Միտիկե» Ա. Բագանգի — Ֆլորին Կալիբաշ
- 1992 — «Վիր Լեդի Ուինդերմիր» Օսկար Ուայլդ — Փարքեր
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 — «Գաղափար»՝ գրաֆիկական աշխատանքների հեղինակն է Ֆ. Մացարելան
- 1963 — «Դանկոյի լեգենդը»՝ Մաքսիմ Գորկու հեքիաթներից
- 1963 — «Ինչպես էի ես գնում հյուսիս՝ աղջկա մոտ» Կարլիս Սկալբեի հեքիաթներից
- 1969 — «Ճանապարհ»՝ Իմանտ Զիեդոնիսի ստեղծագործություններից
- 1983 — «Քանի որ հայտնի է թե ինչու»՝ երաժշտության հեղինակ՝ Ռայմոնդ Պաուլս
- 2001 — «Գիշերը կլանում է լույսը», հիմնված է Յան Ռայնիսի ստեղծագործության վրա
Ֆիլմերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 — Ռիտա — Այվերս
- 1958 — Վիպակ լատվիացի հրաձիգի մասին — Յանիս Սաուլիտիս
- 1960 — Քո երջանկությունը — Արմինս
- 1966 — Խաղ, առանց ոչ ոքի — Գերեզման
- 1973 — Ընկեր գեներալ — գերմանացի գերին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red.
- ↑ Roberts Ligers // Nekropole (լատիշ.)
- ↑ «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985 г.